Transcript 11
ԲԱՆԿԵՐԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԸ ԲԱՆԿԻ ՊԱՍԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Բանկն իրենից ներկայացնում է ավանդներ ընդունելու առաջակությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից ու ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու կամ ներդրումների կատարելու միջոցով: Խոսելով ժամանակակից առևտրային բանկերի մասին, անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես և ֆինանսավարկային կազմակերպությունների համակարգի մյուս կառուցվածքները, դրանք գտնվում են մշտական զարգացման փուլում: Փոխվում է գործունեության ուղղվածությունը և գործառույթների համակարգը, մրցակցության մեթոդները, վերահսկման ու կառավարման մակարդակները1: Ընդհանուր առմամբ, բանկերը տնտեսության համար կատարում են արյունատար անոթների դեր: Զարգացած մի շարք երկրներում բանկերը կարևոր դեր ունեն նաև առանձին անհատ-քաղաքացիների կյանքում: Նրանք իրնեց դրամական բոլոր տեսակի գործառնություններն ու գործարքները կատարում են բանկերի միջոցով` պլաստիկ քարտերի, չեկերի և այլ միջոցներով: Դա նշանակում է, որ բանկերի գործունեության զարգացումը լայն հանարավորություններ է ստեղծում անկանխիկ վճարման համակարգի ընդլյանման համար: Ընդհանուր առմամբ բանկի դերն ու նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում բացահայտում են նրա գործառույթները: Բանկի գործառնությունները վերաբերում են այն գործողություններին, որոնք ապահովում են միջոցների ներգրավումը, վարկերի հատկացումը, հաճախորդների հաշվարկային սպասարկումը և այլ հանձնարարականների կատարումը: Բանկային գործառնությունները ստորաբաժանվում են 2 գլխավոր մասի՝ պասիվային գործառնությունների, ակտիվային գործառնությունների2: 1 Վարդանյան Մ. Ա., Բանկային գործ, բանկային մենեջմենթ, Երևան, 2004, էջ 68: 2 Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2003, էջ 253: 1 Ինչպես ցանկացած տնտեսավարող սուբյեկտ, այնպես էլ առևտրային բանկերը, իրենց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները հավաքագրում են պասիվային գործառնությունների միջոցով: Դրանց շարքին դասվում են՝ 1. ֆիզիկական և իրավաբանական անձանցից ավանդների ներգրավումը, 2. սեփական բաժնետոմսերի թողարկումը, կազմակերպությունների կողմից բանկում բանկային հաշիվների բացումը և այլն3: Բանկերի պասիվային գործառնությունները ստորաբաժանվում են երկու խմբի՝ 1. գործառնություններ, որոնց արդյունքում ձևավորվում է բանկի ձևավորվում է բանկի սեփական միջոցները կամ կապիտալը, 2. գործառնություններ, որոնց արդյունքում ներգործված միջոցները կամ պարտավորությունները: Ընդ որում բանկերը հանդիսանալով ֆինանսական շուկաի մասնագիտացված կառույց, որի հիմնական խնդիրը հաճախորդների ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ներգրավումն է և դրանց հետագա տեղաբաշխումը՝ առևտրային բանկերի պասիվների տնտեսվարող սուբյեկտնեի կառուցվածքը էապես տարբերվում է այլ պասիվներից: Միջազգային ստանդարտներով ընդունված է համարել, որ սեփական միջոցները պետք է կազմեն բանկի ընդհանուր պասիվների 8-12%-ը: Եթե այս ցուցանիշը բանկում գերազանցում է 12%-ը, որեմն բանկը արդյունավետ է գործում, իսկ եթե ցածր է 8%-ից՝ բանկը համարվում է խիստ ռիսկային և վտանգավոր4: ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Առևտրային բանկերի ակտիվային գործառնությունները բազմաթիվ են, սակայն դրանցում գլխավոր դերը պատկանում է կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկերի հատկացմանը, արժեթղթերի և արտարժույթի առք ու վաճառքին: Կախված այն հանգամանքից, թե բանկային ռեսուրսներն ինչպիսի օբյեկտների մեջ են տեղաբաշխվում` ակտիվային գործառնությունները կարող են բաժանվել հետևյալ 3 Աբգարյան Կ., Առևտրային բանկերի էությունն ու գործառույթները, Երևան, 2006, էջ 124: 4 Օրդուխանյան Վ., Բանկային համակարգը և դրամավարկային քաղաքականությունը, Երևան, 2004, էջ 76: 2 խմբերի` մուրհակային, ենթաապրանքային, ֆոնդային ու արժութային5: Առևտրային բանկերի ակտիվային գործառնությունները բազմաթիվ են, սակայն դրանցում գլխավոր դերը պատկանում է կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկերի հատկացմանը, արժեթղթերի և արտարժույթի առք ու վաճառքին: Ակտիվներ են համարվում բանկի հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (օվերդրաֆտ, վարկային քարտեր, ներդրված ավանդներ, (բացառությամբ ՀՀ ԿԲ-ի), ֆակտորինգի, ֆինանսական լիզինգի, բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պահանջները), բանկի ռիսկով այլ գործառնությունների գծով (արժեթղթերում ներդրումներից՝ միայն ծառայությունների նախավճարները, հետհաշվեկշռային գծով այլ մուրհակների) ստացվելիք ընթացիկ հոդվածները: ստացվելիք գումարները, գումարները, դրված ակտիվները,վարկային Ակտիվների մատուցված կանխավճարները, ռիսկ դասակարգումը պարունակող ակտիվների խմբավորումն է հետևյալ 5 դասերի՝ 1) ստանդարտ - ունեն բավարար ապահովվածություն ինչպես հիմնական գումարի, այնպես էլ տոկոսային պարտքի գծով, 2) հսկվող - ամբողջությամբ համապատասխանում են ստանդարտ ակտիվների սահմանմանը, սակայն դրանց հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումը ուշացել է սահմանված ժամկետից մինչև 90 օր, 3) ոչ ստանդարտ պարտավորությունները չեն - այս ակտիվների կատարվում՝ գծով պայմանագրային կապված փոխառուի ֆինանսական վիճակից կամ նրա պարտքը մարելու ունակությունից, 4) կասկածելի - ունեն ոչ ստանդարտ ակտիվների բոլոր հատկանիշները, սակայն առավել խնդրահարույց են ինչի արդյունքում դրանց հավաքագրումը տվյալ պահին դառնում է չափազանց դժվար կամ անհնար, 5) անհուսալի - անհավաքագրելի և ամբողջությամբ արժեզրկված ակտիվներն են, որոնց հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվներ այլևս նպատակահարմար չէ: Բանկերն առնվազն 30 օրը մեկ անգամ պետք է միաժամանակ դասակարգեն բոլոր ակտիվները: Դասակարգումը հիմնված է օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշների վրա: 5 Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2003, էջ 232: 3 Օբյեկտիվ չափանիշն ի վերջո ակտիվը որպես ոչ աշխատող դիտարկելն է: Չաշխատող են այն ակտիվները, որոնց. 1. հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է սահմանված ժամկետից կամ 2. տոկոսային վճարները կապիտալացվել են (գումարվել են չմարված փոխատվության գումարին) կամ 3. վճարման պայմանները վերանայվել կամ էլ փոխանցվել են նոր փոխատվության գումարին: Սուբյեկտիվ չափանիշները հիմնված են բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության դատողությունների և մասնագիտական կարծիքի վրա: Այսպիսով, բանկերի ակտիվային գործառույթներն են` մուրհակայինը, ենթաապրանքայինը, ֆոնդայինը ու արժութայինը: ՎԱՐԿԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ Տնտեսական գործառնությունների իրականացման ընթացքում, ձեռնարկությունների ու կազմակերպությունների շրջանառու միջոցների մի մասը ժամանակավորապես գտնվում է ազատ վիճակում, կամ էլ օրինակ, որոշ դեպքերում, արտադրության և շրջանառության գործընթացների կազմակերպման առանձնահատկությունների, ինչպես նաև օբյեկտիվ կամ սուբեկտիվ պատճառների հետ կապված, առաջանում է դրամական միջոցների ժամանակավոր կամ լրացուցիչ պահանջ: Մյուս կողմից, օրինաչափորեն, արտադրական ծախսերի և եկամուտների ու շահույթի ստացման անհամապատասխանություն, ժամկետների այսինքն` միջև գոյություն արտադրության և ունի որոշակի շրջանառության գործընթացները, ժամանակի առումով, չեն համապատասխանում: Վարկը այս դեպքում, հնարավորություն է տալիս մի կողմից արդյունավետ կազմակերպել արտադրության հնարավորության ու շրջանառության շրջանակներում գործընթացները, կրճատել իսկ արտադրական մյուս պարբերաշրջանի տևողությունը6: 6 Гамидов Г. Н., Банковское и кредитное дело, Москва: ЮНИТИ, Банки и биржи, 1994, с. 225. 4 կողմից Վարկը ընդհանուր առմամբ տնտեսական այնպիսի հարաբերություն է, որն առաջանում է արժեքը (բնաիրային և դրամական ձևով) մեկ անձի, կազմակերպության, պետության կողմից վերադարձելիության ու վճարելիության սկզբունքներով ուրիշին ժամանակավոր օգտագործման հանձնելու ընթացքում: Դրա էությունը, ձևերն ու դերը որոշվում է հասարակության տնտեսական կառուցվածքով: Կապիտալիստական արտադրության, բնականաբար, շուկայական տնտեսության պայմաններում վարկը արտահայտում է փոխատվական կապիտալի շարժումը և արտացոլում է փոխառուի և փոխատուի միջև դրամական հարաբերություններ, ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հաշվին դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջները բավարարելու հիմքի վրա: Վարկի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կապիտալի շրջապտույտի ընթացքում ձեռնարկությունների ու կազմակերպությունների մոտ առաջանում է ժամանակավորապես ազատ դրամական կապիտալ, մյուսների մոտ նույն պահին զգացվում է լրացուցիչ կապիտալի պահանջ: Ժամանակավորապես ազատ միջոցների հավաքագրման և շրջանառության մեջ դնելու գործընթացը առաջացնում է տարբեր բնույթի փոխատվական հարաբերություններ` պահանջ դնելով համապատասխան միջնորդ կազմակերպությունների ստեղծման: Պատմականորեն դրանցում գլխավոր դերակատարությունը ստանձնել են բանկերն ու պետությունը: Այստեղից էլ վարկը հանդես է գալիս տարբեր ձևերով, որոնցից հիմնականները հետևյալն են` առևտրական, բանկային, սպառողական և պետական վարկերը: Առևտրային վարկը գործում է արտադրական ու առևտրային կազմակեր¬պությունների միջև և միմյանց տրվում է վաճառված ապրանքների դիմաց վճարումը հետաձգելու ճանապարհով: Այս վարկի գործողության արդյունքում տեղի է ունենում կապիտալի ժամանակավոր վերաբաշխում գործող ձեռնարկատերերի միջև` այն ավելանում է փոխառուի, պակասում վարկավորողի սահմանափակումներ չունի, մոտ: Այս առումով, գործող կապիտալիստների բանկային միջև վարկը կապիտալի վերաբաշխում չի կատարվում, գործողության շրջանակները շատ լայն են. բանկերում կենտրոնացված ազատ դրամական կապիտալը ազատորեն տեղափոխվում է արտադրության ճյուղերի և տնտեսության ոլորտների միջև: Առևտրային ու բանկային վարկերին զուգահեռ գործում են նաև սպառողական ու պետական վարկերը: 5 Սպառողական վարկերը տրվում են ոչ միայն ապրանք արտադրող և առևտրային կազմակերպությունների, այլև բնակչության մյուս խավերի կողմից անձնական օգտագործման ապրանքներ գնելու պահին, հատկապես երկարատև օգտագործման թանկարժեք կուլտուրկենցաղային օգտագործման և տնտեսական գործածության ապրանքների առք ու վաճառքի դեպքերում, երբ արժեքի վճարումը հետ է ընկնում գործարքի կատարումից, ինչը առաջարկը վճարունակ պահանջարկին գերազանցելու հետևանքն է: Այս վարկի ձևը նպաստում է ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանը: Պետական վարկը վարկի հատուկ ձև է, երբ որպես փոխառու է հանդես գալիս պետությունը, իսկ ինքը` վարկը ընդունում է պետական փոխառությունների թողարկման տեսք: Սովորաբար պետական վարկը,ծառայում է բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակներին: Զուգահեռաբար վարկային հարաբերություններ կարող են առաջանալ ոչ միայն երկրների ներսում, այլև նրանց միջև` միջազգային վարկերի ձևով: Գործնականում կոնկրետ պետության կամ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների միջոցով մի երկիր վարկավորում է մյուսին, մեծամասամբ դրամական ձևով (արժույթով): Վարկի, մասնավորապես բանկայինի, կազմակերպման ու արդյունավետ իրականացման նպատակով յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններին համապատասխան ձևավորում է կոնկրետ բանկային համակարգ և դրա գործունեության օրենսդրական դաշտ ու խաղի կանոններ7: ԲԱՆԿԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Ռիսկը ապագայում անցանկալի երևույթի ի հայտ գալու կամ այնպիսի պայմանների առաջացման հավանականությունն է, որոնք հետագայում կարող են հանգեցնել կորուստների: Ռիսկեր կարող են առաջանալ տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում: Ռիսկերի ճիշտ կանխատեսումը, գնահատումն ու կառավարումը ձեռնարկատիրական ցանկացած գործունեության հաջողության գրավականն է: Ի տարբերություն գործունեության այլ ձևերի, բանկերն առնչվում են տնտեսության մեջ գոյություն ունեցող գրեթե բոլոր ռիսկերին: Չէ որ բանկը, որպես 7 Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2003, էջ 217-218: 6 ֆինանսական շուկայի միջնորդ օղակ, կոչված է ստանձնել, կենտրոնացնել բազմաթիվ ու բազմաբնույթ ռիսկեր8: Բանկային գործունեության մեջ առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ կառավարման մոտեցումները և գնահատման մեթոդները, ուստի բանկային համակարգում էլ ավելի է կարևորվում ռիսկերի դասակարգման խնդիրը: Այսպես, ըստ ռիսկի գործունեության միջավայրի և ազդեցության ոլորտի` բանկային ռիսկերը կարելի է ստորաբաժանել երկու խմբի` արտաքին և ներքին: Արտաքին ռիսկերի խմբում ներառվում են բանկի գործունեության ընթացքում առաջացող այն ռիսկերը, որոնք կապված չեն բանկի ներքին աշխատանքների, գործունեության կազմակերպման հետ, սակայն կարող են էապես անդրադառնալ բանկի ֆինանսական գործունեության արդյունքների վրա: Այս խմբում ընդգրկվում են հետևյալ ռիսկերը` երկրի, քաղաքական, սոցիալական, շուկայական, տարերային աղետների, տնտեսական, մակրոտնտեսական, ֆինանսական, օրենսդրական, փոխանցման, ճյուղային և այլն: Ներքին ռիսկերն առաջանում են բանկի գործունեության ընթացքում և պայմանավորված են դրա կողմից իրականացվող գործարքներով: Բանկային գործունեության ընթացքում առաջացող ներքին ռիսկերը դասակարգվում են հետևյալ խմբերի. 1. հաշվեկշռային ակտիվային ռիսկ, որն իր հերթին գործառնություններով ստորաբաժանվում պայմանավորված է` բանկի ռիսկեր, բանկի պասիվային գործառնություններով պայմանավորված ռիսկեր: 2. հետհաշվեկշռային ռիսկ, 3. բանկի կողմից ակտիվների և պասիվների արդյունավետ կառավարման հետ կապված ռիսկեր, 4. բանկի կողմից ֆինանսական ծառայությունների իրականացման հետ կապված ռիսկեր9: Բանկային ռիսկերի կանխարգելման եղանակների համակարգի կառուցման նպատակով անհրաժեշտ է` հաշվի առնելով ռիսկերի կառավարման համակարգի 8 Банковские риски, Под. ред. И. О. Лаврушина, Н. И. Валенцевой, Москва, 2010, с. 208. 9 Բ. Ասատրյան, Բանկային գործ, Երևան, 2004, էջ 385: 7 կառուցման սկզբունքները, հստակ ձևավորել կառավարման խնդիրները և ռազմավարությունը, սահմանել ռիսկերի որոշման և գնահատման սկզբունքները, իրականացնել միջոցառումնե` կառավարչական վերահսկողության ձևավորման ուղղությամբ, մոնիտորինգի սահմանել պատասխանատվություն` ուղղությամբ իրականացվող ռիսկերի կառավարման գործունեության և արդյունքների գնահատման նպատակով: ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ֆինանսական գործիքներն իրենցից ներկայացնում են բոլոր այն մեթոդները, ուղիները, տարբերակները, որոնց միջոցով կատարվում է դրամական ռեսուրսների ներգրավումը և դրանց հետագա տեղաբաշխումը: Տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու կատարելագրծմանը զուգընթաց, ձևավորվում են նոր, առավել ճկուն և կատարյալ գործիքներ: Ֆինանսական գործիքները պայմանականորեն կարելի է ստորաբաժանել երկու խոշոր խմբի` ավանդական և ժամանակակից10: Ավանդական ֆինանսական գործիքների շարքն են դասվում, օրինակ, ավանդը, վարկը, արժեթուղթը: Ընդ որում, դրանք կարող են կիրառվել խնայողությունների թե ներգրավման, թե տեղաբաշխման ժամանակ (եթե գործարքը պասիվային է, ապա գործիքը ծառայում է ներգրավման նպատակով, իսկ եթե ակտիվային է` տեղաբաշխման նպատակով): Վերջին ժամանակներս լայն տարածում են գտել ֆինանսական գործիքների առավել բարդ և ժամանակակից ձևերը` ֆինանսական շուկայի դերիվատիվ (ածանցյալ) գործիքները: Ավանդական ֆինանսական գործիքներից` ավանդին և վարկին մենք անրադարձել ենք սույն աշխատանքում: Ստորև կներկայացնենք ավանդական ֆինանսական գործիքներից արժեթղթերի էությունը ու առանձնահատկությունները: Արժեթղթերը ֆինանսական կամ դրամական փաստաթղթեր են, որոնք վկայում են ներդրված կամ էլ փոխատվությամբ տրամադրված դրամագումարի մասին և դրանից եկամուտ ստանալու իրավունք են տալիս: Արժեթուղթը սպեցիֆիկ ապրանք է: Այն միաժամանակ հանդիսանում է և սեփականության տիտղոս, և պարտային պարտավորություն, եկամուտ ստանալու իրավունք և այն վճարելու պարտավորություն: Արժեթուղթը, փաստորեն սեփական 10 Սահակյան Ռ., Ֆինանսական գործիքներ և մեխանիզմներ, Երևան, 2006թ., էջ 3: 8 արժեք չունենալով, կարող է վաճառվել բարձր շուկայական գնով: Արժեթղթերը ֆինանսական անհրաժեշտ գործիք են, որոնց միջոցով լուծվում են ներդրումային, վճարային, հաշվարկային, կազմակերպչական և այլ հարցեր: Որպես ֆինանսական գործիք արժեթղթերը օգտագործվում են ներդրումների ներգրավման և ֆինանսական ռեսուրսների ներդրման, վճարների ծածկման, գրավի, վարկի և դրա ապահովման, ունեցվածքի փոխակերպման և այլնի համար: Որպես արժեթուղթ ընդունվում են այն արժեթղթերը, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին. շարժունակութունը շուկայում, բնակչության մեջ շրջանառության հասանելիությունը, ստանդարտ լինելը և սերիականությունը, կարգավորելիությունը և ընդունելիությունը պետության կողմից, լիկվիդայնությունը, ռիսկայնությունը, կատարման անհրաժեշտությունը: Արժեթուղթ հասկացությունը բազմաբնույթ է, այն կարելի է դիտարկել ինչպես տնտեսական, այնպես էլ իրավաբանական տեսանկյունից: Իրավաբանորեն արժեթուղթը սահմանվում է որպես փաստաթուղթ, որը հավաստում է սահմանված ձևը և անհրաժեշտ ռեկվիզիտների ունեցվածքային իրավունքները, որոնց իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն դրանց ներկայացման դեպքում: ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ Ինչպես նշեցինք վերևում վերջին ժամանակներս լայն տարածում են գտել ֆինանսական գործիքների առավել բարդ և ժամանակակից ձևերը` ֆինանսական շուկայի դերիվատիվ (ածանցյալ) գործիքները: Տնտեսագիտական գրականության մեջ դրանք անվանում են նաև ածանցյալ արժեթղթեր` ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, սվոպ գործառնություններ11: Ածանցյալ ֆինանսական գործիքները և դրանց շուկաները զարգացած տնտեսություն ունեցող ցանկացած երկրի ֆինանսական համակարգի առավել դինամիկ տարրերից են: Ֆինանսական շուկայի ածանցյալ գործիքների առկայությունը և դրանցով գործառնությունների իրականացումը հետապնդում են հետևյալ նպատակները` ռիսկերի հեջավորում, ռիսկերի ապահովագրում, ֆինանսական շուկայում կատարվող կանխատեսումների և գնահատումների հիման 11 Ковалёв В. В., Курс финансового менеджмента: учеб. М.: ТК Велби, Изд-во Проспект, 2008, с. 48. 9 վրա, ակտիվի գնի (փոխարժեքի, տոկոսադրույքի և այլն) տատանումներով պայմանավորված` սպեկուլյատիվ եկամտի ստացում: Հեջավորումը ռիսկերի կառավարմանն ուղղված այնպիսի գործունեություն է, որը ձեռնարկվում է առաջիկայում հնարավոր կորուստների ստացման ռիսկը նվազեցնելու կամ չեզոքացնելու համար, սակայն այն բացառում է առաջիկայում հնարավոր եկամուտների ստացման հավանականությունը` բարենպաստ իրավիճակների ձևավորման պայմաններում: Ածանցյալ ֆինանսական գործիքներից հեջավորման նպատակով կիրառվում են ֆյուչերսը, ֆորվարդը և սվոփը, իսկ ապահովագրման նպատակով` օպցիոնը: Ֆորվարդային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է` ապագայում որոշակի ծավալով և սահմանված գնով ապրանքի գնման կամ վաճառքի վերաբերյալ: Գործարքի բոլոր պայմանները (գին, ժամկետ, ծավալ) կողմերը սահմանում են` ելնելով իրենց նպատակահարմարությունից: Դրանք ազատ և կամայական բնույթ ունեն: Ֆորվարդային գործառնությունների ոչ ստանդարտ պայմաններն էապես սահմանափակում են ֆորվարդային պայմանագրերի ազատ շրջանառության հնարավորությունը, ինչի արդյունքում նշված գործառնությունները համարվում են արտաբորսայական12: Ֆորվարդային պայմանագրի հետ կապված` անհրաժեշտ է հստակ տարանջատել երկու հասկացություն` առաքման գին և ֆորվարդային գին: Առաքման գինը ֆորվարդային պայմանագրում հաստատագրված այն գինն է, որով ապրանքը պետք է առաքվի գնորդին: Ֆորվարդային գինը տվյալ պահին կնքված ֆորվարդային պայմանագրում հաստատագրված առաքման գինն է: Հետևաբար, պայմանագրի կնքման պահին ֆորվարդային և առաքման գները համընկնում են: Ի տարբերություն առաքման գնի, ֆորվարդային գինը պայմանագրի գործողության ժամկետում անընդհատ փոփոխվում է` կախված շուկայի իրավիճակից և ակտիվի սփոթ գնի վերաբերյալ կատարվող կանխատեսումներից: Ֆյուչերսային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է, որով կողմերից մեկը պարտավորվում է գնել, իսկ մյուսը` վաճառել որոշակի ծավալով ապրանք` սահմանված ժամկետում, սահմանված գնով: Ֆյուչերսային 12 Халл Дж. К. Опционы, фьючерсы и другие производные финансовые инструменты (пер. с англ., под ред. Клюшина Д. А.) Изд. 6-е, 2008, М: ИД Вильямс, c. 107-108. 10 պայմանագրի պայմանները (ժամկետ, ծավալ) ստանդարտ են, ինչի արդյունքում ֆյուչերսը դասվում է բորսայական գործառնությունների շարքը: Բորսան ակտիվի յուրաքանչյուր տեսակի համար ինքն է մշակում պայմանագրի ստանդարտ պայմաններ: Սա ֆյուչերսի ամենաէական տարբերությունն է ֆորվարդային գործառնություններից: Արդյունքում` ֆյուչերսային պայմանագրերն ունեն բարձր իրացվելիություն, երկրորդային շուկա: Հետևաբար, ներդրողը վստահ է, որ ցանկացած պահին կարող է գնել կամ վաճառել ֆյուչերսային պայմանագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` փակել գրաված դիրքը, իրականացնելով հակադիր` օֆսեթային գործարք: Ֆյուչերսային պայմանագրի կնքման ժամանակ կողմերը պարտավոր են բրոքերային ընկերության հաշվին որպես գրավ մուծել որոշակի գումար, որը կոչվում է սկզբնական մարժա: Իսկ այն հաշիվը, որտեղ մուտքագրվում է սկզբնական մարժան, կոչվում է մարժային հաշիվ: Եթե տվյալ բրոքերային ընկերությունը չի հանդիսանում հաշվարկային պալատի անդամ, ապա նա հաշիվ է բացում պալատի որևէ անդամի մոտ: Հաշվարկային պալատը սահմանում է մարժայի նվազագույն չափը: Ինչպես և ֆորվարդային գործառնությունների ժամանակ, ֆյուչերսային գնի բարձրացման դեպքում պայմանագիր գնողը շահում է, իսկ վաճառողը` վնաս է կրում, և հակառակը: Ֆյուչերսային պայմանագրի կնքման պահին ամրագրված գինը կոչվում է ֆյուչերսային գին: Ֆյուչերսային պայմանագրի կնքման պահին պայմանագրում ամրագրված ֆյուչերսային գինը կարող է լինել ակտիվի սփոթ գնից բարձր կամ ցածր: Ֆյուչերսային պայմանագրի ժամկետի ավարտին ֆյուչերսային և սփոթ գները պետք է հավասարվեն: Հակառակ դեպքում, եթե ֆյուչերսային գինը բարձր է սփոթ գնից, ապա անհրաժեշտ է վաճառել պայմանագիրը և գնել ակտիվ, իսկ եթե ֆյուչերսային գինը ցածր է սփոթ գնից` անհրաժեշտ է վաճառել ակտիվը և գնել պայմանագիր: Օպցիոն պայմանագիրը երկու կողմերի միջև կնքվող համաձայնություն է, ըստ որի` մի կողմը պարտավոր է, իսկ մյուս կողմը` իրավունք ունի ձեռք բերել (առաքել) որոշակի ապրանքատեսակ` Ժամկետային շուկայում պայմանագրով օպցիոն սահմանված գործառնությունների պայմաններով: իրականացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կատարված կանխատեսումների իրականացման տարբեր հավանականությունները գործարքի մասնակիցների մոտ 11 առաջացնում են տարբեր աստիճանների ռիսկեր: Ստանձնած ռիսկը որոշակիորեն սահմանափակելու տարբերակներից մեկը օպցիոն գործառնությունն է: Գործարքին մասնակցում է երկու անձ: Նրանցից մեկը գնում է օպցիոնը, այսինքն` ձեռք է բերում ընտրելու իրավունք: Մյուս կողմը վաճառում կամ դուրս է գրում օպցիոն, այսինքն` տրամադրում է ընտրելու իրավունք: Ընտրության իրավունք ձեռք բերելու նպատակով առաջին մասնակիցը երկրորդին վճարում է որոշակի գումար` պարգևավճար: Հենց այդ գումարի կորստի հավանականությունն էլ այն առավելագույն ռիսկն է, որը ստանձնում է իրավունք գնող կողմը: Ըստ կատարման ժամկետի` օպցիոնները լինում են` ամերիկյան, եվրոպական13: Ամերիկյան օպցիոնը կարող է իրականացվել պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում` ցանկացած օր: Եվրոպական օպցիոնն իրականացվում է միայն պայմանագրի ժամկետը լրանալու օրը (օպցիոնների անվանումները կապ չունեն դրանց կատարման աշխարհագրական վայրի հետ, որպես կանոն, պայմանագրերի մեծ մասը կնքվում է ամերիկյան օպցիոնի տարբերակով): Ըստ գործարքի մասնակից կողմերին իրավունքի տրամադրման` օպցիոնները լինում են. 1. Գնման` քոլ (call) օպցիոն. երբ գործարքի մասնակիցը ձեռք է բերում ակտիվը գնելու իրավունք: Քոլ օպցիոնը գնորդին իրավունք է տալիս օպցիոնը վաճառողից պայմանագրում նշված ակտիվը սահմանված պայմաններով ձեռք բերելու կամ հրաժարվելու այդ գնումից: Գնելով քոլ օպցիոն` ներդրողն ակնկալում է առաջիկայում այդ ակտիվի փոխարժեքի բարձրացում: 2. Վաճառքի` փութ (put) օպցիոն. երբ գործարքի մասնակիցը ձեռք է բերում ակտիվը վաճառելու իրավունք: Փութ օպցիոնը գնորդին իրավունք է տալիս սահմանված պայմաններով վաճառելու պայմանագրում նշված ակտիվը վաճառողին կամ հրաժարվելու այդ վաճառքից: Գնելով փութ օպցիոն` ներդրողն ակնկալում է ակտիվի փոխարժեքի առաջիկա նվազում: 13 Սահակյան Ռ., Ֆինանսական գործիքներ և մեխանիզմներ, Երևան, 2006թ., էջ 110-111: 12