Օրհուսի կոնվենցիան ՀՀ էկոլոգիական օրենսդրության

Download Report

Transcript Օրհուսի կոնվենցիան ՀՀ էկոլոգիական օրենսդրության

ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Աիդա Իսկոյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսում նական կենտրոնի ղեկավար

  

Օրհուսի կոնվենցիան լուրջ առաջընթաց է ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ ժողովրդավարության զարգացման առումով: Այն ճանաչում է հասարակայնության իրավունքը` մասնակցելու էկոլոգիական քաղաքականության մշակմանը և իրականացմանը և նպաստում է շրջակա միջավայրի որակի բարելավման հանուն ներկա և ապագա սերունդների: Կոնվենցիան նպաստում է նաև սոցիալական կայունության ամրապնդմանը` պարտավորեցնելով կառավարություններին հաշվի առնել հասարակայնության կարծիքը շրջակա միջավայրին առնչվող որոշումներ ընդունելիս: Կոնվենցիայի արդյունավետ կիրառությունը հնարավորություն է տալիս շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանն ակտիվորեն ներգրավել էկոլոգիական կազմակերպություններին և քաղաքացիներին, ինչի շնորհիվ ընդունված որոշումների դեմ հասարակական դիմադրությունը կարող է էականորեն նվազել:

Օրհուսի կոնվենցիան կարևոր է ինչպես պետական մարմինների, այնպես էլ բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համար:

Օրհուսի կոնվենցիայի համաձայն իրենց իրավունքներն իրականացնող անձինք չեն կարող պատժվել, հետապնդվել կամ ենթարկվել ճնշումների` անկախ արտահայտման ձևից: Այս երաշխիքն ամրագրված է Օրհուսի կոնվենցիայի 3 րդ հոդվածի 8-րդ մասում:

Ի՞նչ է Օրհուսի կոնվենցիան

 Օրհուսի կոնվենցիան միջազգային համաձայնագիր է: Լրիվա անվանումն է “Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին” ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիա: Այն “Շրջակա միջավայր Եվրոպայի համար” ծրագրի շրջանակներում եվրոպական քաղաքացիական հասարակության կառուցման հիմնական արդյունքն է և էկոլոգիական քաղաքականության կարևոր գործիք:

Ո՞րն է Կոնվենցիայի հիմնական նպատակը

Ի տարբերություն համաձայնագրերի` ցիան սահմանում է պետության պար տավորությունները հասարակայնության նկատմամբ` դրանով իսկ նպաստելով շրջակա միջավայրի Օրհուսի կոնվեն պահպանության ոլորտում ամրապնդմանը: այլ միջազգային ժողովրդավարության

Կոնվենցիայի համաձայն` Կողմերը պարտավորվում են.

( Կոնվենցիյի հիմնասյուները)

1.

2.

3.

Ապահովել պատության կողմից տնօրինվող էկոլոգիական տեղեկատվության մատչելիությունը, Թույլ տալ հասարակայնությանը մասնակցել որոշումների ընդունման գործընթացին և այն դարձնել թափանցիկ, Ճանաչել էկոլոգիական իրավունքների խախտման համար դատական և արտադատական պաշտպանության դիմելու իրավունքը:

Մասնակցե՞լ է արդյոք հասարակայնությունը Կոնվենցիայի մշակմանը

Առաջին միջազգային համաձայնագիրն էր, որը մակվեց հասարակական էկոլոգիական կազմակերպությունների լայն և ակտիվ ներգրավմամբ: Այդ գործում է մեծ ներդրում է ունեցել հասարակական կազմակերպությունների կոալիցիան “Էկոֆորումը”` ակտիվորեն մասնակցելով ՄԱԿ-ի ԵՏՀ շրջանակներում ընթացող բոլոր բանակցություններին:

Ուժի մեջ մտնելը

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հավատարմատարի կողմից վավերացման մասին 16-րդ փաստաթուղթը ստանալուն հաջորդող 90-րդ օրը: Շատ երկրներում էկոլոգիական կազմա կերպությունները մեծ ազդեցություն են ունեցել` արագացնելով Կոնվենցիայի վարվերացման ընթացքը:

Օրհուսի կոնվենցիան Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը կոնվեն ցիան վավերացրել է 2001թվականի մայիսի 14 ին: Վավերագիրը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է հանձնվել 2001թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանը հենց 16-րդ պետությունն էր, որի կողմից վավերացվելուց հետո Կոնվենցիան մտավ գործողության մեջ:

Օրհուսի Կոնվենցիայի և ՀՀ ներպետական օրենսդրության հարաբերակցությունը

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:

Կոնվենցիայի դրույթները սահմանում են նվազգույն պահանջներ

Կողմերն իրավունք ունեն ապահովելու տեղեկատվության առավել լայն մատչելիություն, հասարակայնության առավել ակտիվ մասնակցություն և արդարադատության առավել լայն մատչելիություն, քան նախատեսված է Կոնեվենցիայով:

Ի՞նչ է տալիս Օրհուսի Կոնվենցիան հասարակայնությանը

Կոնվենցիան ճանաչում է առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Այդ իրավունքի իրացման համար Կոնվենցիան ամրագրում է.

 իրազեկված լինելու իրավունք,   մասնակցելու իրավունք, արդարադատության մատչելիության իրավունք:

Ի՞նչ է առողջ շրջակա միջավայրի իրավունքը

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը (ՀՀ Սահմ. hոդվ. 33.2): Մարդու այս իրավունքն ամրագրաված է գրեթե բոլոր պետությունների Սահմանա դրություններում:

Ի՞նչ է նշանակում «իրազեկված լինելու իրավունք»

Ժողովրդավարական պետություններում յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվություն ստանալու իրավունք: Տեղեկատվության մատչելիությունը կարևոր պայման է ինչպես պետական կառավարմանը մասնակցելու, այնպես էլ յուրաքանչյուրի` առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացման համար:

Ի՞նչ է նշանակում «մասնակցելու իրավունք»

Կոնվենցիան ճանաչում է հասարակայնության իրավունքը մասնակցելու շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին և պարտավորեցնում է պետական մարմիններին պատշաճ կերպով հաշվի առնել հասարակայնության կարծիքը:    Մասնակցություն գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, Մասնակցություն պլանների, ծրագրերի և քաղաքականության մշակման գործընթացին, Մասնակցություն շրջակա միջավայրի վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերի ընդունման գործընթացին:

Ի՞նչ է նշանակում «արդարադատության մատչելիության իրավունքը»

Յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ իր տեղեկատվություն ստանալու մասին հարցումը չի քննարկվել, մասամբ կամ ամբողջությամբ անհիմն մերժվել է, պատշաճ ձևով չի բավարարվել կամ այդ հարցման նկատմամբ ցուցաբերվել է սույն հոդվածի դրույթներին չհամապատասխանող մոտեցում, կամ խախտվել է մասնակցության իրավունքը, ունենա դատարանում կամ օրենքին համապատասխան ստեղծված այլ անկախ և անկողմնակալ մարմնում ընդունված որոշման վերանայման հնարավորություն:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ