Բնության հատուկ պահպանվող տարածքների

Download Report

Transcript Բնության հատուկ պահպանվող տարածքների

ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ
ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հեղինե Հախվերդյան
ԵՊՀ էկոոլգիական իրավունքի
գիտաուսումնական կենտրոնի իրավաբան
ԵՐԵՎԱՆ 2011
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաս 1. ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց
կառավարումը
•
•
•
•
•
•
ԲՀՊՏ մասին ՀՀ օրենսդրության համակարգը և վիճակը
ԲՀՊՏ-ների ստեղծման կարգը և պայմանները
ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմները ըստ կատեգորիաների
Կառավարման առանձնահատկությունները ըստ ԲՀՊՏ կատեգորիաների
ԲՀՊՏ-ների գերատեսչական ենթակայությունը
Պատասխանատվությունը ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրության
խախտման համար
• Case study: Իրավաչափ է արդյոք Գիլանի պետական արգելավայրի
ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշումը: Իրավիճակի լուծման
հնարավոր տարբերակներ

Մաս 2. ՀՀ դենդրոպարկերը և դրանց կառավարումը
•
•
•
•
•
Դենդրոպարկերի մասին ՀՀ օրենսդրության համակարգը և վիճակը
Դենդրոպարկերի կարգավիճակը
Դենդրոպարկերի ստեղծման կարգը և պայմանները
Դենդրոպարկերի պահպանության ռեժիմը
Դենդրոպարկերի կառավարումը և գերատեսչական ենթակայությունը
ԲՀՊՏ-ների մասին ՀՀ
օրենսդրության համակարգը
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ միջազգային
համաձայնագրեր
ՀՀ
բնապահպանական
օրենքներ
ՀՀ բնառեսուրսային
օրենքներ
Բնության հատուկ
պահպանվող
տարածքների մասին
ՀՀ օրենք
Նորմ-երաշխիքներ
Նորմ-մեխանիզմներ
ՀՀ կառավարության
որոշումներ
ՀՀ էկոլոգիական օրենսդրության
ընդհանուր վիճակը




ՀՀ էկոլոգիական օրենսդրության կուռ
համակարգ դեռևս ձևավորված չէ
Չի ընդունվել ՀՀ էկոլոգիական
քաղաքականությունը

ՉԻ ընդունվել շրջակա միջավայրի
պահպանության և բնօգտագործման ոլորտը
կարգավորող շրջանակային իրավական ակտ
ՀՀ էկոլոգիական օրենսդրության
բարելավման աշխատանքները
համակարգված չեն


Գործող իրավական ակտերի միջև
համակարգային կապերը հաճախ գործուն չեն

ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենքի ներքին
հակասականություն
ԲՀՊՏ-ների կառավարման, պահպանության և
վերահսկողության մեխանիզմների ոչ
բավարար մշակվածություն և
կարգավորվածություն


ԲՀՊՏ օրենսդրության թերությունները և
ոլորտում առկա խնդիրները
Թերի ենթաօրենսդրական բազա




Թերի է ԲՀՊՏ-ների համակարգը
Հստակ չեն ԲՀՊՏ-ների
դասակարգման գիտականորեն
հիմնավորված չափանիշները
Հստակ սահմանված չեն ԲՀՊՏների պահպանության ռեժիմները
Բացակայում է ԲՀՊՏ-ների
ստեղծման հարցում միասնական
մոտեցումը
Ցածր է ԲՀՊՏ-ների կառավարման
արդյունավետությունը
Հիմնավորված չէ արգելավայրերի
գտնվելը տարբեր նախարարությունների գերատեսչական
ենթակայության ներքո
ԲՀՊՏ-ների վերաբերյալ ՀՀ
օրենսդրության վիճակը
ԲՀՊՏ-ների համակարգը ՀՀ-ում
Ըստ նշանակության
Միջազգային
 Հանրապետական
 Տեղական

Ըստ կատեգորիաների




Պետական արգելոցներ
Պետական
արգելավայրեր
Ազգային պարկեր
Բնության
հուշարձաններ
ԲՀՊՏ-ների ստեղծման կարգը
ԲՀՊՏ-ները ստեղծվում և դրանց
կատեգորիաները սահմանվում են ՀՀ
կառավարության որոշմամբ:
Պետական արգելոցների, պետական
արգելավայրերի և ազգային պարկերի
պահպանության ռեժիմը սահմանվում
է վերջիններիս կանոնադրությամբ:
ԲՀՊՏ-ների ստեղծման մասին
կառավարության որոշման
բովանդակությունը
◦
◦
◦
◦
◦
ԲՀՊՏ-ի սահմանների հաստատում,
Հողերի կատեգորիայի փոփոխում,
ԲՀՊՏ կանոնադրության հաստատում,
ԲՀՊՏ կառավարման պլանի հաստատում,
ՊՈԱԿ-ի կանոնադրության հաստատում
(պետական արգելոց, ազգային պարկ)
ՊՈԱԿ-ի կանոնադրություն
(պետական արգելոց, ազգային պարկ)

ՊՈԱԿ-ի հիմնադիր
փաստաթուղթն է և ունի
հետևյալ բովանդակությունը.
◦ Ընդհանուր դրույթներ
◦ Կազմակերպության
գործունեության առարկան,
նպատակը և տեսակները
◦ Կազմակերպության
կառավարումը
◦ Տարածքի պահպանության
իրականացումը
◦ Կազմակերպության կողմից
իրականացվող
գիտահետազոտական
աշխատանքները
◦ Կազմակերպության գույքը և
ֆինանսական միջոցները
◦ Կազմակերպության
վերակազմակերպումը և
լուծարումը
Տարածքի կանոնադրություն
(պետական արգելոց, պետական արգելավայր,
ազգային պարկ)

Տարածքի պահպանության
ռեժիմն ամրագրող
փաստաթուղթ է և ունի
հետևյալ բովանդակությունը.
◦ Ընդհանուր դրույթներ,
- Մակերեսը և աշխարհագրական
դիրքը,
- Ստեղծման նպատակը,
- Հատուկ պահպանության օբյեկտներ
◦ Տարածքի խնդիրները,
◦ Տարածքի ռեժիմը,
◦ Տարածքի պահպանման գոտին,
◦ Տարածքի պահպանման գոտու
ռեժիմը,
◦ Տարածքի պահպանությունը
Նկատառումներ պետական
արգելավայրերի
կանոնադրությունների վերաբերյալ





Կանոնադրություններում բացակայում են դրույթներ
արգելավայրերի պահպանության ռեժիմների ապահովման
մեխանիզմների վերաբերյալ,
Կանոնադրություններում բացակայում է արգելավայրերի
նշանակության վերաբերյալ դրույթները` հանրապետական, թե՞
տեղական նշանակության,
Արգելավայրերի պահպանության ռեժիմը սահմանող դրույթները,
որպես կանոն, կրկնվում են և այդ տարածքներիների
առանձնահատկությունները հաշվի չեն առնվում,
“Գիլան”, “Ջերմուկի ջրաբանական”, “Հանքավանի ջրաբանական”
արգելավայրերի կանոնադրություն-ներում բացակայում են
դրույթներ պահպանման գոտու վերաբերյալ: Չնայած մյուս
արգելավայրերի համար սահմանվում է պահպանման գոտի,
սակայն սահմանների նկարագրությունը բացակայում է,
Բոլոր արգելավայրերի կանոնադրություններում բացակայում են
դրույթներ արգելավայրերի կառավարման պլանների վերաբերյալ:
ԲՀՊՏ պահպանության ռեժիմը




Սահմանվում է կանոնդրությամբ կամ
բնության հուշարձանի անձնագրով,
Պետք է համապատասխանի տվյալ
տարածքի նպատակներին և
խնդիրներին,
Պետք է բխի օրենքով տվյալ
կատեգորիայի ԲՀՊՏ-ի համար
սահմանված ռեժիմից (!)
Չի կարող սահմանվել պահպանության
առավել մեղմ ռեժիմ, քան
նախատեսված է օրենքով:
ԲՀՊՏ-ների կառավարումը
1.
2.
3.
4.
• ՀՀ կառավարություն
• ՀՀ բնապահպանության նախարարություն
• Պետական կառավարման տարածքային
մարմիններ
• Տեղական ինքնակառավարման մարմիններ
Պետական արգելավայրերի
գերատեսչական ենթակայությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

<<Խոսրովի անտառ>> պետական արգելոց”

<<Խոր վիրապ>>

<<Գոռավանի ավազուտներ>>

<<Գիլան>>

<<Շիկահող>> պետական արգելոց>>

<<Սոսու պուրակ>>

<<Զանգեզուր>>

<<Դիլիջան>> ազգային պարկ>>

<<Ախնաբադի կենու պուրակ>>

<<Սևան>> ազգային պարկ>>

<<Գիհու նոսրանտառային>>

<<Արևիկ>> ազգային պարկ>>

<<Բողաքարի>>

<<Արգելոցապարկային համալիր>>

<<Սև լիճ>>
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

<<Որդան կարմիր>>

<<Ջերմուկի ջրաբանական>>

<<Հանքավանի ջրաբանական>>
<<Երևանի ֆիզիկայի ինստիտուտ>>
<<Արագածի ալպյան>>

<<Անտառային գիտափորձարարական
կենտրոն>>

<<Զիկատար>>
<<Արջատխլենու>>
<<Բանքսի սոճու>>
<< Գորիսի>>
<< Հեր-Հերի նոսրուտային>>
<< Գյուլագարակի>>
<< Կովկասյան մրտավարդի>>
<< Մարգահովիտի>>
<< Արզականի և Մեղրաձորի>>
<< Իջևանի>>
<< Գանձաքարի>>
<< Ջերմուկի>>
<< Եղեգնաձորի>>
<< Գետիկի>>
ԲՀՊՏ-ների կառավարման
պլանը







Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը կազմվում է լիազորված
պետական մարմնի հաստատած մեթոդական ցուցումների համաձայն և հաստատվում է
կառավարության որոշմամբ: (Հաստատված է միայն 3 ԲՊՀՏ-ի համար)
Կառավարման պլանն ընդգրկում է՝
ա) բնության հատուկ պահպանվող տարածքի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ
թվում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների (ներառյալ` դրանց պաշարների, վիճակի
և սպառնացող վտանգների) նկարագրությունը և անցած ժամանակաշրջանում դրանց
փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները.
բ) բնության հատուկ պահպանվող տարածքի գոտիավորման, սահմանների,
կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների
տեղաբաշխման, հողօգտագործման և այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը.
գ) բնության հատուկ պահպանվող տարածքի սոցիալ-տնտեսական և բնօգտագործման
առանձնահատկությունները.
դ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանը և օգտագործմանը
մասնակցող շահագրգիռ կողմերը.
ե) բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա
մարդածին բացասական ազդեցության կանխարգելմանն ու մեղմացմանը (վերացմանը)
ուղղված գործողությունների ամենամյա պլանը և ժամանակացույցը.
զ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության, դրանում
գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար
անհրաժեշտ ծախսերը և ֆինանսավորման աղբյուրները:
ԲՀՊՏ-ների հավատարմագրային
կառավարումը

Իրավական հիմքեր.
◦ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
◦ ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենք
◦ Հավատարմագրային կառավարման
պայմանագիր
Հավատարմագրային կառավարման չեն
կարող հանձնվել պետական
արգելոցները և ազգային պարկերի
արգելոցային գոտիները
ԲՀՊՏ հավատարմագրային
կառավարման պայմանագրի
էությունը
ԲՀՊՏ հավատարմագրային կառավարման
պայմանագրով մեկ կողմը (կառավարման
հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում
մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի)
հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս
կողմը պարտավորվում է ԲՀՊՏ-ի կառավարումն
իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ
նրա նշած անձի (շահառուի):
 ԲՀՊՏ-ի հավատարմագրային կառավարման
հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային
կառավարչին դրա նկատմամբ սեփականության
իրավունքի փոխանցման:
 ԲՀՊՏ հավատարմագրային կառավարման
պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում,
առավելագույնը տասը տարի ժամեկտով:

ԲՀՊՏ հավատարմագրային
կառավարման պայմանագրի էական
պայմանները
1) հավատարմագրային կառավարման
հանձնված տարածքը.
2) շահառուի անվանումը.
3) կառավարչի վարձատրության չափը
և ձևը, եթե պայմանագրով
նախատեսված է վարձատրություն.
4) պայմանագրի գործողության
ժամկետը
Պատասխանատվությունը ԲՀՊՏ-ների
վերաբերյալ օրենսդրության խախտման
համար
Քաղաքացիաիրավական /գույքային/,
 Վարչական
 Քրեական

ՀՀ ԴԵՆԴՐՈՊԱՐԿԵՐԸ ԵՎ
ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Դենդրոպարկերի վերաբերյալ ՀՀ
օրենսդրության վիճակը և առկա
խնդիրները

Օրենսդրական մակարդակում դենդրոպարկերի
կարգավիճակի վերաբերյալ որևէ հիշատակում չկա,

Դենդրոպարկերի հասկացությունը, ստեղծման
կարգը, հիմնական խնդիրներն ու գործառույթները,
պահպանության ռեժիմը և դրանց հետ կապված այլ
հարաբերությունների առաջնային կարգավորումը
կատարված է ենթաօրենսդրական մակարդակում (!),

Ներկայիս իրավական կարգավորումը թույլ չի տալիս
իրականացնել դենդրոպարկերի արդյունավետ
կառավարում
Դենդրոպարկերի
կարգավիճակը



ԲՀՊՏ մասին ՀՀ օրենքը հատուկ
պահպանվող տարածքների համակարգում
չի հիշատակում դենդրոպարկերը, թեև
կանոնադրային պահանջների
դենդրոպարկերին ներկայացվող
պահանջները համադրելի են ԲՀՊՏ-ներին
ներկայացվող պահպանջներին,
Դենդրոպարկերը չունեն ինքնուրույն
իրավաբանական անձի կարգավիճակ,
Դենդրոպարկերը հանձնված են պետական
արգելոցների և ազգային պարկերի
կառավարմանը և ընդգրկված են այդ
տարածքների կազմում
Դենդրոպարկերի ստեղծման
կարգը
Դենդրոպարկերը ստեղծվում և դրանց
սահմանները հաստատվոմ են ՀՀ
կառավարության որոշմամբ (լիազոր
պետական մարմնի ներկայացմամբ)
Դենդրոպարկի կանոնադրությամբ
սահմանվում են Հայաստանի
Հանրապետության դենդրոպարկերի
ստեղծման նպատակը, հիմնական
խնդիրները, ռեժիմը, պահպանությունը և
կառավարման մարմնի գործառույթները:
Դենդրոպարկերի
կառավարումը
Դենդրոպարկերի կառավարումն իրականացնում են
ՊՈԱԿ-ները, որոնց իրավասության ներքո են գտնվում
են դենդրոպարկերի տարածքն ընդգրկող այլ ԲՀՊՏներ,
 Դենդրոպարկերի կառավարումն իրականացվում է
ըստ տվյալ ԲՀՊՏ-ի կառավարման պլանի,
 Դենդրոպարկերը կարող են հանձնվել
հավատարմագրային կառավարման
մասնագիտացված կազմակերպությունների,
 Դենդրոպարկերի գերատեսչական ենթակայությունը
պայմանավորված է այն ընդգրկող հատուկ
պահպանվող տարածքի գերատեսչական
ենթակայությամբ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ