Transcript Document
Ծծումբ • Նշանը՝ S (Sulfur) • Կարգաթիվը z = 16 • Հարաբերական ատոմային զանգված Ar(S)=32 • Ատոմի բաղադրությունը (p16, n16) ē 16 • Դիրքը պարբերական համակարգում • պարբերությունը՝ 3 • խումբը՝ 6 • ենթախումբը՝ Ա (հիմնական) • Ատոմի կառուցվածքը՝ S+16 )2 )8 ) 6 • Մեկ ատոմի զանգվածը՝ m0 = 53 • 10 -27 • Ոչ մետաղ է +16 Ատոմի կառուցվածքը Ծծմբի միացություններ Ծծմբի բյուրեղ • H2S – ծծմբաջրածին • ZnS – ցինկի խաբուսիկ • HgS – զինջարակ • PbS – կապարափայլ • Cu2S – պղնձափայլ • FeS2 – պիրիտ • Na2SO4.10H2O – գլաուբերյան աղ • CaSO4.2H2O – գիպս • CuSO4.3H2O – պղնձաջասպ • FeSO4.7H2O – երկաթարջասպ • MgSO4.7H2O – դառը աղ Ծծմբի փոշի Բնության մեջ տարածվածությունը • Բնության մեջ տարածվածությամբ ծծումբը քիմիական տարրերի շարքում զբաղեցնում է 15-րդ տեղը: Երկրակեղևում նրա պարունակությունը 0,05% է (ըստ զանգվածի): • Կենսոլորտի բազմաթիվ շարժընթացների հետևանքով ծծումբը կուտակվում է հողի հումուսում, քարածխում, նավթում, ծովերում, օվկիանոսներում, ընդերքի ջրերում, լճերում: • Ծծումբը կյանքի համար կարևոր քիմիական տարր է: Այն պարունակվում է սպիտակուցներում (հատկապես՝ ձվի, մազի, եղունգի, փետուրի և այլն), որոշ վիտամիններում և հորմոններում (օրինակ` ինսուլինում): Կիրառությունը • Ծծումբը և նրա միացությունները կիրառվում են թուղթ, ռետին, էբոնիտ, լուցկի, սև վառոդ, գործվածքեղեն, դեղամիջոցներ, կոսմետիկական միջոցներ, պլաստմասսաներ, ներկանյութ, պարարտանյութ, թունաքիմիկատներ պատրաստելու համար: • Ծծումբը և նրա միացություններն օգտագործել են մաշկային հիվանդություններ (օրինակ՝ քոսը) բուժելու, ինչպես նաև այգեգործական նպատակներով: • Ծծումբը մանր փոշու՝ ծծմբածաղկի ձևով օգտագործվում է խաղողի թփի հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Տարրի հատկությունները • Ծծումբը դեղին գույնի բյուրեղային նյութ է: Այն վատ է հաղորդում էլեկտրական հոսանքը և ջերմությունը: • Ծծումբն ունի մի քանի տարաձևություններ՝ շեղանկյուն, ասեղնաձև կամ մոնոկլինային և առաձգական, որոնք իրարից տարբերվում են բյուրեղական ցանցի կառուցվածքով ու մոլեկուլի կազմությամբ: Բնածին ծծումբը նրա շեղանկյուն տարաձևությունն է` կազմված 8 ատոմից (S8): • Ծծումբը ռեակցիայի մեջ է մտնում քիմիական տարրերի մեծ մասի հետ: • Ծծմբի փոխազդեցությունը մետաղների հետ ուղեկցվում է ջերմության մեծ քանակների անջատմամբ: Թթվածնի հետ ծծումբն առաջացնում է օքսիդներ՝ ծծմբաթթվային (SO2) և ծծմբաթթվական (SO3) անհիդրիդներ: Ծծմբի միացությունը ջրածնի հետ` ծծմբաջրածինը (H2S), չափազանց թունավոր և նեխած ձվի հոտ ունեցող գազ է, որը միշտ առկա է նեխող օրգանական մնացորդներում: Ծծմբի հանքավայրերը հաճախ պարունակում են ծծմբաջրածնի զգալի քանակներ: Այն լավ վերականգնիչ է, որի շնորհիվ օգտագործվում է բազմազան քիմիական արտադրություններում: Ֆիզիկական հատկությունները • Ծծումբը դեղին գույնի բյուրեղային նյութ է։ Այն հեշտությամբ հալվում է 100 ցելսիուսից փոքր-ինչ բարձր ջերմաստիճաններում։ Ծծումբի ուժեղ տաքացման ժամանակ առաջանում են մուգ-շագանակագույն գոլորշիներ։ Արագ սառեցնելիս ծծումբի գոլորշիներն անմիջապես, առանց հեղուկանալու փոխարկվում են նրբագույն փխրուն փոշու, որը կոչվում է ծծմբածաղիկ։ Ծծումբը ջրում չի լուծվում, բայց այն լուծվում է մի քանի ուրիշ հեղուկներում, օրինակ, ծծմբածխածնում։ Ծծմբի օգտագործման պատմությունից • Ծծումբը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից: Այն հիշատակվում Է Աստվածաշնչում, Հոմերոսի պոեմներում: Ռազմական նպատակների համար ծծմբից պատրաստել են հրկիզող խառնուրդներ, օրինակ՝ «հունական կրակը»: Այն մարդը, ով հայտնաբերեց ծծումբը որպես տարր, ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազին էր: Չինացիները գիտեին ծծումբի մասին, բայց այն ընդունում էին որպես այլ տարրերի բաղադրամաս: • Մոտավորապես XIII դարում Չինաստանում ծծումբը կիրառվել Է հրատեխնիկական նպատակներով: Նախկինում մարդիկ կարծում էին, թե այրվող ծծմբից առաջացած կապույտ բոցն ու սուր հոտը վանում են չարքերին: