Transcript Slide Show
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ
«ԱՍՊԱՐԵԶ»
ԱԿՈՒՄԲ
Հաշվետվողականությունն ու հանրային
մասնակցությունը տեղեկատվության
ազատության ներդրման միջոցով
www.asparez.am
www.publicdata.am
Թարմացվել է
2012,
փետրվարին
Տեղեկատվության ազատությունը սահմանող եւ
Հայաստանում գործող օրենսդրությունը
ՄԱԿ ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրի 19-րդ հոդվածը, 1948 թ.
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
10-րդ հոդվածը, 1950 թ.
ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածները,
փոփոխված` 2005 թ.
ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին»
օրենքը, 2003 թ.
Հնարավոր, բայց առայժմ չընդունված
ենթաօրենսդրական ակտերը`
կառավարական որոշումները
Քաղվածք ՀՀ Սահմանադրությունից
Հոդված 27.
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:
Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝
տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու
ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական
սահմաններից:
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը
երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ
ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ
հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։
Հոդված 27.1.
Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի
պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ
առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ
պատասխան ստանալու իրավունք:
ՀՀ «Տեղեկատվության
ազատության մասին» օրենք
Ընդունվել է 2003 թվի սեպտեմբերի 23-ին
Չի փոփոխվել
Համարվում է քաղաքացու իրավունքների
իրականացման համար ընձեռած
հնարավորություններով աշխարհում
ամենահաջողներից մեկը:
ՀՀ Արդարադատության նախարարությունը 2004
թվի փետրվարին փորձեց փոփոխություններով
թուլացնել օրենքը, բայց քաղաքացիական
հասարակության դիմադրությունից հետո
հրաժարվեց այդ գաղափարից:
Համանման օրենքներ կան աշխարհի 65 երկրներում:
ՀՀ «ՏԱ» օրենքի հասկացությունների
մեկնաբանությունները
Տեղեկատվության ազատություն`
տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով
փնտրելու եւ դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու
իրավունքի իրականացում.
Տեղեկություն`
անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության,
եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ
սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ`
անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից
(տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր,
ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ,
գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ:
ՀՀ «ՏԱ» օրենքի հասկացությունների
մեկնաբանությունները (2)
տեղեկատվություն տնօրինող`
տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ,
բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես
նաեւ հանրային նշանակության կազմակերպությաններ եւ դրանց
պաշտոնատար անձինք:
հանրային նշանակության կազմակերպություն`
ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք
ունեցող, ինչպես նաեւ առողջապահության, սպորտի, կրթության,
մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ
կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ
մատուցող ոչ պետական կազմակերպություններ:
ՀՀ «ՏԱ» օրենքի հասկացությունների
մեկնաբանությունները (3)
տեղեկատվություն տնօրինողները`
1. «Պետականներ»
ա. Պետական իշխանության մարմիններ.
ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ, կառավարություն, դատարաններ,
մարզպետարաններ՝ ՏԿՄ-ներ, կառավարությանն
առընթեր ծառայություններ, ոստիկանություն,
դատախազություն,
բ. Պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններ.
ՊՈԱԿ-ներ. Հիվանդանոցներ, բազմաբուժարաններ,
դպրոցներ, ԲՈՒՀ-եր, գրադարաններ եւ այլն
ՀՀ «ՏԱ» օրենքի հասկացությունների
մեկնաբանությունները (4)
տեղեկատվություն տնօրինողները`
2. «Տեղականներ»
ա. Տեղական ինքնակառավարման մարմիններ. 915 համայնքային
իշխանություն
բ. Տեղական բյուջեներից ֆինանսավորվող
կազմակերպություններ.
ՀՈԱԿ-ներ. Մանկապարտեզներ, մշակութային ակումբներ,
մարզական, արհեստագործական, արվեստի, երաժշտական
դպրոցներ, համայնքային գրադարաններ եւ այլն:
ՀՀ «ՏԱ» օրենքի հասկացությունների
մեկնաբանությունները (5)
տեղեկատվություն տնօրինողները`
3. Հանրային նշանակության կազմակերպություններ
ա. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող
կազմակերպություններ
Էլցանց, ջրմուղ, գազամատակարարման հիմնարկ, լառային
հեռախոսացանց, երկաթուղի, փոստ եւ այլն:
բ. առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի,
սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ կապի,
կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ
մատուցող ոչ պետական կազմակերպություններ:
ՀՀ «ՏԱ» օրենքի հասկացությունների
մեկնաբանությունները (6)
Հարցում`
տեղեկություն փնտրելու եւ (կամ) դա ստանալու
նպատակով սույն օրենքով սահմանված կարգով
տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ
բանավոր դիմում:
Հրապարակում`
տեղեկությունը մամուլի եւ զանգվածային
լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային
համակարգչային ցանցով (այնուհետեւ` Ինտերնետ),
ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ
միջոցներով հանրությանը տեղեկացնել եւ մատչելի
դարձնել:
Տեղեկատվության հարցման
օրինակելի ձեւ
Ումից`
Անուն, ազգանուն, քաղաքացիություն
Աշխատանքի, ուսումնառության կամ բնակության վայրը,
Հասցեն, հեռախոսը, (առկայության դեպքում`
էլեկտրոնային հասցեն)
Ում` Ա.Ազգանուն, պաշտոն,
Վերնագիրը`
Տեղեկատվության ստանալու ՀԱՐՑՈՒՄ
Հարցվող տեղեկությունների ցանկը`
համարակալած
Հարցման ամիս-ամսաթիվ, տարեթիվ
Հարցնողի ստորագրությունը եւ ազգանունը
Հոդված 5. Տեղեկությունների գրանցումը,
դասակարգումը եւ պահպանումը
Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված
կամ նրան առաքված տեղեկությունների
գրանցումը, դասակարգումը եւ պահպանումն
իրականացվում է Հայաստանի
Հանրապետության կառավարության
սահմանած կարգով:
Օրենքի ընդունումից անցել է
Համարյա ութ տարի, սակայն կառավարությունը
այդ կարգը դեռ չի սահմանել
Հոդված 7. Տեղեկությունների մատչելիության եւ
հրապարակայնության ապահովումը (1)
… 3. Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ
(կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա
տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ
հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետեւյալ
տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները.
1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա)
աշխատանքները եւ ծառայությունները.
2) բյուջեն.
3) գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ
խորհրդատվական ցուցումները.
4) հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց
անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը,
պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները,
էլեկտրոնային փոստի հասցեները.
5) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը.
Հոդված 7. Տեղեկությունների մատչելիության եւ
հրապարակայնության ապահովումը (2)
6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
7) հասարակական միջոցառումերի ծրագրերը.
8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը.
9) աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում
գնագոյացման կարգը, գները (սակագները).
10) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման
կարգը.
11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ
ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը.
12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման
կամ ստացման աղբյուրները.
13) սույն մասում սահմանված տեղեկությունները
պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները
Հոդված 8. Տեղեկատվության ազատության
սահմանափակումները
1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով
սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային
գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը,
այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների,
փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության
տվյալները.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված
մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական,
նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները:
2. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց
տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում
մնացած մասի վերաբերյալ:
Հոդված 8. Տեղեկատվության ազատության
սահմանափակումները (2)
3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե`
1) դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ
առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ
տարերային (ներառյալ` պաշտոնապես կանխատեսվող)
աղետներին եւ դրանց հետեւանքներին.
2) դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության
տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ
շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության,
կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի
բնագավառում տիրող իրական վիճակը.
3) դրա չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական,
գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման
պետական ծրագրերի իրականացման վրա:
Հոդված 8. Տեղեկատվության ազատության
սահմանափակումները (3)
Բոլոր հնարավոր տեղեկությունները
Կոնկրետ
պաշտոնյայի
տնօրինած
տեղեկությունները
Եղած տեղեկություններում
առկա այն տեղեկությունները,
որոնք պարունակում են ՀՀ
ՏԱ օրենքի 8-րդ հոդվածով
տրամադրման համար
անենթակա տեղեկություններ՝
գաղտնիքներ
Հոդված 9. Հարցումը ներկայացնելու եւ
քննարկելու կարգը
1. Գրավոր հարցումում նշվում է դիմողի անունը, ազգանունը,
քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական
հաստատության գտնվելու վայրը եւ այն պետք է լինի ստորագրված,
իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը:
2. Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է
քաղաքացիների դիմումների եւ բողոքների համար օրենսդրությամբ
սահմանված կարգով` գործավարության մյուս ձեւերից առանձին:
3. Գրավոր հարցումներին պատասխան չի տրվում, եթե`
1. դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր
տվյալները.
2. պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող
տվյալները կեղծ են.
3. դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով
վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով
նախատեսված դեպքի:
Ումից`
Տեղեկատվության հարցման
օրինակելի ձեւ
Անուն, ազգանուն, քաղաքացիություն
Աշխատանքի, ուսումնառության կամ բնակության
վայրը,
Հասցեն, հեռախոսը, (առկայության դեպքում`
էլեկտրոնային հասցեն)
Ում` Ա.Ազգանուն, պաշտոն,
Վերնագիրը`
Տեղեկատվության ստանալու ՀԱՐՑՈՒՄ
Հարցվող տեղեկությունների ցանկը` համարակալած
Հարցման ամիս-ամսաթիվ, տարեթիվ
Հարցնողի ստորագրությունը եւ ազգանունը
Հոդված 9. Հարցումը ներկայացնելու եւ
քննարկելու կարգը (2)
4. Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:
5. Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր
անունը եւ ազգանունը: Բանավոր հարցման պատասխանը տրվում
է, եթե`
1) պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել
պետական հասարակական անվտանգությանը, հասարակական
կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց
իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին,
անձանց սեփականությանը սպառնացող վտանգը.
2) անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի
մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
3) անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը
տնօրինող կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը:
Հոդված 9. Հարցումը ներկայացնելու եւ
քննարկելու կարգը (3)
6. Բանավոր հարցումի պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո
անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում; Եթե բանավոր հարցմամբ
դիմողը չի հայտնում իր անունը եւ ազգանունը եւ (կամ) բանավոր հարցումը չի
համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3 -րդ կետերով
սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է
չպատասխանել բանավոր հարցումին:
7. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա
դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա
ժամկետում.
2) եթե գրավոր դիմումում նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ
հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է
տրվում հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
3) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ
է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում
դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն
ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով
հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական
ժամկետը:
Հոդված 9. Հարցումը ներկայացնելու եւ
քննարկելու կարգը (4)
8. Գրավոր հարցումի պատասխանը տրվում է այդ հարցումում նշված նյութական
կրիչով: Եթե նյութական կրիչը նշված չէ, եւ դա անհնար է պարզել տվյալ հարցմանը
պատասխանելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում, ապա գրավոր
հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի
նյութական կրիչով:
9. Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում հարցմամբ դիմողն
իր ցանկությամբ կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով տեղում ծանոթանալ
տեղեկությանըª հետ վերցնելով իր գրավոր հարցումը:
10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա
տրամադրումը իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր
հարցումն ստանալուց հետո`5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր
տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ
տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի
փնտրվող տեղեկությունը:
11. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող
բոլոր տվյալները, ապա նա գրավոր հարցմամբ դիմողին է տալիս տվյալների այն
մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցումի պատասխանում
նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու
վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
Հոդված 10. Տեղեկությունների
տրամադրման պայմանները
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման
մարմինների, պետական հիմնարկների եւ
կազմակերպությունների կողմից տեղեկության կամ
դրա կրկնօրինակի (պատճենը) տրամադրումը
իրականացվում է Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից սահմանված կարգով:
Օրենքի ընդունումից անցել է
Համարյա ութ տարի, սակայն կառավարությունը
այդ կարգը դեռ չի սահմանել
Հոդված 10. Տեղեկությունների
տրամադրման պայմանները (2)
2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության
տրամադրման համար գանձում չի կատարվում հետեւյալ
դեպքերում.
1) բանավոր հարցումներին պատասխանելիս.
2) մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն
տրամադրելիս.
3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով)
տրամադրելիս.
4) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների
տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս.
5) սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով եւ 9-րդ հոդվածի 10րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման
ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.
6) տեղեկության տրամադրումը մերժելիս:
Հոդված 10. Տեղեկությունների
տրամադրման պայմանները (3)
3. Հանրային նշանակության կազմակերպություններն
ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման
համար գանձվող գումարի չափը, որը չի կարող
գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը:
4. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող
տեղեկություն տրամադրած մարմինը կամ
կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի
գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն
օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել
ճշգրտված տվյալներով տեղեկություն:
Հոդված 11. Տեղեկության տրամադրումը
մերժելու հիմքերը եւ կարգը
1. Տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում
սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար
սահմանված գումարը չվճարվելու դեպքում:
2. Տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր
հարցումին, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն
տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը,
բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված
դեպքերի:
3. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը
մերժելու դեպքում տեղեկետվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա
ժամեկտում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը
(օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաեւ դրա բողոքարկման
կարգը:
4. Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել
լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:
Հոդված 12. Տեղեկատվության ազատության
ապահովման ոլորտում տեղեկատվություն
տնօրինողների պարտականությունները
Տեղեկատվության ապահովման ոլորտում
տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով
սահմանված կարգով`
1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը եւ
հրապարակայնությունը.
2) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող
տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ
պահպանումը.
3) տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր
տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն.
4) սահմանել իր կողմից բանավոր եւ (կամ) գրավոր
տեղեկությունների տրամադրման կարգը.
5) նշանակել տեղեկատվության ազատության ապահովման
համար պատասխանատու պաշտոնատար անձին:
Հոդված 13. Տեղեկատվության ազատության
ապահովման համար պատասխանատու անձը
1.Տեղեկատվության ազատության ապահովման համար
պատասխանատու պաշտոնատար անձը կարող է լինել
տեղեկատվություն տնօրինողի նշանակած պաշտոնատար անձը կամ
տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը:
2.Տեղեկատվության ազատության ապահովման համար
պատասխանատու պաշտոնատար անձն օրենսդրությամբ
սահմանված կարգով:
1) ապահովում է տեղեկատվության ազատության ապահովման
ոլորտում տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների
իրականացումը.
2) տեղեկություն փնտրողին մատչելի ձեւով բացատրում է
տեղեկության տրամադրման կարգը, պայմանները եւ ձեւերը:
3) մշակում է ստացված հարցումների վիճակագրական եւ ամփոփ
տվյալները:
Հոդված 14. Պատասխանատվությունը
տեղեկատվության ազատության
խախտման համար
1. Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
տեղեկություն տրամադրելուց հրաժարվելու կամ ոչ
հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ
սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն
առաջացնում են օրենքով սահմանված
պատասխանատվություն:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով
նախատեսված դեպքերում տեղեկության
հրապարակումը չի կարող առաջացնել վարչական
կամ քրեական պատասխանատվություն:
Տեղեկությունների բազա-1
www.publicdata.am
Տեղեկությունների բազա-2
www.publicdata.am
Տեղեկությունների բազա-3
www.publicdata.am
Տեղեկությունների բազա-4
www.publicdata.am
Տեղեկությունների բազա-5
www.publicdata.am
Տեղեկությունների բազա-6
www.publicdata.am
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ,
Քաղվածք
7 մայիսի, 2002, լրացվել է հետագայում
... Հոդված 12-1 . Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին
Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի
ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի
ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը:
Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի
ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ
այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի
բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար
բնակչի համար:
Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով
կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով եւ
ինտերնետային ցանցի միջոցով: ...
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ,
Քաղվածք
7 մայիսի, 2002, լրացվել է հետագայում
Հոդված 64. Համայնքի զարգացման ծրագրի եւ
տարեկան բյուջեի հրապարակումը
Համայնքի զարգացման եռամյա
ռազմավարական ծրագիրը եւ տարեկան բյուջեն
հրատարակվում են:
Ռազմավարական ծրագիրը եւ բյուջեն համայնքի
բնակչության համար առավել մատչելի
դարձնելու համար պատրաստվում եւ
հրատարակվում են հիմնական ցուցանիշներ,
վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ
պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Քաղվածք
Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական
գործունեությանը խոչընդոտելը
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը
խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ
տարածելուց հրաժարվելուն հարկադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի
հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ
աշխատանքներով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: (01.06.
2006)
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր
պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու
տարի ժամկետով, տուգանքով` նվազագույն աշխատավարձի
հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով (փոփ.
01.06. 2006), կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի
ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի
գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը
երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 1897. Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների,
բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև
հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար
անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն
աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի
միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն
աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(1897 հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն)
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դատական
գործերը ընդդեմ տեղեկատվություն տնօրինողների
2001 թվական, օգոստոս-դեկտեմբեր
ԺԱԱ-ն Ընդդեմ ՀՀ Կրթության եւ գիտության
նախարարության
Հայցապահանջները.
1. Գյումրու պետական ԲՈՒՀ-երի ընդունող
հանձնաժողովի արձանագրություններից մեկի
պատճենի տրամադրում:
2.Նույն հանձնաժողովի այն որոշման անվավեր
հայտարարաում, որով սահմանափակվել է
լրագրողների մուտքը գրավոր քննության քննասենյակ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դատական
գործերը ընդդեմ տեղեկատվություն տնօրինողների
2001 թվի ԺԱԱ հայցը ընդդեմ ՀՀ
Կրթության եւ գիտության
նախարարության մերժվեց, այն հիմքերով,
թե դատաքննության ընթացքում ակումբը`
որպես գործի մասնակից, ծանոթացել է
վիճարկվող փաստաթղթին եւ
քննություններն արդեն ավարտվել են:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դատական
գործերը ընդդեմ տեղեկատվություն
տնօրինողների
2007 թվական հունվար-մարտ
ԺԱԱ-ն ընդդեմ Շիրակի մարզի 9 համայնքապետերի
Հայցով պահանջվում էր.
1. ակումբին տրամադրել այդ համայնքների 20052006 թվականների բյուջեները եւ ավագանիների
կայացրած բոլոր որոշումների պատճենները
2. ակումբին փոխհատուցել դատական ծախսերը,
յուրաքանչյուր հայցի մասով 97.000-ական դրամ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դատական
գործերը ընդդեմ տեղեկատվություն
տնօրինողների
Շիրակի մարզի առաջին ատյանին դատարանի Արթիկի,
Ախուրյանի եւ Գյումրու նստավայրերի դատավորները վճռեցին
բոլոր դեպքերում պարտավորեցնել պատասխանող
համայնքապետերին` հայցով պահանջված տեղեկությունները
տրամադրել ակումբին եւ փոխհատուցել ակումբի դատական
ծախսերը` 4000-34.000-ական դրամի չափով: Ընդամենը 206.000
դրամ: Փաստաբանները համաձայնեցին ավելի պակաս հոնորարի,
քան պահանջվել էր նախօրոք` հայցերով:
ԴԱՀԿ միջոցին ակումբը դիմեց 5 գյուղապետի դեպքում:
Գյուղապետերը դատական ծախսերը փոխհատուցեցին իրենց
անձնական միջոցներից: Համայնքային միջոցներից դատական
ծախսերը փակելու դեպքում, ստիպված կլինեին իրենք իրենց
դատի տալ եւ փոխհատուցել համայնքին հասցված վնասը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դատական
գործերը ընդդեմ տեղեկատվություն տնօրինողների
Դատարանում
պատասխանող 4
գյուղապետերը
դատարանում:
Նրանցից մեկը պնդում
էր, որ ակումբի
պատվիրված
նամակները չէր ստացել,
մյուսը բացատրում էր,
թե ժամանակ չի ունեցել
հարցված տեղեկությունները երեք ամսում
ակումբ ուղարկել:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի
դատական գործերը ընդդեմ տեղեկատվություն
տնօրինողների, 2007
Ակումբից հայցվոր
Լեւոն Բարսեղյանը,
Փաստաբաններ`
Սուսաննա Մխիթարյանը
եւ Արտուշ Գրիգորյանը
Շիրակի մարզի առաջին ատյանի
դատարանի Ախուրյանի
նստավայրի դատավոր
Սամվել Մնացյանը
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայցով
Շիրակի մարզի 7 գյուղապետերի դեմ կայացված
դատական վճռի եզրափակիչ մասը
Տեղեկատվությունը չտրամադրելու
հիմնական դեպքերի խմբերը
1. Տեղեկությունների պատճենման, տեղեկության ուղարկման
միջոցների բացակայությունը կամ պակասը:
2. ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից
անտեղյակությունը. Տեղեկատվություն տնօրինողները
հաճախ չգիտեն իրենց պարտականություններն ու
քաղաքացիների իրավունքները:
3. Տեղեկատվություն տնօրինողները գիտեն, որ իրենց
տրամադրելիք տեղեկությունների միջոցով կարող է իրենց
գործունեության թերությունները, եւ, հնարավոր է,
օրինախախտումներն ու կոռուպցիան կբացահայտվի, կամ
մտավախություններ ունեն առ այդ եւ դիտավորյալ չեն
տրամադրում հարցվող այս կամ այն տեղեկատվությունը:
«Զվարճալի» բացահայտումներ
Ռուսական զորքին թերթերի բաժանորդագրումը
Գյումրիում:
«Արագած» ՄՄԿ-ն 99 տարով անհատույց վարձակալման
տրամադրելու ապա՝ 8,5 մլն դրամով վաճառելու մասին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 850.000
դրամի պատվերով հաղորդում նկարելը Գյումրու բյուջեից:
300.000 դրամով կաթսայատուն վաճառել:
Պետական ԲՈՒՀ-երի ընդունելության քննութունների
մոնիտորինգ 2002 թիվ
Շուն զարկելու մասին` հատը` 650 դրամ,
«Ծերացած» եղեւնիների հատման մասին,
Շահումյան փողոցի սալապատումը եւ քանդումը:
«Զվարճալի» պատասխաններ
«Ըստ ՀՀ Սահմանադրության, համայնքի ավագանու որոշումներին
կարող եք ծանոթանալ միայն գյուղապետարանի շենքում»:
«Գրավոր բացատրեք, թե ինչ եք անելու ավագանու որոշումները,
տրամադրենք, թե չէ չենք տրամադրելու», Նեղոցի գյուղապետ:
Պատասխանել ենք.«Կարդալու ենք»:
«ՀՀ Պաշտպանության նախարարի որոշումը (հիվանդությունների
ցանկը եւ լուծումները զորակոչիկի բանակում ծառայել-չծառայելու
մասին) չափազանց ծավալուն են եւ չենք կարող դրանք պատճենել:
Ռ.Քոչարյանի նամակը տեղեկություն չէ:
ՀՀ ՊԵԿ-ի պարգեւատրած անցանց ցուցակը չի պահպանվել, բացի այդ
դա տեղեկություն չէ, «այլ տեղեկություն է», ներքին օգտագործման
տեղեկություն է: ՀՀ վարչական դատարան. ՀՀ ՊԵԿ-ը տարեմուտ
կազմակերպելիս իր օրինական գործառույթներով չի զբաղվել եւ այդ
պատճառով տեղեկություններ չէին կարող ձեւավորվել:
Նոր վեճեր (2010) տեղեկատվության
մատչելիության համար – 1 ա
ՀՀ Պետական եկամուտներևի կոմիտեի 2009 թվի դեկտեմբերի
տարեմուտի հանդիսության համար գնումները.
29,5 մլն դրամ, տարեմուտի հանդես 270 հոգու համար
21,2 մլն դրամ 20 հատ Breitling մակնիշի ժամացույց 20
աշխատակիցներին նվեր
45 մլն դրամ 917 հատ տարեմուտի տոպրակներ (3-ական օղի, 1-ական
շամպայն եւ Կոնյակ, 4-ական կգ շոկոլադ…)
Հարցրել ենք միջոցառման սկիզբի եւ ավարտի ժամերը,
ժամացույցներով պարգեւատրված պաշտոնյաների անունազգանուններն ու պաշտոնները:
«Ասպարեզի» հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը պատասխանել է 28
օրում, եւ գրավոր բացատրել թ, թե քանի որ կառավարությունը չի
սահմանել տեղեկությունների դասակարգման եւ պահպանման կարգը,
իրենց մոտ նման տեղեկություններ չեն պահպանվել…:
Նոր վեճեր (2010) տեղեկատվության
մատչելիության համար – 1 բ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տեղեկատվության ազատության
իրավունքի փաստը ճանաչելու եւ տեղեկության տրամադրման հայցով դիմել
է ՀՀ Վարչական դատարան, որը 2010 թվին մերժեց հայցը, համարելով, որ
քանի որ ՊԵԿ-ը տարեմուտի հանդիսությունները կամզակերպելիս չի
զբաղվել իր բուն գործառույթներով, ուրեմն չէր կարող տվյալներ ձեւավորել
այդ ընթացքում:
Վճռաբեկ դատարանին հղված բողոքը (այն ժամանակ դեռ վարչական
վերաքննիչ դատարան չկար Հայաստանում) բավարարվեց 2010-ի
դեկտեմբերի 27-ին: գործը վերադարձավ Վարչական դատարան:
Վարչական դատարանը 2011 թվի մարտ հունիս ամիսներին նորից լսեց գործը
եւ հունիսի 22-ին վճռեց հայցը բավարարել, ճանաչեց ՏԱ իրավունքի
խախտռման փասը, պարտավորեցրեց հարցված տեղեկությունները
տրամադրել հայցվորին եւ փոխհատուցել վերջինիս դատական ծախսերը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը այս վճռի դեմ դիմեց ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան:
Դատական լսումը նշանակված է 2011 թվի սեպտեմբերի 28-ին:
Նոր վեճեր (2010) տեղեկատվության
մատչելիության համար – 2 ա
ՀՀ Պետական բյուջեից տարեկան 20-ական մլն դրամ յուրաքանչյուր
մարզպետ ստանում եւ վերաբաշխում է կարիքավոր քաղաքացիներին
իր անձնական հայեցողությամբ: Տարեկան պետական բյուջեից 300
հազար դրամ մարզպետարանները ծախսում են ներկայացուցչական
կարիքների համար: Շիրակի մարզպետից հարցրել ենք այդ 20-ական
մլն դրամի բաշխման մանրամասները. ու՞մ է հատկացվել, որքա՞ն`
յուրաքանչյուր դեպքում, ե՞րբ, ի՞նչ նպատակի համար: Հարցրել ենք
նաեւ 300 հազարական դրամի ծախսման ուղղությունները,
նպատակները, ումի՞ց եւ ի՞նչ է գնվել այդ գումարներով:
Մարզպետը տրամադրել է ընդհանուր տվյալներ, ըստ որոնց, 2008
թվին այդ 20 մլն դրամը բաշխվելէ 23 որոշումներով, իսկ 2009 թվին 20
մլն դրամը բաշխվել է 18 որոշումներով: Մյուս տեղեկությունները
հրաժարվել է տրամադրել այն պատճառաբանությամբ, թե իբր դրանք
անձնական գաղտնիքներ են պարունակում:
Նոր վեճեր (2010) տեղեկատվության
մատչելիության համար – 2 բ
«Ասպարեզը» դիմեց ՀՀ Վարչական դատարան ՏԱ իրավունքի խախտման
փաստը ճանաչելու եւ հարցված տեղեկությունները տրամադրելու
հայցապահանջով:
2010 թվի հունիսի 16-ին դատաքննության ընթացքում նոր նշանակված
մարզպետ Ա.Գիզիրյանը հաշտություն է կնքեց մինչեւ 2010 թվի հուլիսի 1-ը
հայցվորին նախկին մարզպետների կայացրած որոշումները տրամադրելու
մասին:
2 ամիս շարունակ տեղեկություններ չտրամադրվեցին: Հայցվորը 2
նամակներով մարզպետին հիշեցրեց իր ստանձնած պարտավորության մասին:
Տեղեկությունների մի մասը մարզպետը տրամադրեց:
2010 թվի դեկտեմբերին հայցվորը դիմեց ՀՀ ԿԱ ԴԱՀԿ Շիրակի մարզային
բաժնին: Վերջինս մինչեւ 2011 թվի հունիսը մի շարք տեղեկություններ
մարզպետարանից ստացավ եւ տրամադրեց հայցվորին, բայց ոչ
ամբողջությամբ, ու որոշեց կարճել հարկադիր վարույթը:
2011 թվի հուլիսին հայցվորը հայց ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան՝
ԴԱՀԿ-ին հարկադիր գործողությունները կատարելը պարտավորեցնելու
հայցով:
Տեղեկատվության ազատության հիմնական
դերակատարությունը ժողովրդի
իշխանության կայացման մեջ
1.
Թափանցիկության սկզբունքը
Հանրության սեփականությունը տնօրինողներն
ու կառավարողները` բոլոր մակարդակների
իշխանությունները պիտի թափանցիկ լինեն
հանրության համար, տեսանելի` ամենայն
մանրամասնությամբ: Իրենց մոտ առկա բոլոր
տեղեկությունները, բացառությամբ` օրենքներով
նախատեսված սահմանափակումների, պիտի
լիակատար կերպով բաց եւ հասանելի լինեն
հանրությանը:
Տեղեկատվության ազատության հիմնական
դերակատարությունը ժողովրդի
իշխանության կայացման մեջ
2. Հաշվետվողականության սկզբունքը
Անկախ հանրության պահաջից,
հանրային միջոցները տնօրինողներն ու
կառավարողները` բոլոր մակարդակների
իշխանությունները, պիտի հանրությանը
պարբերաբար եւ մշտապես հաշվետու
լինեն իրենց գործունեության մասին: Այդ
հաշվետվությունները պիտի լինեն
հնարավոր բազմազանությամբ եւ
պարտաճանաչությամբ:
Տեղեկատվության ազատության հիմնական
դերակատարությունը ժողովրդի
իշխանության կայացման մեջ
3. Մասնակցության սկզբունքը
Հասարակությունը մշտապես պիտի
հաշվետվողականության պարտադրանքում
պահի իշխանությունների բոլոր խմբերին, իր
առաջարկություներով, դիտողություններով,
քննադատությամբ եւ ընտրություններով
մասնակցի իր կյանքի եւ հանրային
սեփականության կառավարմանը:
Տեղեկատվության ազատության
ներդրման ոլորտում ԺԱԱ
Իրականացրած ծրագրի ընթացքում
քաղված դասերը
Կառավարությունը պարտավոր է շուտափույթ ընդունել ՀՀ
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 5-րդ եւ
10-րդ հոդվածներով սահմանված կարգերը:
Օրենքի պահանջների կատարման համար ծայրահեղ
դեպքերում պիտի կիրառվի դատական ճանապարհը`
հայցապահանջներում ներառելով դատական ծախսերի
հատուցման պահանջները:
Շարունակել ուսուցանել եւ ԶԼՄ-ներով տեղեկացնել ՀՀ «ՏԱ
մասին» օրենքը:
Ստեղծել հարնային տեղեկությունները հանրության
հասանելի դարձնելու մեխանիզմներ եւ պաշարներ:
Տեղեկատվության ազատությանն առընչվող
բոլոր հարցերով կարող եք դիմել.
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Լեւոն Բարսեղյանին կամ Նադեժդա Հակոբյանին
Հեռախոս. 031 25 06 22
Բջջային.
091 82 13 63
Email:
[email protected]
[email protected]
[email protected]
http://www.asparez.am
http://www.publicdata.am
Հայաստանում տեղեկատվության ազատությանն ու
տարածմանը առընչվող
ինտերնետային օգտակար աղբյուրներ
ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390&lang=arm
ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1890&lang=arm
www.arlis.am
Երեւանի Մամուլի Ակումբ ՀԿ, http://www.ypc.am
Ինտերնյուս Հայաստան ՀԿ, http://www.internews.am www.media.am
Հետաքննող լրագրողների ընկերակցություն ՀԿ, http://www.hetq.am
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ, http://www.foi.am
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ,
www.asparez.am
www.publicdata.am
Վանաձորի մամուլի ակումբ ՀԿ, http://www.vpc.am
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ,
http://www.hcav.am
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ով կամենում է որեւէ բան անել, միջոցներ է որոնում,
ով որեւէ բան չի ուզում անել,
որոնում է … պատճառաբանություններ:
Ակադեմիկոս Ս.Կորոլյով
© 2007-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ