Transcript 8
Գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն Ֆինանսատնտեսական գործունեության առաջին մոտեցումը տրվել է «էմպիրիկ պրագմատիկ դպրոցի» (Empirical Pragmatists Schգգl) կողմից: Տեսության հիմնադիրը Ռոբերտ Ֆոուլկան է, այս դպրոցի ներկայացուցիչները աշխատել են վճարունակ ընկերությունների հետ: Նրանց հիմնական նպատակը այնպիսի ինդիկատորների գտնելն էր, որոնց միջոցով կկարողանային պարզել, արդյոք ընկերությունը կարող է վճարել իր կարճաժամկետ պարտավորությունները: Այդ պատճառով նրանց վերլուծություններում ներառված են շրջանառու միջոցները, սեփական շրջանառու կապիտալ, կարճաժամկետ կրեդիտորական պարտավորությունները: Երկրորդ մոտեցումը հանդիսանում է «Ստատիկ ֆինանսական վերլուծության դպրոցի» (Ratiգ Statisticians Schգգl) կողմից ներկայացված տեսությունը: Տեսության հիմնադիրը Ալեքսանդր Ուլլն է: Ըստ այս տեսության վերլուծական գործակիցները հիմնված են ընթացիկ հաշվապահական հաշվետվությունների վրա և օգտակար են միայն այն դեպքում, երբ գոյություն ունի համեմատման մեկ այլ օբյեկտ: Ընկերության նորմատիվները հաշվելու համար համեմատման օբյեկտ են հանդիսանում նույն ճյուղին պատկանող այլ ընկերություններ: Երրոդ դպրոցը հանդիսանում է «Բազմաչափ վերլուծաբանների դպրոցը» (Multivariate Mգdellers Schգգl): Այս դպրոցի ներկայացուցիչները հիմնված են ֆինանսական հաշվետվությունների համակարգված վերլուծության, մասնավոր գործոնների, ֆինանսական դրությունը բնութագրող և դրա արդյունավետությունը գնահատող գործոնների և վրա: Այս ուղությունների հեղինկաներն են Ջեյմս Բլիսսը, ԱրթուրՎինակորը և ուրիշները: Չորրորդ դպրոցը հանդիսանում է «Ընկերությունների սննկացման ախտորոշմամբ զբաղվող վերլուծաբանների դպրոց» (Distress Predictգrs Schգգl): Այս դպրոցի ներկայացուցիչները վերլուծում են ընկերության ֆինանսական կայունության աստիճանը, այս տեսության առաջին ներկայացուցիչներն են Ա. Վինակորը և Ռայմոնդ Սմիթը: Եվ վերջապես հինգերորդ դպրոցը «Ֆոնդային բորսայի մասնակիցների դպրոցն է»: Ըստ Ջորջ Ֆոստերի ընկերության արդյունավետության մակարդակը գնահատելու համար պետք է վերլուծել ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերը և հաշվի առնել դրանց հետ կապված ռիսկերը: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՏԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԸ Անվնասաբերության վերլուծության կարևոր բաղկացուցիչ է տնտեսական ինֆորմացիայով ապահվումը: Այն հիմնարար մասն է կազմում անվնասաբերության գնահատման, որի հիման վրա էլ կայացնում են կառավարչական որոշումներ: Անվնասաբերության գնահատման տեղեկատվական ապահվումը սերտորեն կապված է հաշվապահական հաշվառման, պլանավորման և կառավարման այլ ֆունկցիաների հետ: Անվնասաբերության վերլուծությունը հնարավորություն է տալիս. 1. ավելի ճիշտ հաշվարկել գործոնների ազդեցությունը և որոշել դրանց ուղղությունը շահույթի հնարավորություն կտա փոփոխվող ճիշտ զանգվածի ժամանակին նկատմամբ, և ինչը օպերատիվորեն կառավարել շահույթի ձևավորման և կանխատեսման գործընթացները, 2. տրված ցուցանիշների հիման վրա որոշել իրացման ծավալի, հաստատուն ծախսերի և գնի շեմային ցուցանիշները, 3. առանձնացնել կազմակերպության չեզոք գոտին (զրոյական շահույթի գոտի), 4. մշակել կառավարչական որոշումների այնպիսի տարբերակներ, որոնք հնարավորություն կտան մինիմալացնել ծախսերը և մաքսիմալացնել շահույթը, 5. այսպիսի վերլուծությունը հնարավորություն է տալիս նաև հիմնավորել նոր արտադրատեսակի թողարկման նպատակահարմարությունը, դրա թողարկման այնպիսի ծավալի ընտրությունը, որը կապահովի անվնասաբեր արտադրություն: Անվնասաբերության վերլուծության գլխավոր բաղկացուցիչներից է անվնասաբերության կետի որոշումը, որը տարբեր հեղինակների մոտ տարբեր կերպ 2 է կոչվում, ինչպես օրինակ«կրիտիկական կետ»,«իրացման կրիտիկական ծավալ», կետ», «բեկման կետ», «հավասարակշռության կետ», «մեռյալ «ինքնափոխհատուցման կետ», «շահութաբերության շեմ», իսկ անգլերեն համարժեքն է «break even pգint»: Այս կետը փաստորեն իրենից ներկայացնում է իրացման այնպիսի ծավալ, որից պակաս արտադրելը ձեռնակության համար ձեռնտու չէ, և այն անպայմանորեն վնասաբեր կլինի ձեռնարկության համար1: ենթադրում է ձեռնարկության գ ործունեության Անվնասաբերությունը այնպիսի վիճակ, երբ գործունեությունից ստացված արդյունքները գերազանցում կամ հավասար են ընդհանուր ծախսերին, այսինքն բիզնեսը գործում է առանց վնասների: Անվանսաբերության կետը հանդիսանում է հիմնարար դրույթ բիզնես-պլանի կազմման ժամանակ, կառավարչական որոշումների հիմնավարման համար, ձեռնարկության գործունեության գնահատման համար: Անվնասաբերության հասկացությունը տարբեր մասնագետներ, գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանումը: Օրինակ, Մեծ տնտեսագիտական բառարանում Ազրիլյան Ա. Ն.-ի սահմանումը. ձեռներցի ներկայացմամբ «Անվնասաբերությունը տնտեսական տրված է անվնասաբերության ձեռնարկության, գործունեության այնպիսի ֆ ի ր մ այ ի , ռեժիմ է, որի հետևյալ անհատ դեպքում գործունեությունից ստացված եկամուտները գերազանցում են այդ գործունեության հետ կապված ծախսերին կամ հավասար են դրանց»2: Այս սահմանման մեջ տեղ է գտել ոչ խիստ անհավասարման կիրառումը, այն դեպքում, երբ այլ հեղինակներ կողմ են խիստ անհավասարման կիրառությանը: Ըստ Ղուկասյանի «Անվնասաբերությունը թողարկման և իրացման այն ծավալն է կարճաժամկետում, որի դեպքում արտադրողը ստանում է ճիշտ այնքան եկամուտն, ինչքան պահանջվում է, որպեսզի ծածկի իր հաստատուն և փոփոխուն ծախսերը` չունենալով ոչ շահույթ, ոչ վնաս»3: Համադրելով վերը նշված սահմանումերը, կարող ենք ասել, որ մասանգետների մեծամասնության մոտ գերակշռում է այն պնդումը, որ անվնասաբերությունը այնպիսի վիճակ է, երբ ձեռնարկության հասույթը հավասար է դրա ծախսերին: 1 ԲադանյանԼ., Ֆինանսներ, դրամաշրջանառությունևվարկ, Երևան, 2010,էջ 245: 2 Азрилиян А., Большой бухгалтерский словарь, М., 2010. 3 Гукасян Г. М., Экономика от А доЯ: Тематический справочник, М., 2007, с. 168. 3 Անվնասաբերության կետը այն կետն է, որի դեպքում ոչ թե ձեռնարկությունը գործում է առանց վնասների և կարող է անգամ շահույթ ստանալ, այլ անվնասաբերության կետում շահույթը հավասար է զրոյի և ձեռնարկության ստացած հասույթը բավարարում է միայն ընդհանուր ծախսերը ծածկելուն: Անվանսաբերության կետի որոշման նշանակությունը կառավարչական ապարատի համար հանդիսանում է ոչ միայն ծախսերից խուսափելու, այլ նաև այդ քանակից հնարավորին ավել արտադրելու մեջ: Ինչքան բարձր է այդ մակարդակն գերազանցող օպերացիաների քանակը, այնքան բարձր կլինի իրացումից մաքուր շահույթի մարժան, քանի որ հաստատուն ծախսերը չեն աճի ծավալի աճին զուգընթաց: Պարզ է, որ անվնասաբերության կետը ինչքան ցածր թիվ է, այնքան դա ավելի ձեռնտու է ձեռնարկության համար: Քանի որ ցածր անվնասաբերության կետի դեպքում ավելի հեշտ է ձեռնակության համար հաղթահարել այդ կետը և մտնել շահութաբեր գոտի: Սակայն գործնականում ձեռնարկության գործունեության պայմանները ժամանակի ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել և կարող է տեղի ունենալ անվնասաբերության կետի աճ: ԱՆՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՏԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ Անվնասաբերության կետը որոշվում է 2 մեթոդով. անալիտիկ, րաֆիկական4: Անալիտիկ մեթոդի դեպքում օգտվում ենք շահույթի, արտադրության ծավալի և ծախսերի միջև մաթեմատիկական կախվածությունից, որը կարելի է արտահայտել հետևյալ կերպ5. Շ= ԻՀ - ՓԾ - ՀԾ որտեղ` Շ-ն շահույթն է, ԻՀ-ն իրացումից հասույթն է, 4 Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия,учебное пособие, Минск, 2000, с.438. 5 Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012, c. 261. 4 ՓԾ-ն փոփոխուն ծախսերն են, ՀԾ-ն հաստատուն ծախսեր են: Անվնասաբերության կետում ձեռնարկության շահույթը հավասար է զրոյի: Հետևաբար ստանում ենք հետևյալ հավասարումը. ԻՀ=ՓԾ + ՀԾ կամ ԻԾ*ԱԳ= ԻԾ*ՄՓԾ + ՀԾ որտեղ` ՄՓԾ-ն միավորի փոփոխուն ծախսեր են, ԻԾ-ն իրացման ծավալն(հատ) է, ԱԳ -ն արտադրանքի միավորի գինն է: Ձևափոխելով հավասարումը և իրացման ծավալը ընդունելով որպես կրիտիկական, ստանում ենք հետևյալը6. ԱԿբն=ՀԾ/(ԱԳ - ՄՓԾ) (հատ): Սակայն այս բանաձև օգտագործվում է միայն մեկ արտադրանք թողարկող ձեռնարկության համար անվնասաբերության կետը բնաիրային արտահայտութմաբ գտնելու համար: Անալիտիկ մեթոդով ստացված անվանսաբերության կետի հաշվարկման բանաձևի ձևափոխումից ստանում ենք այդ մեթոդի անալոգը հանիսացող մեկ այլ մեթոդ, որը կոչվում են մարժային մեթոդ և ուղղակիորեն բխում է անալիտիկ մեթոդից: Այն հիմնվում է հետևյալ հավասարման վրա. ՀՄ=ԻՀ –ՓԾ որտեղ` ՀՄ-ն համախառն մարժան է: Իրացման կրիտիկական կամ անվնասաբեր ծավալը ընդունվում է որպես ծավալ, որի դեպքում համախառն մարժան հավասար է հաստատուն ծախսերին: Անվնասաբերության կետը դրամական արտահայտությամաբ կունենա հետևյալ տեսքը7. 6 Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012, c.261. 7 Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия,учебное пособие, Минск, 2000, с.438. 5 ԱԿդր= ՀԾ/ՀՀՄ որտեղ` ՀՀՄ-համախառն հարաբերական մարժան է, որը համախառն մարժայի և իրացումից փաստացի հասութի հարաբերությունն է:Անվնասաբերության կետը հնարավոր է հաշվարկել նաև իրացումից հասույթի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ հետևյալ բանաձևով. ԱԿ%=ՀԾ/ՀՄ*100% Անվնասաբերության կետի բանաձևն մեկ արտադրատեսակի մարժային մեթոդի դեպքում կունենա հետևյալ տեսքը. ԱԿբն=ՀԾ/ (միավորի ՀՄ) հատ կամ որ նույնն է` ԱԿ= ՀԾ/ (ԱԳ -ՄՓԾ) Միավորի համախառն մարժան ցույց է տալիս տվյալ արտադրատեսակի յուրաքանչյուր իրացված միավորի ներդրումը հաստատուն ծախսերի ծածկամն գործում: Սակայն գործնականում ձեռնարկությունը չի սահմանափակվում մեկ անուն արտադրանք թողարկելով, այլ արտադրում է մի քանի արտադրանք: Հետևաբար բազմատեսակ արտադրանք թողարկող ձեռնարկության համար անվանսաբերության կետը հաշվարկվում է այլ կերպ, որը կապված է որոշ դժվարությունների հետ: Անվանսաբերության կետը կարող է որոշվել նաև գրաֆիկական եղանակով: Այդ մեթոդի հիմքում կրկին ընկած է ծախսերի բաժանումն ըստ փոփոխուն և հաստատուն մասերի: Այս մեթոդը առաջին անգամ առաջարկվել է 1930թ. ինժեներ Ուոլտեր Ռաուտենշտրաուխի կողմից որպես պլանավորման միջոց, որը ստացել է «անվնասաբերության գրաֆիկ» կամ գրաֆիկ» «արտադրության կրիտիկական ծավալի անվանումները8:Անվանսաբերության գրաֆիկն իր բազմաթիվ փոփոխություններով լայնորեն օգտագործվում է ժամանակակից էկոնոմիկայում: Այդ մեթոդի առավելութունն հանդիսանում է այն, որը սրա միջոցով կարելի է արագ ստանալ ճշգրիտ կանխատեսում ձեռնարկության գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ Անվնասաբերության շուկայում գրաֆիկի իրավիճակի կառուցման փոփոխության ժամանակ ենթադրվում դեպքում: է, որ պլանավորվող ժամանակաշրջանում հումքի և արտադրանքի գները չեն փոփոխվում: 8 Иванова Ж. А., Операционный анализ, M:2002, с. 2. 6 Գրաֆիկի կառուցման ժամանակ հորիզոնական առանցքի վրա տեղադրվում է արտադրության ծավալը արտադրական հզորության նկատմամբ տոկոսով կամ բնաիրային միավորներով /եթե կառուցվում է մեկ տեսակ արտադրանքի համար/ և դրամական արտահայտությամբ /մի քանի անուն արտադրաքնի համար/: Իսկ ուղղահայաց առանցքի վրա տեղադրում ենք իրացված արտադրանքի ինքնարժեքը և շահույթը, որոնք միասին կազմում են իրացումից հասույթը: Ծախսերը կառուցվում են ըստ հաստատուն և փոփոխուն ծախսերի տարբերակման: Բացի հաստատուն և փոփոխուն ծախսերի կորերից, գրաֆիկում արտացոլվում են նաև ընդհանուր ծասերն /ինքնարժեք/ ու իրացումից հասույթն արտահայտող կորերը: Իրացումից հասույթի և ընդհանուր ինքնարժեքի հատման կետը հենց հանդիսանում է անվնասաբերության կետը: Արտադրության ծավալը, որը համապատասխանում է անվնասաբերության կետին, կոչվում է կրիտիկական: Վերլուծելով գրաֆիկը տեսնում ենք, որ կրիտիկական կետից ձախ ինքնարժեքի կորն ավելի բարձր է գտնվում, քան հասույթի կորը, այսինքն ծախսերը գերազանցում են եկամուտները, հետևաբար կրիտիկականից ցածր ծավալի դեպքում ձեռնարկությունը իր հասույթով չի կարողանում ծածկել ընդհանուր ծախսերը և վնասներ է կրում: Իսկ եթե արտադրության և իրացման ծավալը գերազանցում են կրիտիկականը, ձեռնարկությունը շահույթ է ստանում և գտնվում է շահույթի գոտում: Ընդ որում ինչքան աճում է իրացման ծավալը, այնքան շահույթի գոտին ավելի ընդլայնվում է: ÙÉÝ. ¹ñ³Ù гëáõÛà ޳ÑáõÃÇ ·áïÇ ²Ýíݳ복»ñáõÃÛ³Ý Ï»ï Üå³ï³Ï³ÛÇÝ ß³ÑáõÛà 12 10 8 ÀݹѳÝáõñ ͳËë»ñ 6 4 2 ìݳëÇ ·áïÇ Հ³ëï³ïáõÝ Í³Ëë»ñ Vкр 0 200 400 600 800 V 1000 7 ì³×³éùÇ Í³í³ÉÁ, ѳï Անվնասաբերության գնահատման ժամանակ ցանկալի արդյունքերի հասնելու համար անհարժեշտ է առաջնորդվել հետևյալ պայմաններով, որոնք կարելի է մեկնաբանել նաև որպես սահմանափակումներ. 1. ծախսերը հնարավոր է ստորաբաժանել հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչների: 2. ծախսերը և իրացումից հասույթը ունեն գծորեն կախվածություն արտադրության մակարդակից: 3. գները և սպառվող ռեսուրսների ծավալները չեն փոփոխվում ամբողջ պլանային ժամանակաշրջանի համար: Սակայն այս ենթադրությունը նույնպես որոշակի պայմանական բնույթ է կրում, քանի որ իրացվող արտադրանքի գները կարող են տատանվել ոչ միայն ըստ ժամանակաշրջանի, այլ նաև ըստ արտադրանքի գնորդի: 4. արտադրանքի տեսականին չի փոփոխվում պլանային ժամանակաշրջանում: 5. միակ գործոնը, որը ազդում է ինքնարժեքի վրա, դա իրացման ծավալն է: 6. պլանային ժամանակաշրջանի վերջում պատրաստի արտադրանքի պաշարներ չեն մնում կամ դրանք աննշան են, այսինքն իրացման ծավալը համապատասխանում է արտադրության ծավալին: 7. Անվանսաբերության գնահատման կարևոր պայման է հանդիսանում նաև հաշվառման վարումը այն կերպով, որը ծախսերը հնարավորություն կտա ստորաբաժանել հաստատուն և փոփոխուն մասերի: Սակայն այդ գործընթացը բավականին աշխատատար է կազմակերպության համար և հետևաբար պրակտիկայում քիչ է կիրառվում9: Այս սկզբունքներից որևիցե մեկը չպահպանելը կարող է բերել սխալ արդյունքերի և անվնասաբերության գնահատումը որոշակի շեղումների կհանգեցնի: 9 Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012, с.272. 8 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԼԾԱԿԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ Անվնասաբերության կետի որոշումից հետո ձեռնարկության շահույթի որոշման գործընթացը շարունակվում է գործառնական լծակի էֆեկտի հիման վրա: Ըստ էության գործառնական լծակը արտահայտում է բիզնեսի ռիսկայնության աստիճանը:Գործառնական լծակի էֆեկտը կայանում է նրանում, որ իրացումից հասույթի փոփոխությունը բերում է շահույթի էլ ավելի մեծ փոփոխության: Այդ էֆեկտի գործողությունը կապված է հաստատուն և փոփոխուն ծախսերի ոչ համամասնական ազդեցության հետ ֆինանսական արդյունքների վրա իրացման ծավալի փոփոխության արդյունքում: Ինչքան մեծ է ինքնարժեքում հաստատուն ծախսերի բաժինը, այնքան մեծ է գործառնական լծակի ազդեցության ուժը: Երբ իրացումից հասույթը նվազում է, գործառնական լծակի ազդեցության ուժը մեծանում է: Հասույթի` ամեն մի տոկոսով պակասելը հանգեցնում է շահույթի ավելի բարձր տոկոսով իջեցման: Եվ հակառակը, իրացման ծավալի աճի դեպքում, երբ հասույթը սկսում է ավելանալ և անվնասաբերության կետը հաղթահարվում է, ինքնարժեքում հաստատուն ծախսերի բաժինը պակասում է, ինչը բերում է գործառնական լծակի ազդեցության ուժի նվազմանը` հասույթի ամեն մի տոկոս աճին հետևում է շահույթի ավելի և ավելի պակաս տոկոսով ավելացում: Ինչքան բարձր է գործառնական լծակի ազդեցության ուժը, այնքան մոտ է ձեռնարկության իրացման ծավալը անվնասաբերության կետին, ինչը ենթադրում է բարձր ռիսկի առկայություն: Բարձր գործառնական լծակի ուժի դեպքում այն ձեռնարկության համար, որը գտնվում է անվնասաբերության կետից ցածր մակարդակում, դա կապված է մեծ վնասների հետ, իսկ անվնասաբերության կետի հաղթահարման դեպքում, ապահովվում է բավականին բարձր շահույթ: Իսկ ցածր գործառնական լծակի ազդեցության դեպքում շահույթը այնքան էլ չի աճի: Հետևաբար ձեռնարկության համար, որը համազված է, որ առաջիկայում իրեն սպասում է իրացման ծավալի աճ, հաստատուն ծախսերը բարձր մակարդակի վրա պահելը կարելի է համարել հիմնավորված, քանի որ 9 հաստատուն ծախսերի մեծ բաժինը ձեռնարկությանը կապահովի շահույթի աճի ավելի բարձր տեմպ: Գործառնական լծակի ազդեցության ուժը որոշվում է հետևյալ բանաձևով . ԳԼՈՒ=ՀՄ/Շ (1.3.1), որտեղ` ՀՄ-համախառն մարժա, Շ-շահույթ: Այդ ամենը դրական դեր կարող է ունենալ և օգտակար լինել ձեռնարկության ֆինանսական կառավարման համար: Կանխատեսվում են շահույթի տարեկան մեծությունը, մշակվում է ձեռնարկության կոմերցիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ ամենի հիման վրա որոշվում է ձեռնարկության ֆինանսական կայունության պաշարը կամ անվտանգության գոտին, որն իրենից ներկայացում է իրացման փաստացի ծավալի գերազանցումը կրիտիկական /անվնասաբեր/ ծավալի նկատմամբ: Փաստորեն սա այն իրացման ծավալն է, որը կարող է նվազել, սակայն այդ դեպքում ձեռնարկությունը վնասեր չի կրի: Գործառնականլծակիուժիմասինտեղեկություններըթույլկտանհասկանալ, եթեիրացմանծավալըփոփոխություններկրի, ինչազդեցությունդակունենաշահույթիծավալիվրա, քանիորիվերջոյուրաքանչյուրառևտրայինսուբյկետինպատակըշահույթըառավելագու յնիհասցնելնէ: Ընկերությանհամարօգտակարէնաևպատկերացումկազմելայնմասին, թեինչքանովէընկերութուննապահովվածիրացմանծավալիիջեցմանդեպքումևինչքան ովկարողէիջնելիրացմանծավալը, որպեսզիդաընկերությանհամարչառաջացնիանցանկալիհետևանաքներ, ինչպիսիքվնասներիկրումնէ, մինչևանգամսնանկացումը: ՖԻՆԱՆՍԱԿԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆՊԱՇԱՐԻԷՈՒԹՅՈՒՆԸԵՎՀԱՇՎԱՐԿՄԱՆՄԵԹՈԴ Ֆինանսականկայունությանպաշարըորոշվումէտոկոսայինարտահայտությամբհ ետևյալբանաձևով10. 10 Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия, учебное пособие, Минск, 2000, c. 442. 10 ՖԿՊ %= (ԻՀփ - ԻՀանվ.)/ Հփ * 100%, որտեղ` ԻՀփ - իրացումից հասույթը փաստացի, ԻՀանվ. - իրացումից հասույթը անվնասաբերության կետում: իսկ առանձին արտադրատեսակի համար կայունության պաշարը որոշվում է հետևյալ բանաձևով. ՖԿՊարտ. =(ԻԾփ-ԻԾանվ)/ ԻԾփ, որտեղ` ԻԾփ-տվյալ արտադրատեսակիփաստացի իրացման ծավալը, Իանվ-տվյալ արտադրատեսակի իրացման անվնասաբեր ծավալը: Ինչքան արտադրության փաստացի ծավալը ավելի բարձր է կրիտիկականից, կամ այլ կերպ ասած, ինչքան հեռու է գտնվում ձեռնարկությունը անվնասաբերության կետից, այնքան ավելի լավ ձեռնարկության համար: Այս ցուցանիշը նկարագրում է ձեռնարկության կենսունակության մակարդակը: Հետևաբար, ինչքան այս ցուցնիշը բարձր է, այնքան ավելի դիմացկուն է ձեռնարկությունը շուկայում անբարենպաստ փոփոխությունների հանդեպ: Այս ցուցանիշը հնարավորություն է տալիս համեմատել տարբեր մասշտաբների և թողարկման տարբեր ծավալներ ունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև գնահատել որևէ ձեռնարկության ֆինանսական դրության փոփոխությունը ժամանակի տարբեր պահերի: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. ԲադանյանԼ., Ֆինանսներ, դրամաշրջանառությունևվարկ, Երևան, 2010: 2. Азрилиян А., Большой бухгалтерский словарь, М., 2010. 3. Гукасян Г. М., Экономика от А до Я: Тематический справочник, М., 2007. 4. Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012. 11 5. Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия,учебное пособие, Минск, 2000. 6. Иванова Ж. А., Операционный анализ, M: 2002. 12