Transcript Դաոսիզմ
Կոնֆուցիականություն և Դաոսիզմ Կոնֆուցիականություն • Կոնֆուցիականության չինական բնորոշումը չի պարունակում հղում դրա հիմնադրին՝ դա չին.՝ 儒 կամ չին.՝ 儒家 է, այսինքն «Կրթված մարդկանց դպրոց»: Այս կերպ ավանդությունը երբեք գաղափարախոսական համակարգը չի համարել մի մտավորականի տեսական ժառանգությունը: Կոնֆուցիականությունը, փաստորեն, իրենից ներկայացնում է դրույթների ու դասերի համախումբ, որոնք ի սկզբանե դարձել էին հնագույն առասպելների ու գաղափարների զարգացման աղբյուրը: Հին կոնֆուցիականությունը դարձավ նախորդ ազգային քաղաքակրթության հոգևոր փորձի մարմնավորումն ու ավարտը: Այս իմաստով կիրառվում է չին.՝ 儒教 տերմինը: Դաոսիզմ • (չինարեն 道教, PinYin), Չինաստանի ավանդական ուսմունք է, որն ընդգրկում է կրոնի, միստիցիզմի, գուշակման, շամանիզմի և Յոգայի տարրեր. Գոյություն ունի նաև դաոսական փիլիսոփայություն. Դաոսիզմը պետք է տարբերել Դաոյի ուսմունքից(道 学), որն ավելի ուշ հանդես եկող երևույթ է, սովորաբար հայտնի է որպես նոր-կոնֆուցիոսականություն։ Կոնֆուցիական ուսմունքը • Ըստ Կոնֆուցիոսի, երկինքն ու երկնային կամքն են՝ որպես բարձրագույն և գիտակցորեն ներգործող ուժ, որոշում մարդկանց գործողություններն ու վարքը, նրանց հասարակական դրությունը։ Ուսմունքն առաջին հերթին ուղղված էր մարդու կատարելագործմանը համակեցության մեջ։ Վարդապետության հիմնական դրույթը մարդասիրությունն է (ժեն)՝ բարոյականության սկզբունքը, որով μնորոշվում են մարդկային «կատարյալ» հարաբերությունները թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքում։ • Ըստ Կոնֆուցիոսի, մարդկային գործունեության գնահատման հիմնական չափանիշը մարդասիրությունն է. «Մի անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ, և այդժամ թե՛ պետության մեջ, թե՛ ընտանիքում դու չես զգա թշնամանք քո հանդեպ։ Մշակելով պետության բանական կառավարման գաղափարախոսությունը, նա առաջադրել է դրույթ, որ պետությունը նույն ընտանիքն է, միայն շատ մեծ, ուստի և՝ դրանց գործող սկզբունքները նույնն են։ • Իր գաղափարներն իրականացնելու համար Կոնֆուցիոսը հիմնել է դպրոց, որում պատրաստվում էին բարձր պաշտոնի հավակնող երիտասարդներ։ Նրանք կոչված էին օգնելու տիրակալներին՝ հիմնել արդար և առաքինի իշխանություն, որի միջոցով հնարավոր կլինի հասնել ներդաշնակության և համաչափության՝ մարդկային համակեցության մեջ և ողջ տիեզերքում։ • Կոնֆուցիականությունը դարձավ ավանդական չինական մշակույթի առանցքային տարրերից մեկը։ • Կոնֆուցիոսի կողմից զարգացած փիլիսոփայական ուսմունք և նույն պես զարգացած է իր հետեևանքներով, որոնք դարձան մի կրոնական համալիր՝ Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և էլի մի քանի երկրների համար: Կոնֆուցիան հանդիսանում է աշխարհայաց, հասարակական էթիկա, պոլիտիկական գախափարախոսություն, գիտական ավանդույթ, կյանքի ապրելակերպ, երբեմն դիտվում է որպես փիլիսոփայություն, երբեմն որպես կրոն: • Չինաստանում այս վարպետությունը հայտնի է որպես 儒 կամ 儒家 (այսինքն «գիտնականների դպրոց», «գիտնական կարդացողերի դպրոց» կամ «կրթված մարդկանց դպրոց»); (կոնֆուցիականություն)- սա արևելյան տերմին է որը համարժեք չէ չինական լեզվի մեջ:Կոնֆուցիզմը առաջացել է որպես բարոյական և սոցիալ - քաղաքական վարդապետության շրջանում, գարնանը և աշնանը (722 - 481 մեր թվարկությունից առաջ) • Կայսերական Չինաստանի, կոնֆուցիզմը դեր է խաղացել որպես խոշոր կրոն, սկզբունքը պետության կազմակերպման և հասարակության համար ավելի քան երկու հազար տարի: Դաոսիզմ • Դաոսիզմը, որպես կայուն կրոնական ուսմունք, ձևավորել է միայն II դարում, սակայն բազմաթիվ ապացույցներ կան, որ այն ծագել զգալիորեն ավելի վաղ, առնվազն մ.թ.ա. V - III դարերում։ • Դաոսիզմի հիմնականում տարածված էր Չու և Ցի թագավորությունների տարածքներում, և հարավ-չինական պետություններում։ • Դաոսական փիլիսոփայական գրվածքները, առաջ են գալիս Թագավորությունների պայքարի դարաշրջանում՝ մ.թ.ա.V դարում գրեթե Կոնֆուցիոսի ուսմունքի հետ մեկտեղ։ Ավանդույթը ասում է, որ դաոսականության հիմնադիրը լեգենդար Դեղին կայսրՀուանդին է։ • Դաոսիզմի մեկ այլ հիմնադիր համարվում է հին չինացի իմաստուն Լաո-Ցզին. Նա դաոսական ամենակարևոր գրքերից մեկի «Դաո Դե Ցզին» (չինարեն 道德 ) գրքի հեղինակն է։ Այս ստեղծագործությունը այն միջուկն է, որի շուրջ ստեղծվել է դաոսական ուսմունքը։ • Մեկ այլ հանրահայտ ստեզծագործություն է Չուան-Ցզին, որը գրել է Չուան Չոուն (369-286թթ. Մ.թ.ա.). Նա հայտնի է ՉուանՑզին անվամբ, ում պատվին էլ կոչվել է իր գիրքը։ • Կրոնական Դաոսիզմի ձևավորումը տեղի է ունեցել ուշ Հան հարստության ժամանակ։ Չան Դաոլինը (34 – 156թթ) հիմնեց առաջին երկնային մագիստրոսական դպրոցը (天师) և դարձավ իր առաջին հայրապետը. II դարի 2-րդ կեսում Դաոսիզմի ժողովրդականության նախապայման է դառնում Դեղին Կապիչների ապստամբությունը 184-204։ • Երրորդ Երկնային մագիստրոս Չան Լուն կարողանում է վերահսկել Սիչուան նահանգը, որը դարձավ առաջին դաոսական աստվածապետական պետությունը. Դաոսական պետությունը պարտություն է կրում Ցաօ Ցաօ-ից և 215թ, դադարում է գոյություն ունենալ. Ավելի ուշ ձևավորվեցին մյուս դաոսական դպրոցները. Դաոսիզմի զարգացման մեջ կարևոր դեր են խաղացել Մաոշան(Շանցին) և Լինբաո դպրոցները. • V դարում մ.թ.ա. մշակվում է դաոսական կանոնը Դաո Ցզան (Դաոյի գանձարան ), որը ներառում է ավելի քան 250 դաոսական աշխատանքներ բուդդայական կանոնի օրինակով . Վերջնականապես, Դաո Ցզան ձևավորվում է 1607 թ ին, երբ ավելացվեցին վերջին 56 աշխատանքները. Ներկայումս, Դաո Ցզան ներկայանում է 1488 աշխատանքներով. • Դաոսիզմը գրեթե երբեք չի եղել պաշտոնական կրոն - ավելի ճիշտ, իրենից ներկայացնում է ամբոխների , լքված գիտնականների շարժում. Բայց Դաոսիզմում պարբերաբար ծնվում էին նոր գաղափարներ, որոնք ոգեշնչում էին գիտնականներին, քաղաքական գործիչներին և գրողներին. Գյուղացիական ապստամբությունները Չինաստանում և հարստությունների տապալումները նույնպես բխում էին Դաոսիզմի խորքերից. Ընդհանուր համեմատություն • Կոնֆուցիականությունը դաոսիզմից տարբերվում է նրանով, որ կոնֆուցիականությունը հիմնված է գիտելիքի, իմաստության և ուսմունքի վրա, իսկ դաոսիզմը կրոնի, միստիցիզմի, գուշակման, շամանիզմի և Յոգայի տարրեր է պարունակում: Կոնֆուցիականությունը տանում է դեպի կատարելագործություն սովորեցնում է լինել բարի այդ են վկայում այս խոսքերը՝ «Մի անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ, և այդժամ թե՛ պետության մեջ, թե՛ ընտանիքում դու չես զգա թշնամանք քո հանդեպ։ • պետությունը նույն ընտանիքն է, միայն շատ մեծ, ուստի և՝ դրանց գործող սկզբունքները նույնն են, իսկ Դաոսիզմն ասում է Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից, զարգանում ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով` վերադառնում կրկին Դաոյին: • Նյութը՝ պատրաստեց՝ Էրիկ Սահակյանը • Աղբյուրը՝http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%B6%D 6%86%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1% D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 • http://granish.org/tao-te-ching/ • http://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%B8%D5%BD%D5 %A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D 5%B8%D6%82%D5%B6