New Microsoft Office PowerPoint Presentation
Download
Report
Transcript New Microsoft Office PowerPoint Presentation
Քաղցրահամ և աղի ջրեր
Քաղցրահամ ջրեր
Աշխարհում քաղցրահամ ջրային զանգվածը
կազմում է 2,5%, որի մի մասն է միայն
պիտանի օգտագործման համար:
Այն ցամաքում բաշխված է անհավասարաչափ:
Մոտ 1 մլրդ. մարդ զրկված է մաքուր ջուր
օգտագործելուց:
Քաղցրահամ ջուրը ունի
ռազմավարական
նշանակություն, քանի որ նրա
պաշարները արդեն գնալով
ավելի են սպառվում:Այդ ջրերը
ավելի աղտոտվում են և կորցնում
իրենց պիտանելիությունը:
Ներկայումս արաբական երկրներում 1լ. հում
նավթը փոխանակում են 1լ. մաքուր ջրի
հետ:Քաղցրահամ ջուրը ըստ ՄԱԿ-ի տվյալների
2050թ. աշխարհի 50 երկրներ կտառապեն ջրի
պակասությունից՝3մլրդ. մարդ, հատկապես
Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Աղի ջրեր
Եթե 1լ. ջրում պարունակվում է 1գրամից ավելի
լուծված աղեր, ապա այն կոչվում է աղի ջուր:
Ծովի և Օվկիանոսի ջրերում չափազանց շատ
աղեր են լուծված և պիտանի չեն խմելու համար:
Սակայն սակավաջուր շրջաններում օրինակ՝
Քուվեյթում գործում են ջրի աղեզրկման 5խոշոր
գործարաններ:
Աղտոտված և մաքուր ջրեր
Աղտոտված ջուր
Գոյություն ունեն շրջակա միջավայրի
աղտոտման ՝ մեխանիկական,
ֆիզիկական,քիմիական և կենսաբանական
տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է
քաղաքաշինության, ճանապարհաշինության
և ծառահատումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը դա լույսի աղմուկի
ճառագայթման խոնավության հետ է կապված:
Քիմիական աղտոտումը կապված է թունավոր
գազերի, հանքային պարարտանյութերի, ծանր
մետաղների՝ սնդիկ և կապար:
Կենսաբանական աղտոտումը առաջանում է
հիվանդածին բակտերիաների, վիրուսների և
սնկերի տարածման միջոցով:
Մաքուր ջուր
Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ
բացարձակ մաքուր ջուր չկա:
Ինչ ջուր ենք խմում
Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը
որոշվում է մանրէների թվով, որ 1օր 37˚c
ջերմաստիճանում պահված ջրի 1մլ-ում առկա
բակտերիաների ընդհանուր թիվն է, կամ
աղիքային ցուպիկի պարունակությունը
Սևան
Սևանա լիճը աշխարհի քաղցրահամ ջուր
ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է(առաջինը
Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն
է):Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից
մոտ 2000մ բարձրության վրա:Լճում աճում են
այնպիսի ձկներ և բուսատեսակներ, որոնք
սովոր են սառը ջրին: Օգտագործվում է նաև
խմելու համար: Սևանա լճից է սկիզբ առնում
Հրազդան գետը, որի ջրերով ոռոգվում է
Արարատյան Դաշտավայրը:
Մշակույթ և Ջուր
Ջրի կիրառությունը կենցաղում
Ջուրը մարդու կյանքում ունի շատ մեծ
նշանակություն՝ այն մաքրւոմ է ոչ միայն
ֆիզիկական աղտոտվածությունը, այլ նաև
հոգեկան լարվածությունը:Մարդու հիգենայի
հարցում մեծ դեր ունի ջուրը:
Ջուր և Բանահյուսություն
Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների
միջոցով բացահայտվում է հայոց դիցարանը,
որտեղից գրի են առել ամպրոպի, պատերազմի
և քաջության աստված Վահագնի ծնունդը
պատկերող երգը:Դրանից հետո շատ գրողներ
գրել են էպոսներ, հեքիաթներ, լեգենդներ,
ասացվածքներ ջրի նշանակության մասին,
օրինակ՝ Ղազարոս Աղայան <Տորք Անգեղ>,
Եղիշե Չարենց<Վահագն>:
Ջուրը էպոսներում
Հայ ժողովրդի ստեղծած էպոսի < Սասունցի
Դավիթ > նշվում է, թե ինչպես Գագիկ
թագավորը իր պարտքերի դիմաց
ամուսնացնում է աղջկան՝ Ծովինարին, արաբ
խալիֆաթի հետ: Թագավորի ամառանոցը
գտնվում էր Կաթնաղբյուրի մոտ: Ծովինարը
բարձրացավ սար աղջիկների հետ ջուր խմելու:
Բայց այնտեղ նրանց առջև բացվեց Կապույտ
ծովը: Նա շատ ծառավ էր ,իսկ ծովի ջուրը աղի:
Ծովինարը խնդրեց Ատծուց, որ ցույց տա մի
աղբյուր, այդ պահին ծովը բացվեց և շատ համեղ
ջուր դուրս եկավ, որից երկու բուռ խմեց և
ունեցավ 2 տղա` Սանասար և Բաղդասար:
Ջուրը և Աստվածաշունչը
Աստվածաշնչում նշվում է, որ մարդը նման է
ջրերի հոսանքի վրա տնկված ծառի:Հրիաները
շատ ջրի կարիք ունեին: Մովսեսը, որպեսզի
անհավատ ժողովրդին ցույց տա տիրոջ
զորությունը, գավազանով հարվածում է ժայռին,
որտեղից հրաշքով ջուր է ժայթքում:
Աստվածաշունչը հուշում է, որ Աստծո խոսքը
պիտի բերի հագեցում և զովություն:
Ջուրը և ջրի հետ կապված ծեսերը
Մկրտություն
Ջուրը՝ իբրև մաքրության խորհրդանիշ հնուց ի
վեր եղել է կրոնական արարարողությունների
բաղկացուցիչ մաս: Այն կիրառվել է
բաբելացիներ (էնկի պաշտամունք),
պարսիկների, հնդիկների,
եգիպտացիների(իսիսի) պաշտամունք, հայերի
(աստղիկի) պաշտամունք և հրեաների
շրջանում, որը իր ազդեցուցթունը անի
քրիստոնեական մկրտության վրա: Հովհաննես
մկրտչի մկրտությունը ավետարանում գրվում է
այսպես՝ այն ժամանակ նրա մոտ էին գնում
բոլոր երուսաղեմցիները, ամբողջ հրեաստանը և
Հորդանի շրջակայքի ժողովուրդը, մկրտվում
էին Հորդանա գետում և խոստովանում իրենց
մեղքերը:Այդ ժամանակ Հովհաննեսը ասում էր.
<ինձնից հետո կգա ավելի հզորը և նա կմկրտի
ձեզ Սուրբ Հոգով>: ԵՎ Հիսուս Քրիստոսը եկավ
Մկրտչի մոտ Հորդանա գետում կնքվելու:
Հիսուսը աղոթում է և երկնքից Սուրբ հոքին
աղավնակերպ իջնում է և հանգչում Հիսուսի
վրա, և երկնքից լսվում է.< Դա է իմ Որդին>:
Վարդավառ
Վարդավառ նշանակում է (վարդ՝ ջուր և վառ՝
ցողել) իրար վրա ջուր ցողել: Այն հայ
Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է,
որը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո: Այս
տոնի պատմությունը գալիս է դեռևս
հեթանոսական ժամանակներից: Այն կապում
էին ջրի, սիրո, պտղաբերության աստվածուհի
Աստղիկի հետ: Այն կատարում էին մեծ
հանդիսություններով, Աստղիկին նվիրելով
վարդեր և միմյանց վրա ջուր ցողում:
Ջրօրհնեք
Ջրօրհնեքի արարողության խորհուրդը նշում է
Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանա
գետում և սկսվում է Ս. Ծննդյան պատարագից
հետո:Հայ եկեղեցին նշում է 2 պատմական
ջրօրհնեք:
1. 1022թ. Պետրոս կաթողիկոսի օրոք Տրապիզոն
քաղաքի Ճորոխ գետի ափին, հույների հետ
միասին:
2. 1211թ.Կիլիկյան Հայաստանի Սիս
մայրաքաղաքում Լևոն թագավորի
մասնակցությամբ:
Ջրօրհնեքի ընթացքում ընթերցվում են
աղոթքներ և շարականներ երգելով ջրի մեջ
լցվում է սրբալույս Մյուռոն: Արարողությունից
հետո օրհնված ջուրը հավատացյալները
սրվակներով տանում են իրենց տները:
Ոտնլվա
Խորհրդավոր ընթրիքի ժամանակ մինչև
հաղորդության խորհրդի հաստատումը Հիսուսը
նախ լվանում է աշակերտների ոտքերը և ասում
նրանց .<Գիտեք, թե ի̉նչ արեցի ձեզ: Դուք ինձ
Վարդապետ և Տեր եք կոչում և ճիշտ եք ասում,
եթե ես Տեր և Վարդապետ եմ լվացի ձեր ոտքերը
դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվալ:>
Քրիստոսը այսպիսով նրանց ցույց է տալիս
խոնարհության կենդանի օրինակ և ով
խոնարհվի՝ կբարձրանա:
Գերեզմաններից տուն դարձողները լվացվում
են, հետո նոր տուն մտնում:
Սա ցույց է տալիս, որ գերեզմաններից հետո
պետք է ջրով մաքրել ձեռքերը և հոգիները,
մաքրված մտնել տուն:
Քիմիան և ջուրը
Ջրի բաղադրությունը, քիմիական կառուցվածքը
Ջուրը թթվածնի և ջրածնի մոլեկուլների
միացությունն է, որի հետևանքով ունի անսովոր
խտություն H2O H+OH կամ
HOH+HOH=H3O+OH փոխազդում է
մետաղների հետ
1. Ակտիվ մետաղներ
2Na+2H@O=2NaOH+H2
Ca+2H2O=Ca(OH)2+H2
2. Պակաս ակտիվ՝ (Ցինկ, երկաթ)
Zn+H2o=Zno+H2
3Fe+4H2o=Fe3O4+H2
3. Հաստատուն հոսանքի ազդեցությամբ
քայքայվում է 2H2o NaOH 2H2 + O2
4. Կատարվում է որոշ աղերի հիդրոլիզվում՝ Na2
CO3 + 2H2O = 2Na OH + H2 CO3
Խմելու համար նախատեսված ջրի
բաղադրությունը
Խմելու ջրի ստանդարտի հիմքում դրված է նրա
որակական ցուցանիշների 3 հիմնական
պահանջներ ՝
1.Խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ
օրգանոլեպտիկ հատկություններ:
2. Այն պետք է լինի անվնաս իր քիմիական
կազմով:
3.Այն պետք է լինի անվտանգ վիրուսներից,
բակտերիաներից և չպարունակի ախտածին
միաբջիջներ:
Կարևոր ցուցանիշ է նաև ջրի համը, հոտը
պղտորությունը և ջերմաստիճանը:
Կարելի˚ է խմելու ջուր ստանալ օվկիանոսային
կամ ծովային ջրից:Ինչո˚ւ:
Այո օվկիանոսների և ծովերի ջրերից այժմ
կարելի է ստանալ խմելու ջուր:Այն երկրները,
որտեղ խիստ պակաս է (Արաբական երկրներ,
Պարսկաստան, Եգիպտոս, Քուվեյթ)կառուցվում
են ծովերի ջրերի մշակման հզոր գործարաններ,
որտեղ ստանում են մաքուր ջուր: Այն շատ
թանկ է որի համար էլ մեկ լիտր կեղտոտ նավթը
փոխարինում են մեկ լիտր ջրի հետ:
Ֆիզիկան և ջուրը
Ջրի Կառուցվածքը
Ջրի մոլեկուլները ունեն անկյունային
կառուցվածք HOH,OH կապը խիստ բևեռային
կապ է, որի հետևանքուվ ջրի մոլեկուլների մեջ
կա ջրածնական կապ:
Ջրի ֆիզիկական հատկությունները
Ջուրը սովորական պայմաններում անգույն,
անհոտ հեղուկ է: Ջուրը ունի ամենամեծ
ջերմունակությունը, որի պատճառով դանդաղ
տաքանում է և դանդաղ սառչում: Դրա պատ
ճառով է, որ մեր մոլորակի ջերմաստիճանը
կարգավորվում է ջրավազաների միջոցով:
Ջրի տեսակները ըստ նրա ֆիզիկական և
քիմիական հատկանիշների լինում են՝ անձրև,
շաղ, ձյուն, կարկուտ, գոլորշի, սառույց և ըստ
բաղադրության լինում է՝ աղի ջուր, քաղցրահամ
ջուր, փափուկ ջուր, կոշտ ջուր և հանքային
ջուր:
Կառուցվածքային փոփոխություններ
Ջրի ֆիզիկական փոփոխությունները
կատարվում են ջերմաստճանի
փոփոխությունից ,դա կապված է ջրի
խտությունից: Ամենամեծ խտությունը ունի 4˚cում սառույցը ավելի փոքր խտություն ունի, որի
պատճառով չի սուզվում ջրում:
Ջուրը հեղուկ վիճակից գազային վիճակի
անցնելու համար պահանջվում է մեծ
քանակությամբ ջերմություն 100˚c: Ծովի ջուրը
սառչում է 1,91 ˚ց, սառույցի հալման
ջերմաստիճանն է 0˚:
Ջրի կառուցվածքային փոփոխությունները
Ջրի ուսումնասիրությունները ցույց են տվել ,որ
ջուրը ունի հիշողություն՝ նա լսում և հիշում է
ամեն բան օրինակ՝շատրվանների և
երաժշտության կապը, մարդը իր էմոցիոնալ
վիճակով: Սերը բարձրացնում է ջրի
էներգետիկան, իսկ ագրեսիան՝ ցածրացնում:
Աղոթքներ ընթերցելով մարդ փոխում է ջրի
կառուցվածքը և աղոթած ջուրը անցնելով
մթերքին նրան հաղորդում է նէրդաշնակ
կառուցվածք:
Աշխարհագրություն և ջուր
Գետեր,լճեր,օվկիանոսներ և այլն
Գետ է կոչվում ջրային բնական հոսքը,
քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի
օվկիանոս, ծով, լիճ:Գետի սկիզբը կոչվում է
ակունք, որը կարող է լինել սառցադաշտ կամ
երկրի մակերևույթից դուրս եկող ստորերկրյա
ջրեր: Այն տեղը, որտեղ գետը թափվում է ծովի,
լճի մեջ կոչվում է գետաբերան: Ցամաքի այն
տարածքը, որից ամբողջ ջուրը հոսում է մի
գետի մեջ կոչվում է գետային ավազան:
Լիճը երկրի մակերևույթի ջրով լցված
գոգավորությունն է, որը կապված չէ օվկիանոսի
և ծովի հետ: Խոշոր լճերին հաճախ անվանում
են ծովեր՝ Կասպից ծով և Մեռյալ ծով:
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է,
իսկ ամենախորը Բայկալն է(1620մ):Լճերը
լինում են հոսքային և անհոսք: Եթե լճից
արտահոսում է գետ(Հրազդան գետը) ապա այդ
լիճը անվանում են հոսքային, իսկ որոնցից
գետեր չեն արտահոսում կոչվում են
անհոսք:Լճերը օգտագործում են աղ հանելու,
ձկներ բազմացնելու, իսկ ափը օգտագործում են
որպես հանգստի գոտի:
Օվկիանոսը՝ դա աղի ջրի ահռելի զանգված է
՝3,5% աղ: Նա կազմում է ջրոլորտի հիմնական
բաղադրիչը: Այն բաժանվում է մի քանի
հիմնական օվկիանոսների և ավելի փոքր
ծովերի, օվկիանոսի խորությունը հասնում է
3000մ-ից:
Աշխատանքը կատարել եմ ես ՝ Աշոտ
Զաքարյանը տատիկիս հետ միասին: