Ֆոսֆորը - WordPress.com

Download Report

Transcript Ֆոսֆորը - WordPress.com

Ջերմոց

Ինչով էր մեզ համար օգտակար ֆիզիկայի <<Ջերմոց>> նախագիծը

Այս նախագծի շնորհիվ ես կարողացա իմ խորհուրդներով օգտակար լինել մեր հողամասում պատրաստվող ջերմոցին։ Ֆիզիկայից՝ ջերմահաղորդման եղանակների ուսումնասիրությունը կիրառվեց ջերմոցի պատրաստման գործընթացին:

Էմիլեայի և մայրիկի ջերմոցի կառուցման սկիզբը

 Իմ և մայրիկիս նպատակը և երազանքն է մեր ջերմոցում աճեցնել Սինգապուրից բերված սերմեր, որոնք հետևյալ բույսերն են

 Նախագիծը ցանկություն առաջացրեց մեզ մոտ համացանցում փնտրտել և գտնել ջերմոցի մասին պատմող նյութեր: Թարգմանել ենք անգլերենից և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:  Մեր կարծիքով սա հետաքրքիր կլինի նաև այն սովորողին, ով կցանկանա այգում, տանը թե դպրոցում պատրաստել ջերմոց:

Ջերմոց

 Ջերմոցը կառույց է որի մեջ մարդիկ բույսեր են աճեցնում։ Ջերմոցները կարող են լինել տարբեր չափսերի։  Ապակուց պատրաստված ջերմոցները, որոնք նախատեսված են բանջարեղենի կամ ծաղիկների համար սովորաբար ումենում են հնարավորություն տաքացնելու, հովացնելու կամ լուսավորելու։

Ջերմոցային խնամք

 Ջերմոցում տնկելը նման է բակում տնկելուն: Բույսերին միշտ պետք է ջուր և համապատասխան սնուցիչներ, նաև պաշտպանություն տարբեր հիվանդություններից: Սակայն ջերմոցի միջավայրը նաև տարբերվում է դրսի, այգիների միջավայրից:

 Ջերմաստիճանը- Դրսային պայմանները կարող են փոխվել՝ լինել սառը, ամպամած նաև կարող է ձյուն գալ, այս դեպքերում ջերմոցում պետք է պահպանել բույսերի համար բավարար ջերմաստիճանը: Տաքացուցիչները, օդանցքները և օդափոխիչները ճանապարհ են դեպի ջերմաստիճանի կառավարմանը:

 Նաև կարելի է համակարգչով կարգավորել այս ամենը։ Ջերմոցը կարող է պատրաստված լինել տարբեր նյութերից, բայց սովորաբար լինում է պլաստիկից կամ ապակուց։ Ջերմոցը տաքանում է արևի ճառագայթների օգնությամբ այս երևույթը ֆիզիկայում անվանում ենք՝ ճառագայթում: Արևի ճառագայթները ներթափանցելով ջերմոց, տաքացնում են հողը: Երբ ջերմոցի բաց ապակիները, կամ պլաստիկները փակում ենք, տաք օդը բարձրանալ և պատերից դուրս գալ չկարողանալով մնում է ջերմոցում։ Այս երևույթը անվանում ենք կոնվեկցիա։ Այսպիսով ջերմոցը տաք է մնում։ Նա դառնում է ջերմության <<թակարդ>>:

Որտեղ կառուցել ջերմոցը

 Որպեսզի մեր այգում կառուցենք փոքրիկ ջերմոց, խորհուրդ է տրվում ազատ տարածքը ընտրել շենքի հարավային մասում։ Գլխավոր պայմանը ջերմոցի համար արևի լույսն է։ Այս պատճառով բոլոր մյուս կառույցները պետք է լինեն ջերմոցից դեպի հյուսիս։ Կարող ենք նաև ջերմոցը կառուցել շենքին հենված։ Այս դեպքում ջերմոցը պետք է կառուցվի շենքի հարավային պատին հենված։ Ջերմոցի ամենալավ տեղը այնտեղ է որտեղ միշտ արև կա։ Առավոտյան լույսը օգնում է բույսերին ավելի արագ մեծանալ։ Կարող ենք նաև պատրաստել ջրհոր՝ անձրևաջուր հավաքելու համար, որը կոգտագործվի ջերմոցը ջրելու համար: Ցանկալի է, որ ջերմոցները ունենան 2.4մ. երկարություն և 1.8մ. Լայնություն և 1.8մ. Բարձրություն:

Հողի բաղադրությունը

 Բույսերը պարունակում են մոտ 70 տարր։ Հողի բաղադրության մեջ մտնում են անօրգանական միացություններ, որոնց հիմնական բաղադրքմասն են կազմում հետևյալ տարրերը՛՝ սիլիցիումը, ալյումինը, երկաթը, մագնեզիումը, կալցիումը, նատրիումը, կալիումը և ֆոսֆորը։ Անօրգանական մասնիկներն են՝ ածխածինը և ջրածինը։ Հողում նաև կա ազոտ և քիչ քանակությամբ ծծումբ։ Հողի մեջ պետքէ լինի մեծ քանակությամբ թթվածին, որպեսզի բույսի արմատները կարողանան շնչել։ Քիչ կամ առանց թթվածին հողի մեջ բույսը չի կարողանա ապրել։  Քանի որ մեր ջերմոցի հողը, մայրիկը ասեց <<Բերրի չի>>, մենք ողջ ջերմոցը լցրեցինք սնկի կոմպոստը:

Կարևոր տարրեր

 Երեք կարևորագույն տարրերն են ազոտը՝ N, ֆոսֆորը՝ P և կալիումը՝K: Այս տարրերը բույսերին անհրաժեշտ է մեծ քանակներով։

Ազոտը

մտնում է սպիտակուցների բաղադրության մեջ։ Նրա պակասի դեպքում բույսը կկորցնի իր կանաչ գույնը և կսկսի դեղնել։ Ազոտը բույսերին պետք է առանձնապես գարնանը։

Ֆոսֆորը

պարունակում է նուկլեինաթթուներում, որոնք մասնակցում են բույսերի մեջ կատարվող օքսիդացման– վերականգնման պրոցեսներին։ Այն առանձնապես պետք է բազմացման ժամանակ,՝ օրինակ գարնանը երբ բույսը ծաղկում է, նաև պետք է աճի և զարգացման ժամանակ։

Կալիումն

արագացնում է ֆոտոսինթեզի պրոցեսը և նպաստում ածխաջրերի կուտակմանը։ Այս երեք տարրերը օգտագործվում են որապես հանքային պարարտանյութեր։

 Այս նախագծին մասնակցել է նաև Նազելի Տեր Պետրոսյանը: Նա մեր բնագիտա-տեխնիկական լաբորատորիայում պոլիէթիլային տարան դարձրել է փոքրիկ ջերմոց և նրա մեջ աճեցրել է բույս պահպանելով ջերմահաղորդման բոլոր տեսակները, օգտագործելով նշված պարարտանյութերից:  Այդպիսի ջերմոցներ կարող են պատրաստել բոլորը՝ ինչպես մեծ,այնպես էլ փոքր:

 Առայժմ այսքանը մեր ջերմոցի մասին:  Աղբյուրներ- en.wikipedia.org/wiki/Greenhouse  https://greenhouseseeds.nl

 www.greenhouse.io

 https://greenhouse.lotus.com

Նյութը պատրաստեցին 9-րդ դասարանի

Աննա Հարությունյանը և Էմիլեա Սիմոնեանը Ղեկավարներ՝ Գայանե Մխիթարյան և Սուսաննա Սահակյան