koxmnoroshum texanqum1

Download Report

Transcript koxmnoroshum texanqum1

Դասընթաց՟ նախատեսված բնության գրկում
արշավելու համար
ÎàÔØÜàðàÞàôØ
îºÔ²ÜøàôØ
Սիրելի փոքրիկներ, համոզված ենք, որ ձեզանից շատերն են սիրում
անտառում զբոսնել: Բայց, արդյոք բոլորը կկարողանան
կողմնորոշվել ետ դարձի ճանապարհին: Այս դասընթացը ձեզ
հնարավորություն կտա ազատ արշավել բնության գրկում:
Դե ինչ, առա~ջ, ձեզ են սպասում շատ հետաքրքիր ճանապարհներ…
Կողմնացույցը դա մի սարք է, որի միջոցով հեշտությամբ կարող
եք կողմնորոշվել տեղանքում: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը,
կապույտը` հյուսիսը, աջ սլաքը` արևելքը, ձախ սլաքը` արևմուտքը:
Հին կողմնացույցներ
Տեղանքը, որը
պատկերված է
պայմանական
նշաններով`
թղթի վրա,
կոչվում է
հատակագիծ
/քարտեզ/:
Նրա վրա վերևում
նշված է հյուսիսը,
ներքևում` հարավը,
աջ կողմում`
արևելք, ձախ
կողմում`
արևմուտք:
Առանց քարտեզի և կողմնացույցի ինքնաթիռները չեն
թռչում, նավերը ծով դուրս չեն գալիս, իսկ ավտոմեքենաները հեռու
վայրեր չեն կարող ճանապարհվել:
Հին ժամանակներում, երբ
կողմնացույց չի եղել, մարդիկ
կողմնորոշվում էին արևի և աստղերի
միջոցով:
Ամենահուսալի երկնային <կողմնացույցը> դա արևն է: Ամեն
առավոտ նա հորիզոնի վրա է, կեսօրին ոչ մեծ բարձրության
վրա, այնուհետև ավելի ու ավելի ներքև է իջնում և,
վերջապես, թաքնվում հորիզոնի հետևում: Այն տեղը,
որտեղից արևը դոււրս է գալիս անվանում են արևելք, որտեղ
որ մայր է մտնում` արևմուտք:
Եթե ձեռքի տակ կողմնացույց չունեք, հեշտությամբ կարելի է
կողմնորոշվել ժամացույցով: Պետք է ժամսլաքն ուղղել արևի
ուղղությամբ և տանել մտավոր մի գիծ դեպի <1>, այդ անկյունը
բաժանել երկու հավասար մասերի և կստացվի <հարավ> տանող
ուղղությունը:
Կրիաները կարող են կողմնորոշվել արևի միջոցով: Հետաքրքիր է
նրանք կարողանում են գտնել իրենց ճանապարհորդության
վերջը…
Սոճու կեղևը հարթ է ու սպիտակ հարավային կողմում, իսկ
հյուսիսային կողմից ավելի անհարթ ու ճեղքավորված է:
Մեղուները նույնպես կողմնորոշվում են արևի միջոցով:
Երբ ցրտում է, փոկերը սեզոնային տեղափոխությունները կատարում
են հյուսիսից դեպի հարավ: Որձերը էգերից ավելի վաղ են կատարում
իրենց տեղափոխությունները, որպեսղի նոր տեղում տարածք գրավեն
և պատրաստեն նոր տարածքը էգերին դիմավորելու համար:
Եթե առավոտյան թիթեռի թևերի ստվերները ունեն դեպի հարավ
ուղղվածություն, ապա կեսօրին` դեպի հյուսիս:
Սնկերը հիմնականում աճում են ծառի հյուսիսային մասում` թփերի
մեջ:
Ծառի տարեկան շրջանակները հյուսիսային կողմում ավելի նեղ են,
իսկ հարավային մասում ավելի լայն /այս դեպքում պետք է անտառում
կոճղ գտնել` կտրած ծառ/:
ՀԻՇԵՔ. Անտառում` արշավների ժամանակ աջ ոտքն ավելի լայն քայլ է
անում, քան ձախը, եթե ուշադիր չլինեք շրջապատի նկատմամբ /պետք է
նշաններ թողնել, օր.` ծառի վրա/, կարող եք պտտվել անտառում և
մոլորվել:
Հնարավոր է, որ անտառի
կենդանիները հանկարծակի
գալով պատահական
հանդիպումից, հարձակվեն ձեր
վրա, պաշտպանելով իրենց
ձագերին կամ վիրավորներին:
Դրա համար անտառ մտնելուն
պես պետք է երգել, կամ մի քիչ
աղմկել:
Եթե ձեզ չի հաջողվել դուրս
գալ ձեզ ծանոթ
ճանապարհին, հիշեք ձեր
արած նշանները:
Փորձեք ուշադիր լսել
մայրուղու
/ավտոմոքենաների ձայնը/,
գետի ձայնը:
Ընտանի կենդանիները կմ-երով հեռու գտնվելով տանից
/նույնիսկ շատ հեռու/ առանց կողմնացույցի շատ հեշտությամբ
կարողանում են գտնել տան ճանապարհը:
Հորիզոնի կողմերը կարելի է որոշել թռչունների թռիչքի
ուղղությամբ: Աշնանը նրան թռչում են դեպի հարավ, իսկ
գարնանը դեպի հյուսիս:
Կողմնորոշվելու համար շատ հարմար է նաև նկատի առնել դաշտային
կռծող կենդանիների բների կառուցվածքը: Բնի մուտքը միշտ նայում է
դեպի հարավ:
Անտառի բացատում, անտառային հատապտուղներն ավելի
շուտ կարմրում են հարավային կողմից:
Անտառում՟ կոճղի հարավային
մասում, աճող հատապտուղները
/մռամոշի, հապալասենի,
թթուհատի/ ավելի շուտ են
կարմրում, քան հյուսիսային
կողմում աճած հատապտուղները:
Հարավային
շրջաններում
<կողմնացույց> բույս է
լատուկը: Նրա
տերևները
մակերեսային մասով
շրջված են դեպի
արևմուտք և արևելք,
իսկ կողային մասով
դեպի հարավ-հյուսիս:
Ծաղկած արևածաղիկը իր գլուխը թեքում է դեպի արևը:
Շատ դեպքերում մրջնաբները տեղադրված են ծառի
հարավային կողմում:
Ձիերը վաղուց են ապացուցել, որ իրենք ունեն լավ
հիշողություն: Նրանք շատ լավ հիշում են ետդարձի
ճանապարհները և բազմաթիվ անգամ փրկել են ձիավորների
կյանքը:
Հորիզոնի կողմերը կարելի է, որոշել եկեղեցու առկայության
դեպքում: ՀԻՇԻՐ. Եկեղեցու խորանը միշտ պետք է լինի դեպի
արևելք և բնականաբար… աջ ձեռքը ցույց կտա դեպի արևելք
ուղղությունը, աջը` արևմուտք, առջևում՟ հյուսիս, հետևում՟ հարավ:
Եթե դուք մոլորվել եք և հետախուզությունը ոչ մի հույս չի տալիս
ճիշտ կողմնորոշվելու և ոչ մի ճանապարհ չկա, դուք պետք է դուրս
գաք դեպի <ջուրը>: Վտակների միջոցով դնացեք դեպի ներքև և
դուրս կգաք դեպի դեպի մայր գետը, որի մոտ անպայման
կհանդիպեք մարդու, բնակչի և կստանաք համապատասխան
օգնություն: Ճանապարհի ընթացքում չմոռանաք երևացող տեղերում
նշաններ թողնել- դա կարագացնի ձեզ գտնելու միջոցառումները:
Գիտե՞ք եք արդյոք…
Անձրևից հետո ավելի շուտ չորանում է
առարկաների հարավային կողմը:
Հավատում եք, որ սոճու
հարավային կողմում դուրս է
տալիս խեժանյութը, իսկ
հյուսիսային կողմում սև բծեր
են լինում:
Գիտեք արդյո՞ք, որ օրվա 12 ժամը, գայլերը գլուխները
բարձրացնում են դեպի հյուսիս և ոռնում:
Իսկ եղնիկները իրենց եղջույրները
“ù»ñáõÙ” »Ý ծառի հյուսիսային
կողմում:
ՎԵՐՋ
Մի խումբ հայրենագետներ
Ի. Ջանազյան