Հին Եգիպտական Աստվածներ

Download Report

Transcript Հին Եգիպտական Աստվածներ

Հին Եգիպտոս
Հին Եգիպտոս (հին հունարեն՝
Αἴγυπτος/«Այգյուպտոս»-ից և
լատիներեն՝ Aegyptus/«Էգիպտուս»-ից),
ինքնանվանումը Տա-կեմետ, Տա-մերի,
Տա-ուի և այլն (tA-kmt, tA-mrj, tA-wy),
Կեմի (ղպտիերեն Kὴμε),
տարածաշրջանի և հին աշխարհի
քաղաքակրթության անվանում, որ
գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիսարևելքում` Նեղոս գետի ստորին
հոսանքներում: Հին Եգիպտոսի
պատմությունը տևում է մոտ 40 դար և
իր մեջ ներառում է մինչդինաստիական,
այսինքն նախնադարյան շրջանը,
դինաստիական շրջանը (եգիպտական
քաղաքակրթության հիմնական շրջանը,
տևում է 27 դար) և հելլենական
(Պտղոմեոսյանների և հռոմեական
շրջանները): Սովորաբար եգիպտական
քաղաքակրթության սկիզբը համարում
են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը,
իսկ ավարտը մ.թ. IV-րդ դարը, որին
հաջորդում է արդեն վաղ միջնադարյան
բյուզանդական և ղպտիական
շրջանները (մինչև VII-րդ դարը):
Հին Եգիպտոսի արվեստի ընդհանուր
բնութագիրը և դիցաբանությունը
•Հին Եգիպտոսը ամենազարգացած քաղաքակրթություններից մեկն է, որը կանգնած է
մարդկության արվեստի ակունքում:
•Եգիպտոսի կերպարվեստը ունեցել է զարգացման մի քանի փուլ: Հատկապես
ծաղկման է հասել Հին (մ.թ.ա. XXVIII-XXIIIդդ.), Միջին (մ.թ.ա. XXI-XVIIIդդ.) և Նոր (մ.թ.ա.
XVI-XIդդ.) թագավորությունների ժամանակ: Եգիպտոսի արվեստի հիմնական
սկզբունքները սկսել են ձևավորվել I և II դինաստիաների ժամանակաշրջանւոմ
(մոտավորապես մ.թ.ա. 3000-2800թթ.):
•Պահպանված հին պատկերները օգնում են պատկերացում կազմել Եգիպտոսի
պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին: Այդ պատկերները
պահպանվել են սարկոֆագների, հին շենքերի ռելիֆների վրա: Հին Եգիպտոսի շատ
ստեղծագործություններին բնորոշ էին պարզ, հստակ գծերը, առավելագույնս
ընդհանրացված ծավալները, ուրվանկարների արտահայտչականությունը:
Հին
եգիպտացիների համար պատկերը սրբազան նշանակություն ուներ:
•Պիետրոգրաֆիան, այսինքն` պատկերային գիրը, գրչության և արվեստի նախնական
հիմքն է: Հետագայում, երբ հայտնվեց հիերոգլիֆային գիրը, պատկերը և գիրը
նախկինի նման կազմում էին ամուր գեղարվետսական սինթեզ` պայմանավորված
ընդհանուր նպատակով` խորհրդանշաներով ամրացնել և պահպանել կյանքի ուժը:
Այդ նպատակը պայմանավորված էր եգիպտացիների աշխարհայացքով և արվեստի
նրանց ընկալմամբ, որը պետք է տար անմահություն:
•Եգիպտոսի կերպարվեստի յուրահատկությունը կայանում էր հին եգիպտացիների
մահից հետո ապրելու հավատով և այդ երկրի բնության առանձնահատկություններով:
Այս սրտորեն կապված էր կրոնի հետ, որը աստվածացնում էր բնության ուժերը և
փարավոնի իշխանությունը: Դժվար է հասկանալ նրա կերպարային կառուցվածքը`
չունենալով որևէ պատկերացում եգիպտացիների կրոնի մասին:
•Եգիպտացիների աստվածների պանթեոնը շատ մեծ է` մոտավորապես 2000
աստված: Պահպանվել է այս աստվածությունների մեծ քանակությամբ
պատկերներ:Հին
Եգիպտոսում
հատկապես
պաշտելի
էին
կենդանիների
կերպարները: Եգիպտական շատ աստվածներ կենդանադեմ էին. մահացածների
հովանավոր Անուբիսը ուներ շնագայլի գլուխ, իմաստության և գրի աստված Տոտը`
պավիանի (շնագլուխ կապիկ), պատերազմի աստված Սեխմեթը` առյուծի գլուխ:
•Աստվածներից համեմատաբար կատարյալը ներկայացված էր արևի տեսքով: Արևին
պատկերում էին կամ բազմաթիվ թև-ճառագայթներով շրջանի տեսքով, կամ թևավոր
շրջան, կամ էլ ցլի կամ արծվի տեսքով: Շրջանը, որը հաճախ հիշեցնում է արևի
սկավառակը, հաճախ է հանդիպում հին եգիպտական զարդանախշում:
•Հին թագավորության ժամանակաշրջանում պաշտում էին արևի աստված Ռաին, որը
հետագայում անվանմեց Ամոն-Ռա, ինչը նշանակում է «թաքնված արև»: Ռան
գլխավոր աստվածություն էր, բոլոր աստավածների հովանավորը և փարավոնի
հայրը: Համաձայն հին առասպելների` Ռան ծնվել է լոտոս ծաղկից աշխարհի
արարման ժամանակ: Եգիպտացիները համարում էին, որ ցերեկը նա մակույկով
լողում է երկնային Նեղոսով, լուսավորելով երկիրը, իսկ երեկոյան իջնում է
տարտարոս, որտեղ պայքարում է խավարի ուժերի դեմ, ճեղքելով ստորգետնյա
Նեղոսի ջրերը, իսկ առավոտյան բարձրանում է երկինք:
•Ռան պատկերվում է որպես մարդ, բազեի գլխով` պսակված արևային սկավառակով
կամ էլ միայն բազե:
•Եգիպտոսի արվեստը հասկանալու համար հատկապես կարևոր է Օսիրիսի մասին
առասպելը:
•Պտղաբերության աստված Օսիրիսը սպանվել է իր եղբոր` խավարի և չարության
աստված Սեթի կողմից: Օսիրիսի որդին` Գոռը, Սեթին կանչեց մենամարտի և հաղթեց
նրան: Դրանից հետո Գոռը վերակենդանացրեց Օսիրիսին, ով արդեն չվերադարձավ
երկիր, այլ դարձավ մահացածների թագավոր ստորգետնյա թագավորությունում, իսկ
երիրի վրա` ողջերի թագավորությունում, թագավոր դարձավ Գոռը:
•Օսիրիսին պատկերում են նստած կամ կանգնած` շրջապատված ծառերով կամ
խաղողի վազերով: Նրա մարիմինը ներկում էին կանաչ գույնով: Համարվում էր, որ
բուսական աշխարհի նման, Օսիրիսը ամեն տարի մահանում է և նորից վերածնվում:
•Իսիսդան պտղաբերության, ջրի, ծովագնացության, քամու, կանացիության,
ամուսնական հավատարմության աստվածուհին է, Օսիրիսի կինը, Գոռի` մայրը:
Իսիդային պատկերում են կնոջ տեսքով, կովի կոտոշներով:
•Հին եգիպտացիների պատկերացումների համաձայն` մարդը մահից հետո պետք է
հայտնվեր «Օսիրիսի դատաստանին»: Դատի ժամանակ իրենց ճիշտ պահելու համար
եգիպտացիները կենդան ժամանակ կարդում էին «Մահվան գիրքը» (Ք.ա. 2000 թ.):
•Դատի ժամանակ մահացածը թվարկում էր 42 հանցանքներ և երդվում , որ դրանցից
ոչ մեկը չի կատարել:
•Հորինվածքի կենտրոնում Անուբիսն է, որտեղ Ճշմարտության Կշեռքի վրա կշռում է
մահացածի սիրտը: Կշեռքի աջ նժարին դնում էին արդարության, ճշմարտության
ևաստվածուհի Մատտի փետուրը: Տոտը գրի էր առնում կշռման արդյունքը և
դատավճիռը: Եթե կշեռքի նժարները հավասար էին լինում, ապա մարդը ճանաչվում
էր անմեղ:
•Եգիպտացիների համար ամենակարևորը անդրշիրիմյան երջանիկ կյանքի համար
մարմինը և ոգին պահպանելն էր:
•Այդ պատճառով մահացածի մարմինը զմռսում էին (մումիաֆիկացնում): Մարմնի
զմռսումը վստահվում էր մասնագետների: Մումիաները հմայիլները և գանձերի հետ
փաթաթվում էին կտավատի կտորներով և ցողում անուշ բուրմունքներով: Հասարակ
մարդկանց մարմինները զմռսում էին մի քանի օրում, իսկ փարավաններին` մեկ
ամսից ավել: Զմռսման ժամանակ անպայման հեռացնում էին բոլոր օրգանները, բացի
սրտից, և դնում հատուկ պատրաստված անոթի` կանոպի մեջ:
•Փարավոնի մումիան տեղադրում էին սարկոֆագի մեջ, որի վրա փորագրվում էր նրա
անունը և կախարդական խոսքեր, որտեղ խնդրում էր իր սրտից «Օսիրիսի
դատաստան»-ի ժամանակ իր դեմ վկայություն չտալ:
•Համաձայն պաշտամունքային պատկերացումների` մարդը օժտված էր մի քանի
հոգիներով, որոնց թվում էր «Կա»-ն` կենսական ուժի խորհրդանիշը, «Բա»-ն էության
արտացոլումն է, «Ախ»-ը` հոգին: «Բա»-ն օժտված էր մարմնից առանձնանալու
ունակությամբ: Մումիային հագցնում էին թղման դիմակ, որը պետք է նման լիներ
մահացածին, որպեսզի «Բա»-ն հեշտությամբ գտներ իր տեղը: Նմանատիպ
դիմակները, ինչպես նաև փարավոնների դիմաքանդակները սկզբնավորեցին հին
եգիպտական արվեստի կարևոր ձեռքբերումներից մեկը` դիմանկարչությունը
•Միայն մարմինը և հոգի պահպանելը քիչ էր, նաև պետք էր ապահովել անդրշիրիմյան
երջանիկ մահը: Դամբարանում տեղադրվում էր կենցաղում պետքական բոլոր իրերը.
սպասք, զարդեր, կահույք և այլն:
հին Եգիպտական Աստվածներ
ԱՄՈՆ Հին
Եգիպտոսում
սկզբնապես արևի
աստված, այնուհետև՝
աստվածների
թագավոր և
փարավոնների
իշխանության
հովանավոր:
Օսիրիս
Օսիրիս (հունարեն՝ Ὄσῑρις — Ուսիր եգիպտական անվան հունականացված ձև),
վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստված,
անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության`
եգիպտացիների նահապետը և առաջին թագավորը:
Թագավորելով Եգիպտոսում սովորեցրել է մարդկանց հողագործությանը և
արհեստներին:
Համաձայն առասպելի նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը
խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան
սարկոֆագի մեջ, իսկ այնուհետև հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասի և ցրել
դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններով մեկ: Սակայն, Օսիրիսի քույր Իսիսը, որը
միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի
հատվածները և, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում
ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է: Թաղելով ամուսնու միակցված և
զմռսված մարմինը, Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ
ծնում է Օսիրիսի որդի Հորուսին: Սեթին չի հաջողվում գտնել և սպանել Հորուսին,
քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ: Հորուսը մեծանում է,
զորեղանում և չափահաս դառնալով` անցնում փորձությունների միջով, որից հետո
մարտահրավեր է նետում իր հորեղբորը: Սեթի հետ առաջին մենամարտում Հորուսը
պարտվում է և կորցնում աչքը: Սակայն երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր
գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը և դրա միջոցով
վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին: Սակայն վերջինս հրաժարվում է իր գահից՝
հօգուտ որդու, և թողնելով լույս աշխարհը, վերադառնում Ստորերկրայք, դառնում
Իսիդա
Հնում ամենահզոր աստվածներից էր,
մայրրության և կանացիության
աստվածուհին: Նա համարվում էր
Օսիրասի կինը և քույրը, Գորայի
մայրը:
Կլեոպատրան եգիպտացի չէր
Ինչպես և տուտմոս փարավոնը, Կլեոպատրան ևս եգիպտացի չէր և սերում էր հունամակեդոնական ազնվազարմ նախնիներից, որոնք հաստատվեցին Եգիպտոսում
հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդներից մեկի՝ Պտղոմայոս 1-ինի
շնորհիվ։ Պտղոմայոսյան արքայատոհմն իշխեց Եգիպտոսում Ք.Ա. 323-30 թթ. և այս
արքայատոհմի ներկայացուցիչների մեծամասնությունը հավատարիմ էր հունական
ավանդույթներին ու մշակությաին տարրերին։ Կլեոպատրան ուշագրավ էր նաև այն
փաստով, որ նա այս արքայատոհմի առաջին ներկայացուցիչներից մեկն էր, ով
խոսում էր եգիպտերեն և ոչ հունարեն։
Եգիպտացիները սիրում էին սեղանի խաղեր
Երկար աշխատանքային օրվանից հետո, հին եգիպտացիները սիրում էին
հանգստանալ՝ խաղալով տարբեր սեղանի խաղեր։ Հայտնի են մի քանի այդպիսի
խաղեր. Մեհեն, Շներ և շնագայլեր, իսկ ամենատարածվածը Սենետ խաղն էր։ Այս
խաղը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի և այն խաղում էին 30 վանդակ
ունեցող տախտակի վրա։ Ամեն խաղացողը դասավորում էր խաղաքարերը և շարժում
էր դրանք առաջ՝ զառ նետելուց հետո։ Ճիշտ է, պատմաբանները մինչ օրս էլ վիճում են
այս խաղի օրենքների վերաբերյալ, բայց այն, որ Սենետը խիստ տարածված էր՝ ոչ ոք
չի վիճարկում։ Օրինակ, Նեֆերտիտի թագուհին պատկերված էէ այս խաղը
խաղալուց, իսկ մի շարք փարավոնների, այդ թվում նաև Թութանհամոնի հետ,
թաղված են եղել նաև Սենետի խաղատախտակներ և ֆիգուրներ։
Եգիպտացի փարավոնները սովորաբար գեր էին
Եգիպտական նկարներում փարավոնները սովորաբար պատկերված են բարետես ու
ատլետիկ արտաքինով, բայց իրականում, նրանք պետք է որ գեր եղած լինեին՝ հաշվի
առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, որն իր մեջ առատորեն
ներառում էր այնպիսի բարձր կալորիականություն ունեցող բաներ, ինչպիսիք են
գարեջուր, մեղր ու հաց։ Բացի դրանից, այս եզրահանգմանը նպաստել է նաև
հայտնաբերված Եգիպտական փարավոնների ու բարձրաստիճան այրերի
մումիաների հետազոտությունները։ Այս առումով դիտարժոն օրինակ է լեգենդար
Հաթշեփսութ թագուհին, ով ապրել է Ք.Ա. 15-րդ դարում, ում սարկոֆագի ձևը
իրականում էապես տարբերվել է մարմնի ձևից։
Թութմոս արքային սպանել է գետաձի
Շատ քիչ բան է հայտնի Թութանհամոն արքայի մասին, բայց շատ պատմաբաններ
որպես նրա մահվան պատճճառ մատնանշում են գետաձիու հարձակումը։ Նրա
մումիա սկանավորում ը ցույց է տվել, որ նրան հուղարկավորել են առանց սրտի ու
հեռացված կրծքավանդակի պատով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է
զարհուրել վնասվածքներից՝ մարմնի այդ շրջանում ստացված։ Եգիպտագետները
նշում են, որ գետաձիերի որսը վտանգավոր, բայց լայն տարածում ունեցող զբաղմունք
էր եգիպտական արքունիքում, իսկ Թութանհամոնի դամբարանում բազմաթիվ
ապացույցներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն բանի մասին, որ ԹութմոսԹութանհամոն փարավոնը ևս սիրում էր այդ զբաղմունքը, ուստի տրամաբանական է
ենթադրել, որ հենց դա էլ բերեց դեռահաս փարավոնի անժամկետ վախճանին։
Եգիպտացի թե´ կանայք, թե´ տղամարդիկ
շպարվում էին
Պճնամոլությունը մարդկությանը բնորոշող առանձնահատկություն է եղել
պատմության ողջ ընթացքում և հին եգիպտացիներն այս առումով ամենևին էլ
բացառություն չեն եղել։ Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում
էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ
նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը
պատրաստում էին տարբեր ապարների պոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից
հետո այն առատորեն քսվու էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից
պատրաստված հատուկ շպարման համար նախատեսված գործիքներով։ Եգիպտացի
կանայք նաև կարմիր էին ներկում իրենց թշերը և հենայով գունավորում իրենց
ձեռքերն ու ոտքերի եղունգները։ Նրանք հավատում էին, որ շպարը կախարդական
բուժիչ հատկություն ունի և նրանք այդքան էլ սխալ չէին. ժամանակակից
հետազոտությունները ցույց են տվել, որ բաղադրության մեջ կապար պարունակող
շպարը, որը խիստ տարածված էր Նեխոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի
ախտահարումից։