Transcript Սլայդ

*
*Գենետիկորեն
ձևափոխված
օրգանիզմները գենային
ինժեներիայի
մեթոդներով
արհեստականորեն
ձևափոխված
*
օրգանիզմներ են:
*Կենդանի վերափոխված օրգանիզմ է
նշանակում ցանկացած կենդանի
օրգանիզմ, որը պարունակում է
ժամանակակից կենսատեխնոլոգիայի
օգտագործման շնորհիվ ստացված
գենետիկական նյութի նոր համակցություն:
*Կենդանի օրգանիզմ նշանակում է
ցանկացած կենսաբանական գոյություն,
որն ունի գենետիկ նյութի փոխանցման
կամ վերարտադրման ընդունակություն:
*Գենետիկորեն ձևափոխված
սննդամթերքի և կերերի մասին
N1829/2003
*Գենետիկորեն ձևափոխված
սննդամթերքի և կերերի
հսկողության և մակնիշավորման
մասին N 1830/2003
*
*1-ին ԳՁՕ-ն շուկա մուտք լինելուց հետո
չլուծվեց սովի հարցը, այդ պատճառով
խոսել նրա մասին, որ տրանսգենները
կփրկեն աշխարհը, անիմաստ է
*ԳՁՕ-ները կոչված են խաղալու շուկայի
գրավման և ամբողջական ճյուղերի
մոնոպոլիզացիայի գործիքի դեր
*Հակաիրավական վարքագիծ
*Էկոլոգիական վնասի պատճառում կամ
իրական հնարավորություն կամ
էկոլոգիական իրավունքի սուբյեկտների
այլ օրինական իրավունքների և շահերի
խախտում
*Պատճառական կապ
*
*Վնաս շրջակա միջավայրին`
արտահայտված շրջակա միջավայրի
աղտոտման, փչացման, բնական
ռեսուրսների նվազման, էկոլոգիական
համակարգերի կործանման ձևով
*Էկոգեն վնաս, որին վերաբերում է
քաղաքացիների և իրավաբանական
անձանց առողջությանն ու կյանքին
պատճառված վնասը
*
*
*Խթանիչ. ապահովում է շրջակա միջավայրի
իրավունքի նորմերի պահպանումը
*Կոմպենսացիոն (հատուցողական)` ուղղված բնական
միջավայրի կորուստների հատուցմանը, մարդու
առողջությանը հասցված վնասի հատուցում
*Պրևենտիվ (կանխարգելիչ), որի էությունը կայանում է
էկոլոգիական իրավախախտման կատարման մեջ
մեղավոր անձանց պատժելու մեջ
*
*Քրեական
*Քաղաքացիական
*Վարչական
*Կարգապահական
*
*. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի
Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված
օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման,
պահման, ոչնչացման կամ վնասազերծման հետ
կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից
շրջակա միջավայրի և կենսաբազմազանության
պահպանության ու կենսանվտանգությանն առնչվող
հարաբերությունները` հաշվի առնելով մարդու
առողջությանը սպառնացող վտանգը:
*
*Հոդված 25. Պատասխանատվությունը
Սույն օրենքի դրույթները խախտողները կրում
են պատասխանատվություն` Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված
կարգով:
*
<<Հոդված 90.1 Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների
գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը:
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներն ապօրինաբար
ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը կամ
վնասազերծելը, ինչպես նաև ներմուծելը, արտահանելը և
տարանցիկ փոխադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում`
սահմանված նվազագույն աշխատավարձի
երեսունհինգհազարապատիկից մինչև քառասունհազարապատիկի
չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ`
հիսունհինգհազարապպատիկից մինչև վաթսունհազարապատիկի
չափով:>>:
*
* <<Հոդված 298.1 Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների
գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը
1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը,
փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը և կամ վնասազերծելը,
ինչպես նաև ներմուծելը, արտահանելը և տարանցիկ փոխադրումը, որոնք
առաջացրել են կենդանիներին կամ բույսերին վնաս պատճառող
զանգվածային հիվանդություններ, կենդանիների կամ բույսերի
վերարտադրության նվազում, կենդանիների կամ բույսերի սերնդում
ժառանգական խախտումներ` պատժվում է տուգանքով` նվազագույն
աշխատավարձի վաթսունհինգհազարապատիկից մինչև
յոթսունհազարապատիկի չափով` կամ ազատազրկմամբ երկու տարի
ժամկետով և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝
առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ ստանալու,
փորձարկելու, բազմացնելու, պահելու, ոչնչացնելու կամ
վնասազերծելու, ինչպես նաև ներմուծելու,
արտահանելու, տարանցիկ փոխադրելու ընթացքում
անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, կամ ոչ
նպատակային օգտագործումը որոնք առաջացրել են
կենդանիներին կամ բույսերին խոշոր վնաս պատճառով
զանգվածային հիվանդություններ, կենդանիների կամ
բույսերի վերարտադրության նվազում, կենդանիների
կամ բույսերի սերնդում ժառանգական խախտումներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի
յոթանասունհազարապատիկից մինչև
յոթանասունհինգհազարապատիկի չափով` կամ
ազատազրկմամբ երեք տարի ժամկետով` որոշակի
գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`
առավելագույնը երեք տարի ժամկետով:
*3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով
նախատեսված արարքը, որն անզգուշությամբ
առաջացրել է մեկ մարդու մահ`
*պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու
տարի ժամկետով:
*4.Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով
նախատեսված արարքը, որն անզգուշությամբ
առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ,
մարդկանց զանգվածային հիվանդություններ,
մարդկանց սերնդում ժառանգական խախտումներ`
*պատժվում է ազատազրկմամբ տասը տարուց մինչև
տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ
զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու
իրավունքից զրկելով: