1. Համրենք ցատկերով Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Ուղիղ գծով շարում եք մի քանի օղակներ:Ամեն խումբ ունենում է մի գնդակ: Խմբի մասնակիցները պետք է արագ.
Download ReportTranscript 1. Համրենք ցատկերով Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Ուղիղ գծով շարում եք մի քանի օղակներ:Ամեն խումբ ունենում է մի գնդակ: Խմբի մասնակիցները պետք է արագ.
1. Համրենք ցատկերով Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Ուղիղ գծով շարում եք մի քանի օղակներ:Ամեն խումբ ունենում է մի գնդակ: Խմբի մասնակիցները պետք է արագ և հերթականությամբ գնդակը տեղափոխեն օղակից-օղակ, և հաշվեն թե գնդակը քանի անգամ մտավ օղակների մեջ:Որ խումբ ճիշտ արագ և անսխալ կատարեց, այդ խումբն էլ հաղթում է: 2. Համեմատել առարկաները Վերցնում եք հնարավորինս շատ վրձիններ և մատիտներ:Բակում փորձում ենք կատարել չափումներ մեր վրձիններով և մատիտներով: Օրինակ՝ վրձինները իրար կողք շարելով չափել 2 ամենամոտ ծառերի հեռավորությունը: 3. Թվային պահմտոցի Մասնակիցները բաժանվում են 2 խմբի:Խաղավարը կավճով գետնին գրում է 3 թիվ/հերթականությամբ հետո մեկը ջնջում է,,և որ խումբը շուտ կգուշակի բացակայող թիվը, այդ խումբն էլ հաղթում է:Եվ այսպես շարունակ բացակայող թվերը կարող եք ավելացնել: 4. Խաղ Գնդակով Մասնակիցները կազմում են շրջան և մեկը մյուսին արագ փոխանցում է գնդակը:Գնդակը չպետք է ինչ-որ մեկի ձեռքից ընկնի: Ում ձեռքից որ ընկնում է նա էլ դուրս է գալիս շրջանից և կքանստում շրջանի կենտրոնում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ մինչև խաղի վերջում մնում է 1 մասնակից: Քանի որ նա հաղթողն է նա էլ որոշում է, թե պարտվածներից որն ինչ պետք է անի: Օր<Արմենը պետք է մեկ ոտքին ցատկելով անցնել խմբասենյակի մի ծայրից մյուսը: 5. Շրջանի կառուցում Վերցնում եք 3 տարբեր գույնի բուլավաներ, յուրաքանչյուրից` մեծ և փոքր:Մասնակիցները բաժանվում են 2 խմբի:Երեխաները դնելով մեկ մեծ և մեկ փոքր բուլավաներ, պետք է ստանան շրջան:Այնպես, որ նույն գույնը կողքկողքի չլինի:Որ խումբը ճիշտ և արագ ստանում է շրջանը,այդ խումբն էլ հաղթող է ճանաչվում: