Transcript Slide 1
http://ArmEco.ru/ Ֆինանսական ճգնաժամի ծագման պատճառները և դասերը Վահագն Խաչատուրյան Երևան 2009թ Ամերիկայում և Եվրասիայում վերջին երկու դարերի ընթացքում արձանագրվել է մոտ 20 տնտեսական ճգնաժամ: Տնտեսական ճգնաժամ-ապրանքների և ծառայությունների նկատմամբ առաջարկի և պահանջարկի հավասարակշռվածության խախտում: Տնտեսական Ճգնաժամերի խրոնոլոգիա 1857թ.-առաջին համաշխարհային տնտեսական ճգնաժամ պատճառը -երկաթգծային ընկերությունների մասսայական սնանկացում: 1873թ.-երկրորդ համաշխարհային տնտեսական ճգնաժամ պատճառը- Լատինական Ամերիկայում վարկային աճ, Գերմանիայում և Ավստրիայում անշարժ գույքի շուկայում սպեկուլյատիվ աճ: Հայտնի է որպես կապիտալիզմի պատմության ամենաերկարատև ճգնաժամը-5 տարի 1914թ.- միջազգային ֆինանսական ճգնաժամ պատճառը- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից արտասահմանյան արժեթղթերի մասայական վաճառք ռազմական ծախսերի ֆինանսավորման համար: 1929-1933թթ.- մեծ ճգնաժամ պատճառը- արտադրության աճի պայմաններում դրամային մասսայի պակասություն/ դեֆլյացիա-գների անկում, որն էլ հանգեցրեց ֆինանսական անկայունության/: 1973թ.- առաջին էներգետիկ ճգնաժամ պատճառը-ՕՊԵԿ-ը ԱՄՆ-ի նկատմամբ նավթի մատակարարման էմբարգո կիրառեց և ԱՄՆ-ի արևմտաևրոպական դաշնակիցներին մատակարարվող նավթի գինը բարձրացրեց 70 տոկոսով: Այս ամենը կապված էր Իսրայելա-Արաբական պատերազմի հետ: Արդյունքում բոլոր տեսակի ծառայությունները և ապրանքները թանկացան: 1987թ.- սև երկուշաբթի պատճառը- ներդրողների արտահոսք շուկաներից այն բանից հետո,երբ մի շարք խոշոր ընկերությունների կապիտալիզացիան խիստ անկում արձանագրեց: Արդյունքում Դոու-Ջոնսը նվազեց 22,6տոկոսով, Ավստրալիայի. Հոնկոնգի և Կանադայի շուկաները փլուզվեցին մեկ օրում: 90-ականների ճգնաժամեր 1992-1993թթ. արտարժութային ճգնաժամ ԵՄ-ում /Իտալիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա/: 1994-1995թթ. Լատինական Ամերիկա Սկսվեց Մեքսիկայից և հետո տարածվեց ամբողջ Լատինական Ամերիկայում: 1997-1998թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամ սկսվեց Հարավ-Արևելյան Ասիայում /Կորեա, Մալազիա, Թայլանդ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ/, այնուհետև տարածվեց Արևելյան Եվրոպայի երկրներում: պատճառը-տարածաշրջանի երկրների ազգային արժույթների դեվալվացիան և վճարային հաշվեկշռի պակասորդի բարձր մակարդակը: արդյունքում-օտարերկրյա ներդրողները հեռացան տարածաշրջանից, համաշխարհային ՀՆԱ-ն կրճատվեց 2 տրլն. դոլարով: 1998թ. -Ռուսական ճգնաժամ պատճառը Ռուսաստանի ահռելի չափերի հասնող պետական պարտքը , ածխաջրածնային պաշարների համաշխարհային ցածր գները, պետական կարճաժամկետ պարտատոմսերի բուրգը: արդյունքում-ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ 1998 օգոստոս-1999 հունվար ժամանակահատվածում ընկավ 3 անգամ` դոլարի նկատմամբ 6 ռուբլուց հասնելով 21 ռուբլու: Գլոբալ ֆինանսական ճգնաժամ և դրա ծագման պատճառները Մեծ ճգնաժամից հետո առաջին անգամ այն ընդգրկել է ամբողջ աշխարհը: Ճգնաժամի մեխանիզմը սկսեց “գործել”, երբ ի հայտ եկան ԱՄՆ-ի հիպոթեքային շուկայի պրոբլեմները: Թեթև դրամա-վարկային քաղաքականությունը 2000թ-ից նպաստեց վարկերի հատկացմանը: 2003-2007թթ բանկային սպառողական վարկերի տարեկան միջին աճը կազմել է 5 տոկոս, 2007թ-ի երրորդ եռամսյակին` 7.2 տոկոս: Հատկացված հիպոթեքային վարկերի ծավալը 2000թ-ի առաջին եռամսյակի 238մլրդ. դոլարից աճել և հասել է 1199մլրդ. դոլարի 2003թ-ի երրորդ եռամսյակում: Աստիճանաբար ԱՄՆ-ի տնտեսության վիճակի վատթարացմանը զուգահեռ սկսեց կրճատվել հատկացվող բանկային վարկերի ծավալը: 2008թ-ի երրորդ եռամսյակում հիպոթեքային վարկերի ծավալը կազմեց ընդամենը 415 մլրդ.դոլար /նայել նկ.1/ պատճառներ... Այսօրվա ճգնաժամի խորացմանը նպաստող հանգամանքներից կարևորագույնը ինֆորմացիայի ասիմետրիան է: Այդ է պատճառը, որ ֆինանսական ընկերությունների պորտֆելների գնահատումը դարձել է անհնար: Վարկային շուկան այլևս ի վիճակի չէր արդյունավետ կերպով հատնաբերել պոտենցիալ անվճարունակ վարկառուներին, այն կաթվածահար եղավ: ԱՄՆ –ն շուտով` ֆինանսական համակարգի պրոբլեմների խորացումից հետո, մտավ ռեցեսիայի փուլ: 2008թ-ի դեկտեմբերին հայտարարվեց, որ ռեցեսիան ԱՄՆ-ում սկսել է դեռևս 2007թ-ի դեկտեմբերին: Աստիճանաբար ֆինանսական ճգնաժամը սկսվեց տարածվել ամբողջ աշխարհում: Անգլիայի Բանկի գնահատականներով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի տնտեսություների գումարային կորուստները արդեն կազմել են 2,8 տրլն. դոլար: պատճառներ… ԱՄՆ-ում դեռևս 80-ականներին սկսեցին ապրել չաշխատած գումարներով, պարտքը 1974թ-ի 680 մլրդ. դոլարից այսօր հասել է 14 տրլն-ի: Միջին ամերիկացին օգտագործում է 13 կրեդիտ քարտ, որից 40 տոկոսը ժամեկետանց պարտքով է: 1970թ-ին այդ ցուցանիշը ընդամենը 6 տոկոս էր: ԱՄՆ-ն բավական երկար ժամանակ ապրում է բյուջեի 4-5 տոկոսանոց պակասորդով: Կտրուկ ավելացել են բնակարանների և վարկերի տարաժամկետ վճարումների ծավալները: Տնտեսությունը այլևս չի կարող տանել մի քանի միլիոնի հասնող ավելորդ տների էժանագին շինարարության բեռը: ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը 2001-2006թթ.-ին իջեցրել է ֆեդերալ ֆոնդերի իրական դրույքաչափը հաշվարկային մակարդակից էլ ներքև: Արդյունքում առաջացած վարկավորման ավելցուկային ծավալները ուղորդվեցին անշարժ գույքի բնագավառ, որի հետևանքով 2003թ-ի կեսից մինչև 2007թ-ի կեսը, երբ ապրանքների և ծառայությունների ծավալների վերջնական դոլարային արժեքն աճում էր տարեկան 5,9 տոկոսով, անշարժ գույքի շուկայում վարկերի ծավալները, որոնք տրվում էին կոմերցիոն բանկերի կողմից, աճում էին 12,26 տոկոսով: Ճգնաժամի ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա ՀՆԱ-ն 3-րդ եռամսյակում կրճատվել է 0,5 տոկոսով: 2001թ-ից հետո ամենազգալի կրճատումը, որը պայմանավորված է 28 տարիներին սպառողական ծախսերի մաքսիմալ կրճատումով` 3,8 տոկոս: 2008թ. Նոյեմբերին տնտեսության մեջ գործարկված հզորությունները ընկել են մինչև 75,4 տոկոս, հոկտեմբերի 76,3-ի դիմաց, որը 5,6 կետով ցածր է 1972-2007թթ-ի միջինից: Գործարար ակտիվության ինդեքսը արդյունաբերությունում դեկտեմբերին իջել է մինչև 32,4 կետի: Սա 1980թ-ի հունիսից հետո ամենացածր ցուցանիշն է, երբ այն հավասար էր 30,3: 2007թ-ին դրա միջին մեծությունը կազմել է 51,1: 2008թ-ի դեկտեմբերին ամերիկյան տնտեսությունը կորցրել է 524 հազ.աշխատատեղ, իսկ տարվա ընթացքում` 2,6 մլն: Սա 1945թ-ից հետո մաքսիմալ ցուցանիշն է: Նոր տների կառուցման ծավալները 2008թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ կրճատվել են 19 տոկոսով, 2007թ-ի համեմատ` 47տոկոսով: Ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա Առաջին հերթին տուժեցին զարգացած և զարգացող երկրների ֆոնդային շուկաները /նայել նկ 2/: ԱՄՆ տնտեսության ֆոնդային հիմնական S&P 500 համաթիվը 2008թ-ին կրճատվել է 40 տոկոսով, իսկ զարգացող երկրների համար գործող MSCI EM համաթիվը ավելի քան 50 տոկոսով: Վերջինս պայմանավորված է նրանով, որ 2008թ-ին միջոցների հոսքերը դեպի զարգացող երկրներ դադարեցին: ԱՄՀ-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2009թ-ին: Նոյեբերյան կանխատեսումը հավասար է 2,2տոկոս, իսկ ՀԲ-ն կանխատեսում է 0,9 տոկոս աճ: Եվրոհանձնաժողովը կանխատեսում է եվրոզոնայի ՀՆԱ-ի նվազում 1,8 տոկոսով: Համաշխարհային առևտուրը 1982թ-ից հետո առաջին անգամ 2009թ-ին կկրճատվի 2,1տոկոսով, սա առաջ է բերել ապրանքների գների կտրուկ անկում` վերջ դնելով պատմական հնգամյա աննախադեպ աճին: Կտրուկ կնվազի արտահանումը զարգացող երկրներից: Նոր «Մեծ Դեպրեսիա» 2008թ-ի ֆինանսական ճգնաժամը պատճառ դարձավ, որ շատերը հայտարարեն, որ շուտով սկսվելու է նոր Մեծ դեպրեսիա: Իրականում, ի տարբերություն այսօրվա ճգնաժամի, Մեծ դեպրեսիան իսկապես “մեծ” էր: ԱՄՆ-ում դրամական մասսան ,որն իր մեջ ներառում է շրջանառության մեջ գտնվող կանխիկը և ցպահանջ հաշիվների դեպոզիտները նվազեց 25 տոկոսով: Զարմանալի չէ, որ դա պատճառ դարձավ կտրուկ դեֆլյացիայի և գնային բոլոր հիմնական ցուցանիշների զգալի նվազման: ԱՄՆ ազգային եկամուտը կրճատվեց ավլի քան կրկնակի /53,5 տոկոսով/ Գործազրկության մակարդակը 1929թ-ի 3,1 տոկոսից աճեց մինչև 24,7տոկոսի`1933թվականին: Արդյունաբերական արտադրանքը կրճատվեց ԱՄՆ-ում 40 տոկոսով, Մեծ Բրիտանիայում 24 տոկոսով, Գերմանիայում 41 տոկոսով, Ֆրանսիայում 32 տոկոսով: 1933թ-ին 32 զարգացած երկիր ունեին 30 մլն. գործազուրկ: Ճգնաժամից դուրս գալու քայլեր Ֆինանսական շուկաների կարգավորման նոր կանոնների մշակում: Միջազգային ֆինանսական ինստիտուտների բարեփոխում: Ռեյտինգային գործակալությունների գործունեության միասնական համակարգի ստեղծում: Ցանկացած հովանավորչական քայլերի բացառում: