Սամվել Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Download Report

Transcript Սամվել Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ
ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՍՐԱՊՅԱՆ
ՀՀ քաղաքաշինության նախարարության
բնակարանային ֆոնդի կառավարման և
կումունալ ենթակառուցվածքների բաժնի պետ
Աշխատաժողով
Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և
աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում
13-14 հոկտեմբեր, 2014թ., Երևան, Հայաստան
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՄԱԿ-ի Եվրոպայի
տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի բնակավայրերի զարգացման ծրագիր
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի անկախության հռչակման օրվանից սկսած, մի շարք այլ
խնդիրների հետ մեկտեղ, կառավարության առջև ծառացան տեխնածին և
բնական աղետների (երկրաշարժ, սողանք, ռազմական գործողություններ,
այլն) հետևանքով անօթևան մնացած և փախստական ընտանիքների
բնակարանային ապահովման խնդիրները:
Ժամանակագրական առումով անօթևան ընտանիքների բնակապահովման
քաղաքականությունն առանձնացվում է
2 հիմնական փուլերի`
•1-ին փուլ - 1991-2000թթ., բնակարանային շինարարության ուղղակի
ֆինանսավորմամբ կառուցված բնակարանների հատկացում:
•2-րդ փուլ - սկսած 2000 թվականից, բնակարանային խնդիրների լուծմանն
ուղղված աջակցության ծրագրային մոտեցում՝ նպատակային ֆինանսական
աջակցության տրամադրմամբ:
2
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետական աջակցության նպատակային ծրագրերով կարգավորվում
են՝
• բնական և տեխնածին աղետների հետևանքով
անօթևան մնացած ընտանիքների,
•զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած
զինծառայողների (ազատամարտիկների)
անօթևան ընտանիքների,
•փախստականի կարգավիճակում հայտնված ընտանիքների,
•քանդման ենթակա` վթարային բազմաբնակարան շենքերի
բնակիչների բնակարանային պայմանների բարելավման,
•առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված
անձանց և միայնակ կենսաթոշակառուների բնակարանային
պայմանների բարելավման խնդիրները:
Նշված խնդիրների լուծման ուղղությամբ 2000-2012 թվականների
ընթացքում պետական աջակցությամբ իրականացված ծրագրերի
շրջանակներում մոտ 20 հազար ընտանիքների հնարավորություն է
ընձեռվել բարելավելու իրենց բնակարանային պայմանները:
3
ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
Չնայած իրականացված միջոցառումներին՝ հիմնախնդրի լուծումը դեռևս
հեռու է բավարար լինելուց: Մասնավորպես, կարգավորման կարիք ունեն՝
– պետական աջակցության նպատակային ծրագրերի շրջանակներում
ընդգրկված, սակայն դեռևս լուծում չստացած ընտանիքների,
– պետական աջակցության նպատակային ծրագրերի շրջանակներից դուրս,
տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված
ընտանիքների,
– 2000 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում փախստական
ճանաչված և ապաստան ստացած անձանց (Սիրիայի, Իրաքի և այլ երկրների
քաղաքացիներ),
– գերբնակեցված (մեկ սենյակում 4 և ավելի անձ), ինչպես նաև կոմունալ
բնակեցված բնակարաններում բնակվող ընտանիքների բնակարանային
խնդիրները:
Վիճակագրական վերջին տվյալներով Հանրապետությունում մեկ շնչի
հաշվով բնակմակերեսով ապահովվածության ցուցանիշը կազմում է 28.3
քառ. մետր:
Ըստ փորձագիտական գնահատականների
անօթևան ընտանիքների թիվը կազմում է
մոտ 30 հազար և ևս մոտ 30 հազար
ընտանիքներ էլ կարիք ունեն բնակարանային
պայմանների բարելավման:
4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁևԱՎՈՐՄԱՆՆ
ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ուղղությամբ միջազգային
կառույցների հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են
մի շարք ծրագրեր, մասնավորապես՝
•ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
գրասենյակի (UNHCR) աջակցությամբ իրականացվել են ծրագրեր ՀՀ
Արմավիրի մարզի Դարբնիկ և Կոտայքի մարզի Քասախ համայնքներում:
•Շվեյցարիայի զարգացման և համագործակցության (SDC)
հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ 2006-2012թթ.
ընթացքում Երևան և Գորիս քաղաքներում իրականացվել են
<Սոցիալական բնակարան` աջակից պայմաններով>
3 փորձնական ծրագրեր:
•Պետական միջոցների հաշվին ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում
ստեղծվել է սոցիալական բնակարանային համալիր:
•Նիդերլանդների աջակցությամբ ստեղծված`
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի
(ԱՍԲԱ) կողմից իրականացման փուլում է գտնվում
սոցիալական վարձակալությամբ և մատչելի
բնակարանների ձևավորման առաջին ներդրումային
ծրագիրը՝ (Դիլիջան, Վանաձոր, Աշտարակ,
Հրազդան քաղաքներ):
5
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Պետական աջակցությամբ իրականացվում են՝
•մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրեր՝
- երիտասարդ մասնագետների,
- երիտասարդ գիտնականների,
- պետական ծառայողների համար,
•Բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր՝
- բնական և տեխնածին աղետների հետևանքով անօթևան մնացած
ընտանիքների,
- զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների
(ազատամարտիկների) անօթևան ընտանիքների,
- քանդման ենթակա` վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների,
- Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և
ապաստան ստացած անձանց համար:
6
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
•սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց
բնակարանային պայմանների բարելավման խնդրի առաջնահերթ լուծում.
•սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ու զարգացմանն
ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում ներդրողների
ներգրավմանն ու ՊՄԳ խթանմանն աջակցություն.
•սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց ճշտված
բնակարանային պահանջարկի հիման վրա փուլային մոտեցման
կիրառմամբ թիրախավորված ծրագրերի իրականացում.
•սոցիալական բնակարանային ֆոնդի հաuցեականության և նպատակային
օգտագործման ապահովում.
•ընդունված նպատակային ծրագրերի շարունակականության ապահովում.
•պետական մարմինների, համայնքների, uոցիալական ծառայություններ
տրամադրող մարմինների և կազմակերպությունների հետ
համագործակցության ապահովում.
•ծրագրի իրականացման գործընթացում հասարակության
իրազեկվածության և մասնակցության ապահովում.
•անձի ակտիվության դրuևորման և ինքնoգնության ունակությունների
զարգացման միջոցով uոցիալական աջակցությունից շարունակական
կախվածության և սոցիալական խնամառության բացառում:
7
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Վիճակագրական վերջին տվյալների
համաձայն Հանրապետությունում առկա
բնակարանային ֆոնդը կազմում է՝
94.3 մլն քառ.մետր, որից՝
- բազմաբնակարան շենքեր
27.5 մլն քառ.մետր
(18974 շենք, 435.5 հազ. բնակարան)
- անհատական բնակելի տներ՝
66.8 մլն քառ.մետր (426.6 հազ.
տուն):
8
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
• Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման
արդյունավետության և դրանց կառավարման մարմինների գործունեության
թափանցիկության ցածր մակարդակ.
• Սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության
նկատմամբ իրենց իրավունքների և պարտականությունների ընկալման և
իրազեկվածության ցածր մակարդակ.
• Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և
շահագործման նպատակով ֆինանսական հոսքերի ցածր
արդյունավետություն.
• Առկա բազմաբնակարան բնակարանային ֆոնդի ֆիզիկական
մաշվածության բարձր մակարդակ:
Բնակֆոնդի տեխնիակական վիճակը՝
լավ վիճակ - 6%
բավարար վիճակ- 64%
վատ վիճակ - 30%
6%
30%
64%
9
ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին հավանության է
արժանացել՝ ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի
կառավարման, պահպանման և շահագործման բարելավման
հնգամյա ռազմավարական ծրագիրը, որով ամրագրվել են՝
- բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸
պահպանման և շահագործման բնագավառի բարեփոխումների
հիմնական սկզբունքները
- կառավարման նոր մոդելի կիրառման փուլերը,
- պետական աջակցության ձևերն ու մեխանիզմները:
Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունավետության
նախադրյալներից է միջոցառումների ժամանակացույցով նախատեսված`
<Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական
դաշտի կատարելագործում. բնագավառը կարգավորող հիմնական օրենքի
կատարելագործում>
միջոցառման իրականացումը, որը ներկայումս գտնվում է մշակման
փուլում:
10
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ
ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների
էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման
խնդիրները հանդիսանում է ՀՀ կառավարության
քաղաքականության առաջնահերթություններից, ելնելով՝
- էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման,
- շրջակա միջավայրի պահպանության, ջերմոցային գազերի
արտանետումների կրճատման անհրաժեշտությունից
Էներգախնայողության խնդիրներն առավել կարևորվում են
էներգակիրների գների շարունակական բարձրացման
համատեքստում և հանդիասնում են երկրի էներգետիկ
անվտանգության տարրերից մեկը:
Երկրի տնտեսության մեջ սպառվող էլեկտրաէներգիայի ավելի
քան 35%-ը և ջերմային էներգիայի ավելի քան 25%-ը և դրանց հետ
պայմանավորված՝ ջերմոցային գազերի արտանետումների ավելի
քան 40%-ը բաժին է ընկնում բնակարանային հատվածին:
11
ԲՆԱԿԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
•
«Էներգետիկայի մասին», «Էներգախնայողության և վերականգնվող
էներգետիկայի մասին», «Քաղաքաշինության մասին»,
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»,
Համատիրությունների մասին ՀՀ օրենքներ
•
2007թ. ՀՀ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի
ազգային ծրագիր
•
2010թ. հաստատվել է ԷԷ գործողությունների ազգային ծրագիր
•
2011թ. Բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և
շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագիր
•
2010թ. Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի
համակարգի հայեցակարգ
Դրա հետ մեկտեղ, կարևոր նշանակություն ունի նաև ՄԱԿ-ի
Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից 2013 թվականին
ընդունված՝ 2014-2020թթ. համար Կայուն բնակելի ֆոնդի և հողի
կառավարման ռեգիոնալ ռազմավարությունը:
12
ԱՌԿԱ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
• «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում և քաղաքաշինության
բնագավառում գործող այլ իրավական ակտերում շենքերի ԷԱ և
ԷԽ ներկայացվող պահանջների (ցուցանիշների) բացակայություն
• Ներկայումս գործող օրենսդրական դաշտում շենքերի ԷԱ
վերաբերող հստակ պահանջների բացակայություն
• Էներգախնայողության հարցերի վերաբերյալ հանրային
իրազեկման ռազմավարության բացակայություն,
մասնավորապես, սպառողներին շենքերի էներգետիկ
ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման
պրակտիկայի բացակայություն:
13
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ԾՐԱԳՐԵՐ
•
2010 թվականից նախարարությունը ՀՀ բնապահպանության
նախարարութան հետ համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի և
Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի աջակցությամբ իրականացնում է «Շենքերի
էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիր
•
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ
նախարարության կողմից իրականացվում է «Բնակելի շենքերում
էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագիր
•
Գերմանական KFW բանկի կողմից նախապատրաստվում է
հանրապետության դպրոցներում իրականացնել ԷԷ և ԷԱ ծրագրեր
•
Հայաստանի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի
հիմնադրամի կողմից իրականացվում են ԷԽ և ԷԱ ծրագրեր՝ հանրային
շենքերում
14
ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
• Օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործում,
ինչը կխթանի ԷԽ և ԷԱ որոլտում եվրոպական և միջազգային
փորձի կիրառմանը
• տեղական էներգաարդյունավետ շինանյութերի արտադրությունը
խթանելու պայմանների ստեղծում
• շենքերի ԷԽ և ԷԱ միջոցառումների կիրառմամբ ինտեգրված
նախագում
•
ԷԽ և ԷԱ միջոցառումների կիրառման առավելությունների և
անհրաժեշտության վերաբերյալ կառուցապատողների իրազեկում
• ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից իրականացվող
ծրագրերին Հայաստանի ակտիվ մասնակցության համար
անհրաժեշտ պայմանների ստեղծում
15
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
www.mud.am
e-mail: [email protected]