Transcript Ռոյալթիներ
Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական
զարգացում. Հայաստանի ընտրուղիները
Մեկօրյա համաժողով
Ուրբաթ, Նոյեմբեր 30, 2012, 9:30-17:30
Հանքարդյունաբերության դերը
Հայաստանի տնտեսության մեջ
Էրիկ Գրիգորյան
[email protected]
Հեռ. +37455667707
Տնտեսական մեխանիզմները
• Բնապահպանական վճարների մասով` օդի
(շարժական և անշարժ աղբյուրներից), ջրի
աղտոտւմ, շրջակա միջավայրին վնաս
պատճառող ապրանքներ արտադրություն և
օգտագործում, թափոնների տեղադրում
• Բնօգտգագործման վճարների մասով`
ստորերկրյա բնական ռեսուրսների, ջրերի և
կենսառեսուրսների օգտագործում, ռոյալթիներ
Հավաքագրման տվյալներ
• 2012 թվականի հունվար-հուլիսին 13.3 մլրդ
դրամ բնօգտագործման և բնապահպանական
վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի
3.3%-ը:
• Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ աճել են 81.3%-ով
• Պայմանավորված «Բնապահպանական և
բնօգտագործման վճարների մասին» ՀՀ
օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար
«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարված
փոփոխություններով,
Ռոյալթիներ
• Բազմաթիվ երկրներում բնօգտագործման
վճարը կիրառվում է ռոյալթիի հետ մեկտեղ,
որտեղ բնօգտագործման վճարը համարվում է
ռեսուրսի օգտագործման վճար, իսկ ռոյալթին`
գերշահույթներ ապահովող ոլորտից վճարվող
լրացուցիչ հարկատեսակ:
• Հայասանում միայն Ռոյալթի, որը չի
խրախուսում ռացիոնալ օգտագործումը,
էական չէ ինչքան ռեսուրս են
արդյունահանում, էական է հասույթի գինը ?
Օգուտներ
• Ուղղակի և անուղղակի հարկեր
• Սոցիալական փոփոխություններ և
աշխատավարձեր
• Տնտեսության մեջ բազմապատկիչի դեր
• Հարակից ճյուղերի զարգացման
միտումներ
Վնասներ
• Շրջակա միջավայրին հասցված վնաս,
որը հետագայում ծանրանում է
հանրության վրա
• Ռեսուրսների գերշահագործում
• Առողջապահապան խնդիրներ
• Գյուղատնտեսության և տուրիզմի
զարգացման խոչընդոտներ
Ներկա իրավիճակ- օգտագործում
• Հանքարդյունաբերության ոլորտի
արտոնյալ վիճակ, ինչը նշանակում է, որ
հասարակության բացառիկ
սեփականությունը հանդիսացող
ռեսուրսների չնչին գումարներով
իգտագործում, այսինքն ռեսուրսների
օգտագործման մասով շահագործողները
արդեն ստանում են լրացուցիչ
արտոնություններ
Միջազգային ցուցանիշներ
• Ռուսաստանում այն կազմում է 3.8-8.3%,
Կանադայում 10-16%,
• Չիլին, 5-14%,
• Կոլումբիայում 4-6%,
• Հարավային Աֆրիկայում 10 %,
• Ավստրալիայում մինչև 4.5%
Ներկա իրավիճակ- աղտոտում
• Թափոնների տեղադրման համար
վճարներ` 4-ից մինչև 1-ին դասի
համապատասխանաբար 1500 դրամից
մինչև 48 000 դրամ/տոննա
դրույքաչափերով, ոչ վտանգավոր
թափոնների համար 600 դրամ/տոննա և
հողածածկույթի քանդման և
շինարարության հետևանքով առաջացած
ոչ վտանգավոր թափոնների համար 60
դրամ/տոննա դրույքաչափով:
Ներկա իրավիճակ- աղտոտում
• ԱՎԾ տվյալներով արտադրված
թափոնների 99.66% բաժին է ընկնում
Սյունիքիմարզին, որը չի հարկվում
• Ամենացածր դրույքաչաի դեպքում
առնվազն 10 մլրդ. դրամ գումար, այսինքն
մոտավորապես այնքան, որքան
Հայաստանում 2010 հավաքագրված բոլոր
բնապահպանական և բնօգտագործման
վճարները միասին վերցված
Ներկա իրավիճակ- աղտոտում
• Մթնոլորտային օդի աղտոտման
ծավալները հաշվարկվում են ՍԹԽ վրա
հիմնված բանաձևերով, ինչի հետևանքով
օրինակ Ալավերդու պղնձաձուլարանի
ծծմբի երկօքսիդի արտանետումերի նույն
ծավալի դեպքում վճարում են ավելի քիչ
գումար
• Հայաստանում SO2 տոննա 1800 դրամ,
սակայն վնասը 1400-39000 եվրո (Clean air
for Europe data)
Առաջարկներ
• Լեռնամետալուրգիայի թափոնները պետք է
դասակարգվեն և մտցվեն հարկման դաշտ`
պահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ
և հանդիսանալով ռեսուրսների ռացիոնալ
օգտագործման գործիք
• Ռոյալթիները պետք է ոչ թե փոխարինեն
բնօգտագործման վճարներին, այլ` լրացնեն,
առնվազն առաջիկա տարիների համար այս
երկու վճարատեսակները պետք է հանդես գան
միասին
Առաջարկներ
• Բնօգտագործման վճարների դրույքաչափերը
պետք է հիմնված լինեն ռեսուրսների
շուկայական գների վրա, իսկ դրանց
բացակայության դեպքում` էկոլոգոտնտեսական հաշվարկների հիման վրա
• Բնապահպանական վճարների
դրույքաչափերը պետք է հիմնված լինեն
շրջակա միջավայրին, մարդու առողջությանը
հասցված իրական վնասի գնահատման հիման
վրա
Առաջարկներ
• Հանքանյութի, խտանյութը, ձուլվածքը և
բնական ռեսուրսից ստացված
վերջնական ապրանքը արտահանվելիս
պարտադիր պետք է մաքսազերծվեն` ընդ
որում արտադրական ամեն հաջորդ
փուլի դեպքում ավելի ցածր
դրույքաչափով
• Աղտոտման ծավալների հաշվարկի
փոփոխություն
Շնորհակալություն
ուշադրության
համար