Transcript Էլ Գրեկո
Էլ Գրեկո 1541-1614 Վաղ շրջան Էլ Գրեկոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոմենիկո Թեոտոկոպուլի) ծնվել է Կրետե կղզում, որտեղ էլ սովորել է սրբանկարչություն (ուսուցիչ՝ Միքայիլ Դամասկինոս): Նրա ծնողների և մանկության մասին տեղեկությունները շատ քիչ են: Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդույթները: Իտալական շրջան Մոտ 1567 թ-ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ). սովորել է Տիցիանի արվեստանոցում: Այստեղ նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ, մասնավորապես Տինտորետտոյի. ստեղծել է «Կույրի դարմանումը» ,«Հիսուսը վտարում է վաճառականներին», «Ավետում», «Մարխով տղան» և այլ նկարներ: 1570 թին Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզեին: Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են: Իսպանական շրջան 1577 թ-ին նա տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում. այստեղ Էլ Գրեկոն, դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները («Սուրբ Մավրիկիոսի չարչարանքը», «Կոմս Օրգասի թաղումը», «Տոլեդոն ամպրոպի պահին», «Հոգեգալուստ», «Պետրոս և Պողոս առաքյալները», և այլն): Էլ Գրեկոն 1610–14 թթ-ին ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեդոյից» գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում: Մուշտակով կինը Կոմս Օրգասի թաղումը Երրորդություն Աշխարհի փրկիչը Մարիամ Մագդաղենացու ապաշխարումը Խաչված Քրիստոսը Պետրոս և Պողոս առաքյալները Լաոկոոն Տեսարան Տոլեդոյից Խաչի կրումը