- Անի Պողոսյան

Download Report

Transcript - Անի Պողոսյան

Մայրաքաղաքը` Բեռլին, բնակչությունը 2010 թվականի դրությամբ
կազմում է 3.440.441 մարդ: Այն Գերմանիայի ամենախոշոր քաղաքն է
թե′ տարածքով (891.82 քառ. կմ), թե′ բնակչության թվով։ Լոնդոնից հետո,
Բեռլինը ԵՄ /Եվրոպական Միություն/ երկրորդ խոշոր քաղաքն է։
Բեռլինը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է և տեղակայված է
Շփրե գետի վրա։
Աշխարհագրական դիրքը` Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր
սահմաններ ունի հյուսիսում` Դանիայի (68կմ),
արևմուտքում` Նիդեռլանդների (577կմ), Բելգիայի (167կմ)
և Լյուքսեմբուրգի (138կմ), հարավ-արևմուտքում` Ֆրանսիայի (451կմ),
հարավում` Շվեյցարիայի (334կմ) և Ավստրիայի (784կմ),
արևելքում` Լեհաստանի (456կմ) և Չեխիայի (646կմ) հետ:
Կլիման. Կլիման շատ փոփոխական բնույթ ունի: Ամառվա կեսին կարող է լինել
տաք և արևային եղանակ, սակայն հաջորդ օրն իսկ կարող է ցրտել և անձրևել:
Գերմանիայի մշակութային արժեքները կապված են բազմաթիվ ամրոցների և
քաղաքների հետ: Իրենց շքեղությունն ու ոգու ազատությունն են պահպանել
նախկին առևտրային քաղաքներ Համբուրգն ու Բրեմենը: Իսկական թանգարանքաղաքներ կարելի է համարել Մյունխենն ու Բեռլինը: Մայնի Ֆրանկֆուրտը ոչ
միայն համաշխարհային ֆինանսական կենտրոն է, այլև ժամանակակից արվեստի
կենտրոն: Մեծ թվով ճարտարապետական և մշակութային հուշարձաններ կարելի
է հանդիպել Վեյմարում, Դրեզդենում, Լայցպիգում, Հանովերում, Վիսբադենում,
Կոբլենցում և Մյուստերում: Հատկապես հարուստ է Բավարիան,
որտեղ XIX դարում կառուցվել են մի շարք ամրոցներ: Բացառիկ է Սաարը, որտեղ
միաձուլված են գերմանական և ֆրանսիական մշակույթները: Քյոլնում
պահպանվել է ամենահայտնի գոթական տաճարը: Գիտության համաշխարհային
և գերմանական կենտրոններն են համալսարանական Հայդելբերգ, Հելդերլին,
Տուբինգեն, Բոնն և Ֆրայբուրգ քաղաքները:
Առողջարանները. Բնական պայմանները և նպատակաուղղված
քաղաքականությունը օգնել են ստեղծել Գերմանիայի առողջարանները, որոնցից
շատերը ունեն միջազգային ճանաչում: Արդեն XIX դարում մեծ ճանաչում ունեին
Վիսբադենի և Բադեն-Բադենի առողջարանները, որոնք ստեղծվել են դեռևս հին
ժամանակներում` տեղական աղբյուրների հիման վրա: Զբոսաշրջային հսկա գոտի
է համարվում Բադեն-Վյութերբերիգի Շվարցվալդը: Մեծ ճանաչում ունեն
Գերմանիայի հյուսիսային ծովային հանգստավայրերը, օրինակ` Ներքին
Սաքսոնիայի Կուկսհաֆենը: Երկրի լավագույն լեռնադահուկային առողջարանն է
Գարմիշ-Պարտենկարհենը: Բազմաթիվ առողջարաններ (ինչպիսիք են
օրինակ` Բադ-Մերենտհեյմը և Բադ-Վիմպֆենը) գտնվում են Հյուսիսային ՀռենոսՎեստֆալլենում, Բադեն-Վյութեմբերգում և Բավարիայում: Գերմանիայի
առողջարանները ունեն ոչ միայն վերականգնող, այլև մշակութային
նշանակություն: Այսպիսով, Վիսբադենում XIX դարում հավաքվում էր Եվրոպայի
մտավորականությունը: Ներկայումս շատ ջանքեր են գործադրվում այդ
ավանդույթների վերականգնման համար:
Տոները Գերմանիայում. Նոր Տարին, Աշխատանքի օրը (մայիսի 1), Գերմանիայի
միասնության օրը (հոկտեմբերի 3), Սբ. Նիկողայոսի օրը (Nikolaus-Tag, դեկտեմբերի
6), Սուրբ Ծնունդ, Երեք սուրբ թագավորների օրը (հունվարի 6): Շատ
քաղաքներում և մարզերում կան տեղական տոներ: Հատկապես շատ են
տեղական և միջազգային տոներն ու փառատոնները Բեռլինում: Փետրվարին
այստեղ անցկացվում է Բեռլինի ամենամյա կինոփառատոնը (Բեռլինալե),
մայիսին` թատերական հանդիպումներ, հունիսին` ավանդական երաժշտության
փառատոն, հուլիսին` Բախի օրեր (Bach-Tage Berlin), հուլիսի կեսերին` Սիրո
շքերթ (Love Parade), նոյեմբերին` ջազի օրեր (Jazzfest Berlin): Ողջ աշխարհում
հայտնի է Քյոլնի փառատոնը, որը սկսվում է նոյեմբերի 11-ին: Մյունխենը հայտնի
է ամենամեծ գարեջրի տոնով` «Հոկտեմբերֆեստ»-ով, ինչպես նաև` ամառային
երաժշտական փառատոնով և դիմակահանդեսով:
Ազգային խոհանոցը. Գերմանական ազգային խոհանոցը միասնական չէ. երկրի
տարբեր մարզերում ազգային են համարվում տարբեր ճաշատեսակները: Եթե
Բեռլինում և Գերմանիայի հյուսիսում տիրում է խառը խոհարարական ոճը, ապա
Բավարիան, Հեսսեն և Բադեն-Վյուրթեմբերգը մնում են «շվաբյան խոհանոցի»
(Schwabische Kueche) օազիսներ, որի առավել հայտնի ուտեստներից են
Մայլտաշենը (Maultaschen)` յուրօրինակ գերմանական խինկալիները, և
Գայսբուրգեր Մարշը (Gaisburger Marsch)`մսե ուտեստ: Գերմանական խոհանոցը
շատերի մոտ ասոցացվում է երշիկեղենի հետ: Դրանք Գերմանիայում իրոք քիչ չեն:
Սակայն պետք չէ մոռանալ «զաուերկրաուտի» (Sauerkraug)` թթու կաղամբի,
համբուրգյան օձաձկան, բեռլինյան շնիցելի և խմորից պատրաստված
քաղցրավենիքների` «ֆայնբեկկերայի» մասին: Թանձր, սննդարար գերմանական
աղցանները մի փոքր ծանր են ֆրանսիականից և պարունակում են շատ քացախ:
Գերմանիայում տարածված է ինչպես գարեջուրը, այնպես էլ գինիները,
հատկապես` սպիտակը, որը ոչնչով չի զիջում ֆրանսիականին: Գինեգործության
ավանդական կենտրոնն է համարվում պատմական Ֆրանկոնիա
տարածքը (ներկայիս Բավարիան): Շտուտգարտ մարզում է գտնվում Ուլբա գյուղը,
որը հայտնի է «Տրալլինգեր» (Trollinger) գինով: