Transcript Slide 1
• Օրգանիզմի`ծխախոտից կախվածությունն առաջանում է նրա բաղադրության մեջ նիկոտինի և խեժի առկայության պատճառով: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկրդի և իհարկե թոքերի քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ ծխելը կարող է առաջացնել խրոնիկ բրոնխիտ կամ դժվարացնել շնչելու գործընթացը: Յուրաքանչյուր շունչն իրենից ներկայացնում է ներշնչում և արտաշնչում: Թոքերն երբեք ամբողջովին դատարկ չեն`որոշակի քանակությամբ օդ նրանց մեջ միշտ պահպանվում է: • Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայն «ներկում է» ատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի երկաթներ, ինչպիսիք են արճիճն ու կադմիումը, որոնք իրենց բնույթով ևս քաղցկեղածին են: