Էվոլյուցիայի շարժիչ ուժերը Էվոլյուցիան կենդանի

Download Report

Transcript Էվոլյուցիայի շարժիչ ուժերը Էվոլյուցիան կենդանի

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը
Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների
աստիճանական փոփոխությունն է ժամանակի
ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին
տեսակների հարմարման ճանապարհով:
Կենդանի էակների էվոլյուցիայի մասին
ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը
կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ.
Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է
էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը
բնության ինքնակատարելագործման ձգտումն է:
• Չառլզ Դարվինը
ձևակերպել է
էվոլյուցիայի գիտական
տեսությունը, ըստ որի`
էվոլյուցիայի շարժիչ
ուժերն են
ժառանգականությունը,
փոփոխականությունը և
բնական ընտրությունը:
•
մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների
տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ
հարմարված անհատներով և կարող են
աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայի այդպիսի
շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ
կենդանի էակների նոր տեսակներ ու
տարատեսակներ:
• Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան
3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա
ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին:
Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան
ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի
այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով
նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ
տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն
ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա
առաջին անգամ են ի հայտ եկել:
• Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500
մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի
վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած
տեսակների մեծամասնությունն անհետացել է: