Transcript զեկույց
Մաքուր էներգիա և ջուր «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության հիմնական դիտարկումները «Ջուր և առողջություն» արձանագրությունը և թիրախների սահմանումը Հայաստանում Շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանդիպում 15 ապրիլի 2014թ. Երևան Բենյամին Զաքարյան, Հիդրոլոգ Մաքուր էներգիա և ջուր Գնահատման ուսումնասիրությունն իրականացնող կողմ Պատվիրատու՝ «Մենդեզ Ինգլանդ ընդ Ասոշիեյթս» ընկերության Հայաստանյան մասնաճյուղ Կատարող՝ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և «Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Իրականացման ժամանակահատված՝ փետրվար 2013թ. – մարտ 2014թ. Ծրագրի միջազգային փորձագետ՝ Բերնարդաս Պաուկշտիս 2 Մաքուր էներգիա և ջուր Գնահատման ուսումնասիրության տեխնիկական առաջադրանք 1. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հաշվեկշռի վերաբերյալ կատարված աշխատանքների վերլուծություն և գնահատում 2. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի նախկինում և ներկայում օգտագործման վերլուծություն 3. Ջրատար հորիզոններից ջրառի ռեժիմների և այդ հորիզոնների վերաբեռնավորման նորմայի գնահատում 4. Վերջնական հաշվետվության պատրաստում, ներառյալ՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հաշվեկշռի, ստորերկրյա ջրերի ներկա օգտագործման և ջրատար հորիզոնների վերաբեռնավորման նորմայի վրա առկա և զարգացման սցենարներով նախատեսված օգտագործման ազդեցությունների վերաբերյալ եզրակացություններ Արարատյան դաշտի ստորերկրյա պաշարների հետագա գնահատումների վերաբերյալ առաջարկություններ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կայուն կառավարմանն ուղղված հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ 3 Մաքուր էներգիա և ջուր Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի տարբեր ժամանակներում հաստատված շահագործողական պաշարներ Հաստատման տարին 1966 1966 1974 1984 Հաստատված շահագործողական պաշար, մ3/վրկ ՊՊՀ արձանագրության համարը 25,0 38,4 61,8 4901 4949 7252 95,3 9475 Այդ թվում՝ A+B-կարգ* Աղբյուրներ, մ3/վրկ Հորատանցքեր, մ3/վրկ 19,1 19,5 19,5 0 4,9 8,8 21,9 Առավելագույն 51,7 Միջին տարեկան 34,7 C1-կարգ* հորատանցքեր, մ3/վրկ C2-կարգ* հորատանցքեր մ3/վրկ Օգտագործելի պաշար, մ3/վրկ 5,9 6,0 11,6 0 8,0 21,9 25,0 30,4 39,9 21,7 Առավելա գույն 73,6 Միջին տարեկան 56,6 0 4 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր ԱԱԱ ստորեկրյա ջրերի բնական ռեսուրսներ ԱԱԱ ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսները կազմում են 73,87 մ3/վրկ, այդ թվում` • • • խորքային հոսք/ինֆիլտրացիա՝ 51,5 մ3/վրկ, ցամաքուրդային հոսք՝ 8,08 մ3/վրկ, աղբյուրային հոսք ՝ 14,29 մ3/վրկ ԱԱԱ-ի ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսների խորքային հոսքը (ջրատար հորիզոնների սնումը) հաշվարկվել է տարբեր ժամանակահատվածներում մի քանի հետազոտողների կողմից: Փորձագետների խմբի կողմից ընդունվել է Վ.Թ. Վեհունու (1975թ., 64,1 մ3/վրկ) և Հ.Ա.Աղինյանի (1976թ. 51,5 մ3/վրկ) hաշվեկշռային եղանակով հաշվարկված ԱԱԱ ստորերկրյա ջրերի բնական վերականգնվող (դինամիկ) ռեսուրսների խորքային հոսքի թվաբանական միջինը՝ 57,8 մ3/վրկ կամ 1822,8 մլն.մ3/տարի: 5 Մաքուր էներգիա և ջուր 01.07.2013Ã. ¹ñáõÃÛ³Ùµ æÂ-Ý»ñáí ïñ³Ù³¹ñí³Í ¨ ÷³ëï³óÇ çñ³éÇ ÁݹѳÝáõñ ծավալներ Àնդհանուր ¨ չշահա·áñÍíáÕ Ñáñ»ñÇ ù³Ý³ÏÁ ՋԹ-áí տրամադրված Ñáñ»ñÇ ù³Ý³ÏÁ ¨ çñ³»ÉùÁ É/íñÏ ö³ëï³óÇ ßահա·áñÍ. Ñáñ»ñÇ ù³Ý³ÏÁ ¨ çñ³»ÉùÁ É/íñÏ Ինքնաշատըրվանող 1983 2003 410 ïíÛ³É ãϳ 1593 34661,0 878 12919,0 2007 2952 966 531 19620,0 1986 36477,0 2013 3318 1537 1571 49833,3 1781 55550,0 ³յդ թվում ՋԹ-áí ߳ѳ·áñÍ. հորերի քանակը և ջրաելքը, É/íñÏ ²é³Ýó æԹ ߳ѳ·áñÍ. հորերի քանակը և ջրաելքը, É/íñÏ 715 21742,0 ïíÛ³É ãϳ ïíÛ³É ãϳ ïíÛ³É ãϳ ïíÛ³É ãϳ 1145 30028,0 841 6449,0 531 19620,0 1455 16857,0 109 6280,2 299 12702,2 895 47149,3 886 8400,7 1250 42381,0 531 13169,0 576 43154,1 470 35497,3 պոմպերով ՁկնաբուՓաստացի ծության ÓկնաբուծուÝպատակով թյան նպաՋԹ-áí տակով տրամաûգտադրված գործվող հորերի ù³Ý³ÏÁ հորերի ¨ çñ³»ÉùÁ ù³Ý³ÏÁ ¨ É/íñÏ çñ³»ÉùÁ É/íñÏ 6 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր ԱԱԱ փաստացի ջրառը հորատանցքերով, այդ թվումª ձկնաբուծությ³ն Ýå³ï³Ïáí 60 55,6 50 Ջրի ծախսը, մ3/վ 36,5 40 35,5 34,7 30 20 12,7 10 0 0 1983 Ընդհանուր ջրառը 2007 2013 Ձկնաբուծություն 7 Մաքուր էներգիա և ջուր ԱԱԱ-ում ստորերկրյա ջրերի օգտագործման ծավալներն ըստ տարածաշրջանների Փաստացի միջին տարեկան ջրառը, լ/վրկ Տարածաշրջանի անվանումը Տարբերությունը 2007թ. և 1983թ. ջրառի ծավալների միջև - նվազում + գերշահագործում Տարբերությունը 2013թ. և 1983թ. ջրառի ծավալների միջև - նվազում + գերշահագործում 1983թ. 2007թ. 2013թ. Բաղրամյանի և Արմավիրի 10117,0 2900,0 2747,0 -7217,0 -7370,0 Էջմիածնի 12364,0 16990,0 12571,0 +4626.0 +207,0 Մասիսի 8455,0 14680,0 37969,0 +6225,0 +29514,0 Արտաշատի 2220,0 952,0 979,0 -1268,0 -1241,0 Արարատի 1505,0 955,0 1284,0 -550,0 -221,0 34661,0 36477,0 55550,0 +1816,0 +20889,0 Ամբողջը` ԱԱԱ-ում Մասիսի և Էջմիածնի տարածաշրջաններում ռեսուրսի գերշահագործումը կազմում է 29,7 մ3/վրկ, իսկ ԱԱԱ-ում՝ 20,9 մ3/վրկ 8 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Ստորերկրյա ջրերի օգտագործման ազդեցություններ • 2010-2013թթ. գրունտային ջրերի մակարդակները նվազել են 0,6-1,8 մետրով • Մասիսի տարածաշրջանում ստորերկրյա ջրերի հորիզոնի պիեզոմետրիկ մակարդակները հորատանցքերում նվազել են 3,9-15,0 մետրով, ինչն էլ ուղեկցվել է ջրերի ծախսի 43,7-198,0 լ/վրկ նվազումով • 1981-2013թթ. Էջմիածնի տարածաշրջանում ստորերկրյա ջրերի հորիզոնի պիեզոմետրիկ մակարդակները հորատանցքերում նվազել են 2,5-11,7 մետրով, ինչն էլ ուղեկցվել է ջրերի ծախսի 34,0-168,0 լ/վրկ նվազումով 9 Մաքուր էներգիա և ջուր Ստորերկրյա ջրերի օգտագործման ազդեցություններ 10 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Ստորերկրյա ջրերի օգտագործման ազդեցություններ • ԱԱԱ դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: • Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր չի շատրվանում: • ԱԱԱ-ում ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում: • 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: 11 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Ստորերկրյա ջրերի օգտագործման ազդեցություններ Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում 12 * ՀՀ հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի պետական ծառայության տվլալներ (Տարոնիկ դիտակետ) Մաքուր էներգիա և ջուր Ստորերկրյա ջրերի օգտագործման ազդեցություններ • ԱԱԱ-ում ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանա լճից 77,2 մլն. մ3 ծավալով լրացուցիչ ջրի բացթողում՝ ինչը վտանգում է լճի էկոհամակարգը: • Հորատանցքերի միջև սահմանված 400-1000 մ հեռավորությունը չպահպանելու արդյունքում ջրատար հորիզոնների միջև գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապի արհեստական խախտում , ինչը հանգեցում է ջրերի քիմիական կազմի փոփոխությանը՝ ջրերի հանքայնացման 0,3 գ/լ-ով ավելացմամբ: 13 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Եզրակացություններ Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը` չպահպանելով 1984թ. հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի 34.7մ3/վրկ շահագործման ռեժիմը, ապա մոտակա 1-2 տարիների ընթացքում. • կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը և ջրաքանակի նվազումը 5-ից 10 %-ով՝ ավազանի կենտրոնական մասից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ուղղություններով; • կշարունակվի ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը; • կշարունակվի հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում ՍևջուրԱկնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազումը՝ ընդհուպ մինչև ջրատվության դադարեցում: 14 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Առաջարկություններ ԱԱԱ ստորերկրյա ջրային ռեսուրսների վերագնահատում • 1984թ. անսահմանափակ օգտագործման ժամանակահատվածի համար հատատված ԱԱԱ ստորերկրյա արդյունաբերական/օգտագործելի պաշարները հուսալի և իրատեսական են և այս պահին վերագնահատման կարիք չունեն: • Վերագնահատում անհրաժեշտ է այն դեպքում, եթե առաջարկվող միջոցառումների իրականացումը դրական արդյունքներ չտա: Վերագնահատումը անհրաժեշտ է իրականացնել ժամանակակից նոր տեխնոլոգիաների և մաթեմատիկական մոդելավորման կիրառությամբ՝ առանց ծավալուն հիդրոերկրաբանական հետազոտական աշխատանքների: • Արարատյան դաշտի ինքնաշատրվանող գոտում 2014թ. ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հորատանցքերի նոր գույքագրում: 15 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Առաջարկություններ ԱԱԱ-ում ստորերկրյա ջրերից ընդհանուր ջրառը սահմանափակել 34,7 մ3/վրկ կամ 1094,3 մլն.մ3/տարի ջրաքանակով, այդ թվում՝ • Հոկտեմբերյանի իջվածք՝ 22,5 մ3/վրկ, – արևմտյան մաս՝ Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջաններ՝ 10,1 մ3/վրկ, – արևելյան մաս՝ Էջմիածնի տարածաշրջան՝ 12,4 մ3/վրկ, • Սովետաշենի բարձրացում՝ Մասիսի տարածաշրջան՝ 8,5 մ3/վրկ, • Արտաշատի իջվածք՝ Արտաշատի տարածաշրջան՝ 2,2 մ3/վրկ, • Արազդայանի իջվածք՝ Արարատի տարածաշրջան՝ 1,5 մ3/վրկ: ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում ստորերկրյա ջրերից հորատանցքերով օգտագործվող միջին տարեկան ջրառը չպետք է գերազանցի 15,0 մ3/վրկ կամ 473,0 մլն.մ3/տարի ջրաքանակը, այդ թվում ձկնաբուծության նպատակով` 12,0 մ3/վրկ կամ 378,4 մլն.մ3/տարի: 16 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Առաջարկություններ ԱԱԱ ստորերկրյա ջրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումներ. Տեխնիկական միջոցառումներ • Գործող բոլոր ձկնային տնտեսություններում 1-2 տարիների ընթացքում ներդնել ջրախնայող փակ և կիսափակ համակարգեր: • Առաջարկվող գույքագրման ավարտից հետո կոնսերվացնել կամ լուծարել անհրաժեշտ քանակի հորատանցքեր` հաշվի առնելով հորատանցքերի փոխազդեցության շառավիղը և տեխնիկական վիճակը, իսկ մնացած հորատանցքերը բերել փականային ռեժիմի: • ԱԱԱ-ում ըստ տարածաշրջանների ջրառի կարգավորման հետ զուգահեռ, բոլոր ձկնաբուծական տնտեսություններում պարտադիր իրականացնել մոնիտորինգ՝ ավտոմատ հեռակառավարման համակարգի՝ որպես պիլոտային ծրագրի ներդրմամբ: 17 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Առաջարկություններ ԱԱԱ ստորերկրյա ջրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումներ. Տեխնիկական միջոցառումներ • ԱԱԱ-ում գործող ստորերկրյա ջրերի հենակետային մոնիտորինգային ցանցը ընդլայնել առնվազն 15 դիտակետով` ներգրավելով բոլոր հինգ հիդրոերկրաբանական կառուցվածքները: • ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում ջրառը կարգավորելու հետ զուգահեռ լուծարել գոյություն ունեցող վթարային, տիրազուրկ և հակասանիտարական վիճակում գտնվող թվով 348 հորատանցքերը: • 1984թ. դրությամբ ԱԱԱ ինքնաշատրվանող գոտին վերականգնելու նպատակով, այդ գոտու սահմաններում կտրականապես արգելել նոր հորատանցքերի, ներառյալ՝ ՋԹ-ով տրամադրված և չհորատված հորատանցքերի հորատումը: 18 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Առաջարկություններ ԱԱԱ ստորերկրյա ջրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումներ. Օրենսդրական և ինստիտուցիոնալ միջոցառումներ • Նոր գույքագրման արդյունքների և առաջարկությունների հիման վրա վերաձևակերպել ձկնաբուծության և այլ նպատակներով տրամադրված ՋԹ-ները: • Ուժեղացնել ՋԹ-ներով տրամադրված և առանց ՋԹ օգտագործվող ստորերկրյա ջրերի օգտագործման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը: • Ոլորտների զարգացման հայեցակարգային ծրագրերը մշակելիս հիմք ընդունել ՀՀ ստորերկրյա ջրային ռեսուրսների հաստատված օգտագործելի պաշարները և օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման առաջնահերթությունները: • Ապահովել ՀՀ ջրային ռեսուրսների, այդ թվում՝ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ, հանքային, թերմալ) միասնական կառավարումն և պահպանությունը: 19 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Առաջարկություններ ԱԱԱ ստորերկրյա ջրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումներ. Օրենսդրական և ինստիտուցիոնալ միջոցառումներ • Բարելավել ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ոլորտում ընդգրկված պետական մարմինների միջև տվյալների կանոնավոր փոխանակումը՝ Ջրային պետական կադաստրի միջոցով: • Ընդունել ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման նպատակով հորատանցքի հորատման թույլտվությունների տրամադրման կարգ: • Կատարել լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային և ընդերքի օրենսդրություններում՝ բացերը լրացնելու և հակասությունները վերացնելու նպատակով: • Վերանայել «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված վերականգնվող /բնական/ ստորերկրյա ջրային ռեսուրսների, ազգային պաշարի, օգտագործելի ռեսուրսների և ռազմավարական պաշարի մեծությունները: 20 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում Մաքուր էներգիա և ջուր Շնորհակալություն 21 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ և « Մել-Հով» ՍՊԸ կոնսորցիում