ըստ սեփականության ձեւի` գրադարանները լինում են
Download
Report
Transcript ըստ սեփականության ձեւի` գրադարանները լինում են
Գինեսի գրքի մասնագետները ներկայացրել են բոլոր
ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ ամենահայտնի
գրքերի ցանկը: Այս գրքերը թարգմանվել են 180 լեզուներով և
տարածում գտել ողջ աշխարհում:
1. Աստվածաշունչ – 6 միլիարդ օրինակ
2. Մաո Ցզեդունի գրանշումները – 900 միլիոն օրինակ
3. Մատանիների տիրակալը – 100 միլիոն օրինակ
4. Ամերիկյան ուղղագրության ուղեցույց – 100 միլիոն օրինակ
5. Գինեսի ռեկորդների գիրք – 100 միլիոն օրինակ
6. Համաշխարհային տարեգիրք – 80 միլիոն օրինակ
7. Մակգաֆիի՝ մանկական ընթերցանության թվագրումը – 60 միլիոն
օրինակ
8. Երեխային խնամելու հիմնական ուղությունները – 50 միլիոն
օրնակ
9. Դա Վինչիի գաղտնագիրը – 43 միլիոն օրինակ
10. Հաղորդագրություն Գարսիին – 40 միլիոն օրինակ
Գրադարանը մշակութալուսավորական և
գիտաօժանդակ հիմնարկություն է, որը
կազմակերպում է տպագիր արտադրանքի
հանրային օգտագործումը:
Գրադարանում հավաքվում և պահպանվում
են ձեռագրեր, գրքեր, լրագրեր, ամսագրեր
ու տեղեկատվության ժամանակակից
կրիչներ:
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀՀ
օրենքի համաձայն` գրադարանը տեղեկատվական,
մշակութային, գիտական եւ կրթական գործունեություն
իրականացնող կազմակերպություն, որն ունի համակարգված
հավաքածու, եւ այն տրամադրում է ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց ժամանակավոր օգտագործման
համար:
Գրադարանային համակարգը ՝ Հայաստանի
Հանրապետության տարածքում գործող գրադարաններն են`
անկախ սեփականության ձեւից, հավաքածուի կազմից,
կիրառական նշանակությունից, որոնք կամավորության
սկզբունքով կապված են համագործակցությամբ ու
տեղեկատվական պաշարների միասնական օգտագործմամբ:
Գրադարանային համակարգը ներառում է բոլոր
գրադարանները` ըստ սեփականության ձեւի, տարածքային
բաժանման եւ բնույթի:
1) ըստ սեփականության ձեւի` գրադարանները
լինում են`
ա. պետական գրադարաններ ` հիմնադրված
Հայաստանի Հանրապետության կառավարության
կողմից,
բ. համայնքային գրադարաններ ` հիմնադրված
տեղական ինքնակառավարման մարմինների
կողմից,
գ. ոչ պետական գրադարաններ ` հիմնադրված
ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես
նաեւ քաղաքական, կրոնական եւ հասարակական
կազմակերպությունների կողմից.
2) ըստ տարածքային բաժանման` գրադարանները լինում են`
ա. հանրապետական ` այդ թվում՝ ազգային համապարփակ,
հատուկ եւ մասնագիտացված գրադարաններ, որոնք
ամբողջացնում են գիտության, տեխնիկայի կամ արվեստի որեւէ
ճյուղի տեղեկատվական պաշարները,
բ. մարզային ` ապահովում է մարզի բնակչության
գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում
է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը,
օգտվում է ցանցի հնարավորություններից, ապահովում է մարզի
կազմակերպությունների գրադարանային ծառայության
մեթոդական, մասնագիտական եւ տեղեկատվական
ծառայությունը,
գ. համայնքային ` ապահովում է համայնքի բնակչության
գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում
է գրադարանային հավաքածուն հանրապետական, մարզային,
տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական
կրիչով, ինչպես նաեւ էլեկտրոնային շտեմարանի միջոցով
իրականացնում է դրանց պահպանումը.
3) ըստ բնույթի` գրադարանները լինում են`
ա. մասնագիտացված ` իրականացնում են գիտության եւ
մշակույթի որեւէ ճյուղի ազգային եւ օտարերկրյա տպագիր
արտադրանքի ու տեղեկատվական պաշարների համակարգված
համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովմանն
ուղղված ծառայությունների մատուցումը,
բ. կրթական ` գործում են ուսումնական հաստատությունների
կառուցվածքում եւ, դրանց բնույթին համապատասխան,
ձեւավորում են հավաքածուներ, մասնակցում ուսումնական ու
գիտահետազոտական գործընթացներին, ապահովում են
դասախոսների, ուսանողների, գիտական աշխատողների,
մասնագետների եւ այլ անձանց գրադարանային-տեղեկատվական
սպասարկումը,
գ. այլ գրադարաններ ` հասարակական, ինչպես նաեւ օտարերկրյա
իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հիմնադրած միջազգային
կազմակերպությունների, թանգարանների, արխիվների,
հրատարակչությունների, առողջապահական
կազմակերպությունների, եկեղեցիների, ազատազրկման վայրերի եւ
հատուկ փաստաթղթերի հետ աշխատող գրադարաններ:
Գրադարանը իրականացնում է հետեւյալ գործառույթները.
1) հավաքում, կազմակերպում, պահպանում եւ օգտագործման է
տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ
եւ այլ բնույթի տեղեկույթ.
2) ցուցակագրում, դասակարգում եւ կազմում է գրադարանի
հավաքածուի գրացուցակը եւ մատենագիտությունը.
3) ապահովում է գրադարանի հավաքածուի եւ տեղեկատվական
համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով
սահմանված դեպքերի.
4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ
ծառայությունների մատուցումը.
5) նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը,
ինքնակրթությանը եւ քաղաքացիների սոցիալական
հաղորդակցման գործընթացներին.
6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության
գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.
7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր
հուշարձանների պահպանումը եւ վերականգնումը.
8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Գրադարանները՝ որպես գրավոր
հուշարձանների պահոցներ, գոյություն են
ունեցել հազարամյակներ ի վեր: Հին աշխարհի
ամենամեծ գրադարանը (մ. թ. ա. I դար)
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էր.
ունեցել է մինչև 700 հզ. ձեռագիր:
Ալեքսանդրիայում սովորելու տարիներին այդ
գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի
աշակերտները, այդ թվում՝ Մովսես
Խորենացին: Գրադարաններ եղել են Հին
Հունաստանում, Ասորեստանում: Մ. թ. ա. I
դարից Հին Հռոմում, նաև վաղ միջնադարի
Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում
տաճարներին կից ստեղծվել են գրադարաններ:
Վերածննդի դարաշրջանում մշակույթի
զարգացման և հատկապես տպագրության
գյուտի շնորհիվ գրադարանների թիվն
ավելացել է:
Աշխարհի խոշորագույն գրադարաններից են ԱՄՆ-ի
Կոնգրեսի գրադարանը` Վաշինգտոնում,
Բրիտանական թանգարանի գրադարանը` Լոնդոնում,
Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հիմնակազմ,
Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի ազգային, ԱՄՆ-ի,
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի,
Ճապոնիայի համալսարանական ու Վատիկանի
գրադարանները:
Հայաստանում գրադարանները եղել են վանքերին ու
մենաստաններին կից. տեղավորվել են առանձին
շինություններում կամ վանքամերձ քարայրերում և
կոչվել են գրատուն, գրանոց, գանձատուն,
մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց,
նշխարախուց: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն
Էջմիածնի Մայր աթոռում ստեղծել են հայերեն
ձեռագրերի մատյանների մայր պահոցը՝ առաջին
մատենադարանը, որի հիման վրա 1959 թ-ին ստեղծվել է
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը:
V–XVII դարերում հիմնադրվել են Արգինայի և Հռոմկլայի
կաթողիկոսական, Անիի արքայական, Սանահինի, Հաղպատի, Տաթևի,
Գլաձորի, Գետիկի, Մեծոփավանքի, Վարագավանքի, Դրազարկի
ձեռագրատները: Հետագայում գրադարաններ գործել են նաև
ուսումնական հաստատություններին կից՝ Մոսկվայի Լազարյան
ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Երևանի արական ու
Հռիփսիմյան իգական գիմնազիաներում և այլուր: Հայկական բազմաթիվ
գրադարաններ կան նաև Սփյուռքում. նշանավոր են Երուսաղեմի
ձեռագրատունը, Մխիթարյան միաբանության մատենադարանները`
Վենետիկում և Վիեննայում:
Հայաստանում ամենահայտնի և խոշորագույն գրադարաններն են
Հայաստանի ազգային, Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի հիմնարար գիտական, Երևանի պետական
համալսարանի, Ավետիք Իսահակյանի անվան, Խնկո Ապոր անվան
մանկական, գիտատեխնիկական, բժշկակենսաբանական
գրադարանները: Գործում են նաև քաղաքային, գյուղական, դպրոցական
գրադարաններ:
Հայաստանի ազգային գրադարանի
գլխավոր մուտքը
Գրադարանի ընթերցասրահներից
Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը և ներսի որմնանկարներից
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում
է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի
գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա
կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը, որը հայ գրքի
ամենամեծ պահոցն է աշխարհում: 1965 թ-ին նրան շնորհվել է առաջին
կարգի գիտական գրադարանի կոչում: Գրադարանն ունի 21 բաժին, 70
ենթաբաժին, շուրջ 140 անուն գրացուցակներ և քարտարան:
Գրադարանը ներկայումս ունի ավելի քան 6.800.000 միավոր գործող
ֆոնդ (գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, ձայնապնակներ,
ձայներիզներ, նամականիշներ և այլն)` ավելի քան 70 լեզվով:
Գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության
պահպանման բաժնում հավաքված են հայատառ գրականության (1812
թ-ից) և հայ պարբերականների (1794 թ-ից) օրինակներ, XVI–XVIII
դարերի հազվագյուտ արժեքավոր գրքեր: Գրադարանի հարուստ
գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը`
<<Ուրբաթագիրքը>> (1512թ., Վենետիկ), առաջին
պարբերականը`<<Ազդարարը>> (1794թ., Մադրաս), առաջին տպագիր
քարտեզը` <<Համատարած աշխարհացոյցը>> (1695թ., Ամստերդամ):
Գրադարանների աշխատանքի հիմնական ցուցանիշները
Ըստ Google-ի հաշվարկների` աշխարհում կա ավելի
քան 130 մլն գիրք:
Գրադարանային հիմնարկությունների և
ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի
տվյալներով` աշխարհում կա ավելի քան 569.6 հազար
գրադարան /Եվրոպայում` շուրջ 440 հազար,
Հյուսիսային Ամերիկայում` 125 հազար/:
Աշխարհի գրադարաններում աշխատում են ավելի
քան 807 հազար մարդ:
Գրադարանների պահպանման վրա տարեկան
աշխարհում ծախսվում է 8.7 տրիլիոն դոլար:
Աշխարհի գրադարաններում պահվում են
ավելի քան 20 մլրդ գիրք: Գրադարաններից
օգտվում են 2.5 մլրդ մարդ:
Ավելի շատ գրքեր հրատարակվում են ԱՄՆում և Մեծ Բրիտանիայում, հետո
Չինաստանում, Գերմանիայում,
Ճապոնիայում, Իսպանիայում և այլն:
Ոչ գրաճանաչ մարդկանց թիվը կազմում է
771 մլն մարդ /որի 34 տոկոսն ապրում է
Հնդկաստանում/:
ՀՀ Պետական բյուջեից գրադարաններին
2013թ. հատկացվել է 1,221,157.2 դրամ:
2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանը
հռչակել է գրքի համաշխարհային
մայրաքաղաք, այդ տարի նաեւ հայկական
տպագրության 500-ամյակն էր:
Հայ ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերել գրքին. նրա
համար գիրքը եղել է պաշտամունքային երևույթ: Դարեդար
սերնդեսերունդ փոխանցվել է գրի և գրքի նկատմամբ սերը,
որի առհավատչյան են հայոց ձեռագիր մատյանները և
հայկական տպագրության 500-ամյա պատմությունը:
Խորհրդային տարիներին Հայաստանը ԽՍՀՄ-ի
ամենաընթերցող հասարակություն ունեցող
հանրապետություններից էր. ընթերցանությունը
խրախուսվում էր պետության և ողջունվում հասարակության
կողմից. գիրք սիրելը, գիրք գնելն ու ընթերցելը առավել
տարածված էին, քան հետխորհրդային տասնամյակներում:
XX դարի 90-ականների տնտեսական և էներգետիկ ճգնաժամը
պատճառ դարձավ, որ գիրքը մի տեսակ անտեսվեց կենցաղի
ստվերում:
Ընթերցանության խնդիրը, որը պայմանականորեն
ընդունված է անվանել <ընթերցանության ճգնաժամ>, շուրջ 4
տասնամյակ հետազոտվում է արտասահմանյան
երկրներում. մշակվում է ընթերցանության ոլորտի
ռազմավարություն, որի շրջանակներում իրականացվում են
միջոցառումներ ընթերցանության պաշտպանության և
խթանման ուղղություններով:
Նման լայնածավալ ծրագրերի նպատակը պետք է լինի
զարգացնել դպրոցականների ընթերցողական
հմտությունները, հասարակության բոլոր անդամների մեջ
ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն
առաջացնելու միջոցով ընդլայնել ընթերցանության
շրջանակները, կազմակերպել հրատարակչությունների,
գրադարանների, դպրոցների համագործակցությունն՝ ի
նպաստ ընթերցանության սովորույթի առաջացման և
զարգացման:
«Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերությունը
/01.10- 25.12.2012 թթ./ «Ընթերցանության
մակարդակը Հայաստանի Հանրապետության
բնակչության շրջանում» խորագրով
սոցիոլոգիական հետազոտություն կատարեց:
Սոցիալական հարցումներն անցկացվել են
մայրաքաղաքում, բոլոր մարզկենտրոններում և
յուրաքանչյուր մարզի երկուական գյուղում:
Հարցումներին մասնակցել է 1067 մարդ,
սահմանային սխալը կազմել է 3%:
Որակական հետազոտությունն իրականացվել է 2 ֆոկուս-խմբային
քննարկմամբ /05.12.2012թ./, որոնց մասնակիցները ընտրվել են
սեռատարիքային առանձնահատկություններով (I խմբում՝ 18-34
տարեկան (պայմանականորեն` երիտասարդներ), II-ում՝ 35-54
(պայմանականորեն ` մեծահասակներ)):
Որակական հետազոտության խնդիրներն էին պարզել՝
հայաստանցիների կարդալու հանդեպ վերաբերմունքի ձևավորման
առանձնահատկությունները, նախասիրությունները` էլեկտրոնային և
տպագիր գրքերի, ընթերցանության լեզվի, գրքերի մասին տեղեկույթի
աղբյուրների ընտրության վերաբերյալ, գրքի նշանակությունը նրանց
համար, Հայաստանում ընթերցանության մակարդակի բարձրացման
ուղիները, համացանցի ազդեցությունը ընթերցանության վրա, գրական
հերոսների մասին պատկերացումները, ժամանակակից
գրադարաններից և գրախանութներից ակնկալիքները,
հրատարակչությունների մասին տեղեկացվածությունը...
Պարզվում է, որ և՛ երիտասարդները, և՛ մեծահասակները
կարդալու հանդեպ վերաբերմունք ձևավորել են
դպրոցական տարիքում (ընթերցելու հմտությունները
նույնպես ձեռք են բերել վաղ պատանեկան հասակում).
ոմանց մոտ ընտանիքի անդամներն են հետաքրքրություն
առաջացրել, մյուսներին դպրոցում են պարտադրել.
հետևաբար կարևորվում է ընտանիքի, դպրոցի,
ուսուցիչների դերը, նաև հասարակության և միջավայրի
ընդհանուր ազդեցությունը (հատկապես երիտասարդների
վրա): Մեծահասակները չընթերցելը պատճառաբանում են
ինստիտուցիոնալ մակարդակով հետևողականության
բացակայությամբ (դպրոց, բուհ, այլ ուսումնական
հաստատություններ. մեծահասակների կարծիքով, այսօր
դպրոցում աշակերտներից չեն պահանջում կարդալ
այնքան, որքան ժամանակին իրենցից են պահանջել):
Հետազոտությունը ցույց է տալիս, որ փոխվել է նաև
ընթերցանության մոդելը: Մեծահասակների կարծիքով
երիտասարդները այնպես չեն կարդում, ինչպես իրենք էին
կարդում. արմատապես փոխվել են ընթերցողների
սովորույթները, ընթերցանության բնութագիրը,
կարգավիճակը, տևողությունը, մոտիվները, որի
արդյունքում՝ նախընտրելի ստեղծագործությունների
ցանկը, տեքստի վրա աշխատելու եղանակը, ի վերջո՝
ընթերցանության խթանը և դրդապատճառները:
Փոփոխություն է նաև, որ այսօր գրքին նայում են ոչ թե
որպես <կյանքի դասագիրք>, այլ հիմնականում
տեղեկության աղբյուր: Այսպիսով «ընթերցանություն»-ը
կարդալու որոշակի մշակույթ է, որն ունի իր
նախապատմությունը՝ թե ինչպես է ընթերցողի մոտ
առաջացել կարդալու հանդեպ որոշակի վերաբերմունք, և
ինչպես է այն անդրադառնում ընթերցանության փաստի
վրա:
Սոցուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել,
որ ընթերցանության որակի վրա կարող է
ազդեցություն ունենալ նաև էլեկտրոնային
կուլտուրան:
Սոցհետազոտության որակական մասի
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրքի
նշանակությունը ևս տարակերպ է մեկնաբանվում:
Մեծահասակները առաջնահերթ են համարում
գրքի` միտք զարգացնող, խոսք ձևավորող
ազդեցությունը, իսկ երիտասարդները՝ փորձ
փոխանցելու դերը, ընդ որում ոչ միայն ազգային
փորձի մասին է խոսքը, այլև կյանքի տարբեր
իրավիճակներում ինքնուրույն կողմնորոշվելու:
Էլեկտրոնային և տպագիր գրքերի նկատմամբ վերաբերմունքը
դիտարկելիս հանգում ենք ընդունված տեսակետին,որ
երիտասարդության շրջանում էլեկտրոնային նյութերը տպագիր
տարբերակներից նախընտրելի են: Պարզվում է, որ
երիտասարդների համար տպագիր գրքերը /հատկապես
մասնագիտական/ մեծապես զիջում են էլեկտրոնային գրքերին
մի շարք պատճառներով՝
• համացանցով հնարավոր է ավելի արագ գտնել անհրաժեշտ
գիրքը և միանգամից կարդալ,
• հնարավոր է միաժամանակ կարդալ և սոցիալական ցանցեր
այցելել,
• համակարգչով ընթերցելը թույլ է տալիս զուգահեռ նշումներ
կատարել,
• տպագիր գիրքը գումար արժե, մինչդեռ համացանցում
հնարավոր է գտնել գրքի անվճար էլեկտրոնային տարբերակը,
• տպագիր գիրքը հարմար չէ տեղափոխել, իսկ էլեկտրոնային
տարբերակը առավել հասանելի է:
Իսկ մեծահասակների համար նախընտրելի են
տպագիր գրքերը. պատճառը՝ էկրանից երկար
կարդալիս աչքերը հոգնելու հանգամանքը:
Դիտարկենք, որ ընթերցանության լեզվի
ընտրության հարցը կախված է ստացած բազային
կրթությունից՝ տարիքային ցանկացած խմբում
նախընտրում են կարդալ հայերեն կամ ռուսերեն:
Հատկանշական է, որ երիտասարդներին չեն
բավարարում օտարերկրյա հեղինակների հայերեն
թարգմանությունները, ովքեր նախընտրում են
բնօրինակը, սակայն համաձայնվում, որ «լավ
թարգմանությունը բնօրինակից ողջունելի է»:
Սոցհարցման արդյունքների
համաձայն երիտասարդությունը
գրեթե անծանոթ է ժամանակակից հայ
հեղինակներին. թե ինչու
Հայաստանում չեն ընթերցվում հայ
ժամանակակից հեղինակների երկերը,
տարիքային 2 խմբի մասնակիցների
կարծիքով խնդիրը գովազդի
բացակայությունն է:
Արդիական հարցին, թե «ինչպիսին պետք է լինի գրադարանը, որպեսզի
ցանկություն առաջանա այցելելու և կարդալու», երիտասարդները նշում
են հետևյալ չափանիշները.
• և՛ բուհական, և՛ հանրային գրադարանները պետք է ունենան բոլոր
պայմանները, որպեսզի ընթերցողն իրեն ազատ զգա (այստեղից
կարելի է եզրակացնել, որ երիտասարդները այցելում են գրադարան
ոչ միայն գիրք վերցնելու, այլև հենց այնտեղ կարդալու համար).
• ցանկացած հարց այցելուների հետ քննարկելու պատրաստ
բարեհամբույր աշխատակազմի առկայությունը.
• գրքերի թեմատիկ դասավորվածությունը, հնարավորության դեպքում՝
առանձին սենյակներում, որոնցում ինտերիերը կհամապատասխանի
թեմատիկ ուղղվածությանը.
• ID քարտի հնարավորություն` քարտերի արագ տրամադրում, ավելորդ
թղթաբանության բացակայություն, գրքերի մագնիսական կրիչների
առկայություն.
• ժամանակ խնայելու նպատակով գրքերն էլեկտրոնային եղանակով
պատվիրելու հնարավորություն և էլեկտրոնային գրքերի
հասանելիություն.
• մեծահասակներն ավելացնում են՝ գրադարանային միջոցառումներ՝
հեռուստատեսային լուսաբանությամբ:
Գրախանութների վերաբերյալ դիտարկումները նույնն են,
միայն մի տարբերությամբ, որ այնտեղ կարելի է հանդիպել
միանգամայն տարբեր՝ և՛ օրինակելի, և՛ ոչ օրինակելի
սպասարկման: Հետևաբար կարելի է ենթադրել, որ
մասնավոր հատվածում յուրաքանչյուրն աշխատում է
յուրովի:
Հայաստանում ընթերցանության մակարդակի
բարձրացման գործընթացում 2 տարիքային խմբերում էլ
հիմնականում կարևորվում է պետության դերը, նրա
ներգրավվածությունը ընթերցանության
ենթաոլորտներում: (Պետությունը, նրանց կարծիքով, պետք
է ներդրումներ կատարի գրադարանների և
գրախանութների, հրատարակչությունների զարգացման
ուղղությամբ...):
Սոցհարցման քանակական հետազոտության / 27.11.2012
- 7.12.2012թթ. / արդյունքների վերլուծությունը ցույց է
տալիս ընթերցանության ռեալ մակարդակը և
դինամիկան ՀՀ-ում:
Բոլոր հարցվողները սկսել են պարբերաբար ընթերցել
դպրոցական տարիներին (շուրջ 39%-ը տարրական, 44%-ը
հիմնական և ավագ դպրոցական տարիքում, 6%-ը
դժվարացել է հիշել, թե որ տարիքից է պարբերաբար
կարդում և միայն 5%-ն է նշել, որ երբեք չի կարդացել):
Այս տվյալների և մանկապատանեկան ընթերցանության
ուսումնասիրության համաձայն կարելի է ենթադրել, որ
անչափահասներին որպես ռիսկային խումբ պետք է
դիտարկել, որի հիման վրա կարևորել
մանկապատանեկան ընթերցանության խթանումը:
Ընթերցելու նկատմամբ վերաբերմունքի
մասին սոցհարցման տվյալներին
անդրադառնալիս նկատում ենք, որ վերջին 5
տարվա համեմատ հարցվողների շուրջ
37%-ը ընդհանրապես չի կարդում,
43%-ը՝ համեմատաբար քիչ է կարդում,
20%-ի մոտ դրական վերաբերմունք կա
ընթերցանության նկատմամբ,
որից 6%-ը չի փոխել կարդալու դինամիկան և
միայն 14%-ն է վերջին տարիների համեմատ
ավելի շատ կարդում:
Փորձենք հակիրճ բնութագրել Հայաստանում ավելի քիչ
կարդացողներին. գյուղական համայնքներում ամենաբարձր
տվյալն է գրանցվել վերջին 5 տարվա համեմատ ընդհանրապես
չկարդացողների թվում (48%):
Իգական և արական սեռի ներկայացուցիչները սկսել են
հավասարաչափ չկարդալ՝ համապատասխանաբար 76% և 74%:
Ավելի քիչ կարդացողների
30%-ը չունի մասնագիտություն,
25%-ը՝ ճշգրիտ ուղղվածության մասնագետներ են,
25%-ը՝ հումանիտար և հասարակագիտական ուղղվածության:
Չկարդացողներն են
Արհեստագործությանը 91%,
մշակույթին և արվեստին առնչվողները 84%,
մասնագիտություն չունեցողները՝ 83%.
նաև սպասարկման (68%), կառավարման (64%) և պետական
ոլորտներում ծառայողները (60%): Խումբն ամբողջացնում են
ամուսնացածները( 70%):
Ընթերցանության մակարդակը բոլոր
մարզերում անկում է ապրել: Հատկապես
չեն կարդում Շիրակի մարզում՝ 84%, այս
իմաստով ամենահուսալին Արագածոտնի
մարզի վիճակն է (59%):
Ընթերցանության անկման պատճառ կարող են
հանդիսանալ առողջական խնդիրները, հեռուստացույցը,
համակարգիչը/համացանցը (խաղեր, երաժշտություն,
տեսահոլովակներ, ֆիլմեր, սոցցանցեր), ընկերների հետ
հանդիպելը, նաև գրքերում հետաքրքրող նյութի
բացակայությունը: Իսկ սոցհարցման արդյունքների
համաձայն ամենատարածված պատճառը
ժամանակի պակասն է (63%), ընդ որում այն ավելի
նկատելի է 25-44 տարիքային խմբում (25-26%), պակաս
ազդեցիկ է 55-ից բարձրում (8%):
Դիտարկելով անկման պատճառները Երևանի,
մարզկենտրոնների և գյուղական համայնքների
կտրվածքով՝ նկատում ենք, որ ժամանակի պակասը
ավելի ակնառու է գյուղական համայնքներում (Վայոց
Ձորում՝ 74.2%, Լոռի՝ 72.0%, ... Տավուշում (55%),
Արմավիր՝ 52.4%) :
Հուսահատեցնողն այն է, որ չընթերցողների 59%-ը
երբևէ չի սկսի/վերսկսի կարդալ, իսկ 41%-ը
կարդալը հնարավոր է համարել ժամանակի
առկայության դեպքում:
Բնութագրենք ընթերցողներին նույն
սկզբունքներով. վերջին 5 տարվա համեմատ շատ
կարդացող 14%-ը փաստը պայմանավորել է
աշխատանքում և ուսման մեջ առաջացած
անհրաժեշտությամբ (39%), հետաքրքրություններին
համապատասխան գրքերի մատչելիությամբ (33%),
ավելի շատ ազատ ժամանակով (29%):
ՈՒսումնասիրելով ընթերցանության դինամիկան
ըստ սեռի՝ նկատում ենք, որ ընդհանրապես չի
կարդում տղամարդկանց 50.7%-ը, կանանց 49.3%-ը:
Հատկանշական է, որ տարիքային ցուցանիշի
համաձայն համեմատաբար շատ են ընթերցում
երիտասարդները.
18-24 տարիքային խմբի ներկայացուցիչները (38%),
25-34 տարիքային խումբը կազմում է 23%,
35-44 -ը՝ 14%,
45-54 -ը՝ 9%,
55-ից բարձրը՝ 16%
Ընթերցողների
52%-ը կարդում է հաճույքի,
44%-ը՝ ինքնակրթության,
21%-ը՝ մասնագիտական գիտելիքների համար:
Դիտարկվող տվյալները ևս հուշում են հոգու և
հաճույքի համար ընթերցանության մեծ չափաբաժինը՝
56%-ը կարդում է գեղարվեստական գրքեր,
42%-ը՝ տպագիր թերթ, ամսագիր,
34%-ը նախընտրում է մասնագիտական գրքեր:
Էլեկտրոնային նյութից ավելի շատ ընթերցվում են
թերթերը և ամսագրերը (շուրջ 14%), մասնագիտական
գրքերը (շուրջ 9%):
Գեղարվեստական գրականության պարագայում 77%-ը ընթերցում է
դասական գրականություն, որից 78%-ը նախընտրում է հայ
գրողներին, վերջիններիս 86%-ը գերադասում է ընթերցել արձակ
գործեր: Ստեղծագործության տեսակի ցուցանիշներին
անդրադառնալիս՝ նկատում ենք, որ «վեպ»-ը նախընտրելի է
հարցվողների շուրջ 40%-ի համար, «վիպակ / նովել / պատմվածք»-ը՝
38%-ի, «բանաստեղծություն / քառյակ»-ը՝ շուրջ 14%-ի համար.
Վիպական ժանրերից նախընտրելի են
արկածայինը (շուրջ 39%),
սիրավեպը (35%),
դետեկտիվը (29%),
դրաման (28%),
գիտաֆանտաստիկ (7%)
պատմական (6%) ժանրերը:
Ընթերցանության միջին ծավալը մեկ ամսվա կտրվածքով
դիտարկելիս նկատում ենք, որ գեղարվեստական գիրք
ընթերցողների շուրջ
32%-ը կարդում է մինչև 50 էջ,
21%-ը՝ 50-150 էջ,
20%-ը՝ 150-300 էջ,
9%-ը՝ 300-500 էջ,
5%-ը՝ 500 էջ և ավել,
14%-ը դժվարացել է նշել, թե մոտավորապես քանի էջ է
կարդում ամսական:
Հայաստանում 90%-ի ընթերցանության առաջնահերթ
լեզուն հայերենն է: Ոմանց համար
ազգային ինքնության հարց է (39%),
լեզուն է մատչելի (28%):
Հարցվողների 51%-ը թերթեր, ամսագրեր գնում է
կրպակներից:
Մասնագիտական գրքերի ձեռքբերման աղբյուր
հարցվողների 44%-ը նշել է հանրային գրադարանները, 38%-ը՝
մերձավորներին, 37%-ը՝ անձնական գրադարանը, 14%-ը՝
խանութները:
Էլեկտրոնային նյութերի աղբյուրը հիմնականում
համացանցն է:
Գրքի տեսակի առումով հարցվողների ավելի քան 94%-ը
նախընտրում է տպագիր տարբերակը: Էլեկտրոնային
տարբերակը նախընտրելի է հարցվողների շուրջ 10%-ի
համար, իսկ աուդիո և այլ տեսակի գրքեր շատ քիչ են
ընթերցում:
Ընթերցելու նյութեր գնելը դիտարկելիս՝ նկատում ենք, որ
եթե տպագիր գեղարվեստական գրքեր և մասնագիտական
գրքեր կարդացողների համապատասխանաբար 88%-ը և
74%-ը չի գնում, ապա տպագիր թերթերի և ամսագրերի
դեպքում պատկերը կտրուկ փոխվում է՝ դրանք գնում է
կարդացողների 78%-ը...
Էլեկտրոնային թերթեր, ամսագրեր հիմնականում ձեռք են
բերում անվճար/գնում է 9%-ը/:
Էլեկտրոնային մասնագիտական գրքերը նույնպես քիչ
գնվողների շարքին են պատկանում: Կարդացողների 95%-ը
չի գնում էլեկտրոնային մասնագիտական գրքեր:
Էլեկտրոնային գեղարվեստական գրքեր,
հանրագիտարաններ և բառարաններ միանշանակ չեն
գնում:
Ըստ սոցհարցման տվյալների ընթերցանության նախընտրելի
վայրը հայաստանցի- ների կարծիքով սեփական տունն է՝ գրեթե
բոլոր նյութերը հարցվողները գերադասում են կարդալ տանը/
շուրջ 96%/: Պատկերը փոքր-ինչ փոխվում է, երբ խոսքը վերաբերում
է էլեկտրոնային նյութերին՝ օրինակ մասնագիտական նյութերը
16%-ը՝ նախընտրում է կարդալ աշխատավայրում:
Համեմատելով գեղարվեստական և մասնագիտական գրքերի
թարգմանության գնահատականները ՝ հանգում ենք այն
եզրակացության, որ եթե գեղարվեստական գործերը և՛ հայերեն, և՛
թարգմանված ավելի բարձր են գնահատվում, ապա
մասնագիտական նյութերի հայերեն թարգմանությունները չեն
գոհացնում ընթերցողներին, նրանց համար կարևոր է, որ դրանք
օգտակար լինեն մասնագիտական գիտելիքներ ստանալու
տեսանկյունից:
Դիտարկենք, որ Երևանում ամենաճանաչված
գրախանութներն են
«Նոյյան Տապան»-ը (63%),
«Բուկինիստ» («Գրքերի ախարհ»)-ը(26%),
«Զանգակ»-ը, «Էդիթ Պրինտ» -ը...
Սակայն ճանաչելիության և հաճախելիության
ցուցանիշները չեն համընկնում/ օր.՝ եթե «Բուկինիստ»
հաճախում է ճանաչողներից՝ 36%-ը, ապա «Բյուրոկրատ» ՝
7%-ը...
Գրադարանների ճանաչելիության և հաճախելիության
ցուցանիշներն ուսումնասիրելիս նույնպես հանդիպում ենք ոչ
միանշանակ թվերի.
Ընթերցողների շուրջ
68%-ը նշել է, որ չի այցելում գրադարան,
18%-ը այցելում է ամսվա մեջ 2-3 անգամ
2,5%-ը ամեն օր այցելում է
4%-ը` շաբաթվա մեջ 2-3 անգամ,
1,3%-ն էլ՝ 1-2 ամիսը մեկ անգամ:
Հարցվողների շրջանում ամենահայտնի գրադարանը Խնկո Ապոր
անվան ազգային մանկական գրադարանն է (հարցին
պատասխանողների 43%-ը): Ավ.Իսահակյանի անվան գրադարանը
ճանաչում է հարցվողների շուրջ 35%-ը, Հայաստանի ազգային
գրադարանը՝ 11%-ը: Հայտնի են նաև մի շարք մարզային, մարզերի
քաղաքային, գյուղական համայնքների գրադարաններ (Փոքր
Վեդու, Գավառի, Արտաշատի, Դվինի գրադարանները ...):
Այսպիսով՝ եթե ամփոփենք մեր ուսումնասիրությունը և խնդիրը դիտարկենք
ընթերցանությունը նպատակային և արդյունավետ կազմակերպելու
տեսանկյունից, ապա պետք է առաջնորդվենք հետևյալ նկատառումներով ՝
• Անչափահասների ընթերցանության կազմակերպումը և ընթերցողական
մշակույթի դաստիարակումը հիմնական բաղադրիչն է երկրի
ընթերցանության քաղաքականության մեջ:
• Ընթերցանությունր մնում է ժամանակակից մարդու կյանքի կարևոր մասը,
թեկուզ նրա ազատ ժամանցում առաջնային չի համարվում:
• Ժամանակակից ընթերցանության մոդելը բնութագրվում է
գործնականությամբ, անհատականացմամբ, ժամանցային ընթերցանության
գերակշռությամբ:
• Գիրքը չի անտեսվում, այն հիմնականում մնում է որպես տեղեկության
աղբյուր, սակայն ավելի հաճախ /հատկապես երիտասարդները/ օգտվում են
համացանցից...
• Ընթերցանության ենթաոլորտները զարգացնելու և նրանց
փոխգործակցությունն ապահովելու նպատակով առաջնորդվող կենտրոնի
հետևողական և շարունակական գործունեությունը պետք է հիմնվի ոլորտի
իրական վիճակագրական վերլուծության վրա:
• Պետք է ուսումնասիրվեն ընթերցողների հետաքրքրությունները,
նախասիրություններն ու պահանջմունքները, այլ ոչ թե մատուցվի այն, ինչը
ավանդաբար ճիշտ ենք համարել:
• Անհրաժեշտ է, որ առավելագույն հոգատարությամբ ընթերցանության
ոլորտում ընդգրկվեն նաև չընթերցողները:
Նկատառումների վրա հիմնվելով առաջարկում ենք որոշակի
քայլեր, որոնք կնպաստեն ընթերցանության մշակույթի
ձևավորմանն ու զարգացմանը.
1. համազգային երկարաժամկետ ընթերցանության
օժանդակության ծրագրի մշակում.
2. պատանիների տեղեկատվական գրագիտության և
ընթերցանության մշակույթի ձևավորման ու զարգացման
համար գրադարանների և ուսումնական հաստատությունների
ջանքերի միավորում.
3. գրադարանային հեղինակային ծրագրերի առաջխաղացում,
որոնց հիմնական նպատակն է ընթերցանությունը քարոզելու
միջոցով մեծաթիվ ընթերցողների ներգրավում.
4. փոփադարձ տեղեկությունների համակարգի ստեղծում.
5. գրքի և ընթերցանության հիմնահարցերով զբաղվող
ընկերությունների սոցիալական գործընկերության զարգացում
և պետական կառույցների, քաղաքային բիզնեսի ներգրավում
ընթերցանության հիմնահարցերը լուծելու գործում:
2013թ.-ի ամենակարդացվող գրքերը
1. Աստվածաշունչ
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
«Մաո Ցզե-Դունի ցիտատները», Մաո Ցզե-Դուն
«Հարի Փոթեր», Ջոան Ռոուլինգ
«Մատանիների տիրակալը», Ջ. Ռ. Ռ. Թոլքին
«Ալքիմիկոսը», Պաուլո Կոելիո
«Դա Վինչիի կոդը», Դեն Բրաուն
«Մթնշաղ. սագա», Ստեֆանի Մայեր
«Քամուց քշվածները», Մարգարետ Միտչել
«Խորհիր և կհարստանաս», Նապոլեոն Հիլլ
Աննա Ֆրանկի օրագիրը
Լավագույն գրքերը ինքնազարգացման համար
• "7 навыков высокоэффективных людей" Стивен Коуи
• «Думай и богатей» — Наполеон Хилл
• «Как приобретать друзей и оказывать влияние на людей» — Дейл
Карнеги
• «Психология лжи» — Пол Экман
• «Как влюбить в себя любого» — Лейл Лаундес
• "Богатый папа, бедный папа", Роберт Кийосаки
Աշխարհի ամենա-ամենա գրքերը
Աշխարհի ամենամեծ գիրքը գտնվում է Ամստերդամի թանգարաններից մեկում:
Այն կոչվում է ”Ծովային օրենքների հավաքածու”: Նրա երկարությունը 1 մետր 70
սանտիմետր է, լայնությունը` 4 մետր, իսկ, հաստությունը` 1մետր 52
սանտիմետր:
Աշխարհի ամենաթանկ գիրքը Ժոզեֆ ֆորեի “Ապոկալիպսիսն է”: Այն արժե 100
միլիոն: Գիրքը այժմ գտնվում է Ֆրանսիայի ժամանակակից արվեստի
թանգարանում: Գրքի քաշը` 120 կիլոգրամ է:
Աշխարհի ամենածանր գիրքը, գտնվում է Լոնդոնում: Նրա քաշը 320 կիլոգրամ է:
Իսկ ամենափոքր ու թեթև գրքերը` 12 հատ են: Սրանք տեղավորվում են թեյի
գդալի մեջ: Այդ թվում են Ղուրանը, 12 հազար բառերով անգլերենի բառարանը,
Գալիլեյի բանաստեղծությունների հավաքածուն, Նոր կտակարանը, Ռոբերտ
Բերնսի ստեղծագործությունների հավաքածուն, ֆրանսիական և անգլիական
տեղեկատուներ, Մովսեսի օրեքները, հնդակական Գիտա գիրքը, Իռլանդական և
շոտլանդական երգերի ժողովածուն, Ֆրանսիայի սահմանադրությունը,ինչպես
նաև Լինկոլնի ելույթներից մեկը:
Գիրքը մարդկային ոգու ամենամաքուր էությունն է:
ԿԱՐԼԵՅԼ
Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով, իսկ փակում՝
հարստացած:
ՕԼՖՈԹ
Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել
մարդու ճակատագիրը:
ՄԱՐՍԵԼ ՊՐևՈ
Գրքերը լուսավորում են հոգին, ամրապնդում են մարդուն, նրա մեջ
արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում
սիրտը:
Ու. ԹԵԿԵՐԵՅ
Երբեք մենակ չի լինի այն մարդը, որին ուղեկցում է գիրքը, գաղափարը:
Ֆ. ՍԻԴՆԵՅ
Գրքեր չունենեալը մտավոր աղքատության բարձրագույն աստիճանն է:
Դ. ՌԵՆԻՆԳ
Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ:
Րաֆֆի
Գրիքը հեքիաթային մի լամպ է, որ մարդուն լույս է պարգևում կյանքի
ամենահեռու և մութ ճանապարհներին:
Օ. Բալզակ
Գիրքը թերևս, առավել բարդ ու մեծ հրաշալիքն է այն բոլոր
հրաշալիքներից, որ մարդկությունն արարել է ապագայի երջանկության և
հզորության ճանապարհին:
Մ. Գորկի
Մի մոռացիր , որ բազմակողմանի կրթության լավագույն միջոցը
ընթերցանությունն է:
Ա. Գերցեն
Գաղափարների պատերազմը չի կարելի հաղթել առանց
գրքերի այնպես, ինչպես ծովային մարտը՝ առանց նավերի:
Ֆրանկլին Ռուզվելտ
Իմ մեջ եղած ամբողջ լավի համար ես պարտական եմ
գրքերին:
Մ. Գորկի