Presentation

Download Report

Transcript Presentation

Էմմա Անախասյան
Փորձագետ
Գյումրի, նոյեմբեր 18, 2013
Ելակետային իրավիճակի վերլուծություն
Նախնական վերլուծությունը ներառում է հետևյալ
տեղեկատվությունը.
 Ռազմավարություններ, իրավական / կարգավորիչ
դաշտ և միջազգային պարտավորություններ
 Ինստիտուցիոնալ շրջանակները
 Ֆինանսական շրջանակները
 Ոլորտին վերաբերող հիմնական խնդիրները
I - Մատակարարվող խմելու ջրի որակը
 Ջրամատակարարման տևողությունը որոշ
տարածքներում շարունակում է մնալ ցածր
մակարդակի վրա և բնութագրվում է տարածքային
զգալի անհամաչափություններով:
 Լուրջ հիմնախնդիր է գյուղական բնակավայրերում
ջրամատակարարվող ջրի որակի և անվտանգության
ապահովումը:
 Խմելու ջրի հասանելիությունը անբավարար է նաև
երեխաների համար նախատեսված որոշ
կազմակերպություններում:
II - Ջրի հետ կապված բռնկումների և
հիվանդությունների կրճատում
 Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ
առաջանում են բռնկումներ:
 Հիմնականում արձանագրվում են աղիքային
վարակների բռնկումներ` պայմանավորված ջրային
(հիմնականում` ջրմուղ-կոյուղու ցանցում
պարբերաբար առաջացող վթարներ) և սննդային
գործոններով:
III – Ջրի մատչելիությունը
 Հայաստանը հարուստ է բարձրորակ ջրի ստորերկրյա
աղբյուրներով:
 250 քաղաքային և գյուղական համայնքներ (200000
բնակիչ) ջուր է ստանում մակերևույթային
ջրաղբյուրներից:
 Խմելու ջրի մաքրման կայանները գտնվում են
ամխիթար վիճակում և ջրի որակը ցածր է:
 Խաթարված են ջրի մաքրման տեխնոլոգիական
գործընթացները և չի ապահովվում խմելու ջրի
ստանդարտներին համապատասխան ջուր:
III – Ջրի մատչելիությունը
 Երևանում 2012 թ. Կատարված հարցումների






արդյունքները.
23.7 % - ջրամատակարարման գրաֆիկի խախտումները,
12.8 % - խողովակներում եղած ցածր կամ բարձր ճնշումը,
8.2 % - վթարային իրավիճակները,
2.3 % - խողովակների անբարվոք վիճակը,
2 % - ջրի անբավարար որակն ու համը,
60 %- ջրի մատակարարման սակագինը:
IV-Ջրահեռացման մատչելիություն
 Բոլոր քաղաքային համայնքները և որոշ խոշոր գյուղական
համայնքներ ունեն ջրահեռացման կենտրոնական
համակարգեր:
 Ազգաբնակչության 65-70% օգտվում է ջրահեռացման
կենտրոնական համակարգերից:
 Շուրջ 560 գյուղական համայնք չեն սպասարկվում
մասնագիտական կազմակերպությունների կողմից:
 Գյուղական համայնքների տնային տնտեսությունների 75%-ը
չունի ջրահեռացման կենտրոնական համակարգ:
V- Ջրամատակարարման կոլեկտիվ և այլ
համակարգերի արդյունավետության
մակարդակը
Խոչընդոտները`.
 Ջրմուղի ցանցի, կառուցվածքների, հիմնական միջոցների
մաշվածություն
 Ջրի հաշվառման համակարգի`ջրաչափերով լրիվ
ապպահովվածության բացակայություն
 Վարձավճարների հավաքագրման ցածր մակարդակ
 Ջրի մեծ կորուստների առկայություն (74%-84%)
 Ծառայությունների իրացման ցածր սակագներ
 Բազմաբնակարան շենքերի ներքին ցանցի ցածր
մակարդակով շահագործում
VI- Ջրահեռացման կոլեկտիվ և այլ նմանօրինակ
համակարգերի արտադրողականության
մակարդակը
 Երևանում գործում է <Աէրացիա> կեղտաջրերի
մաքրման կայանը, որը իրականացնում է մասնակի
մեխանիկական մաքրում:
 2013թ. ապրիլից գործում են կեղտաջրերի մաքրման
կայաններ՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում
(իրականացվում է մեխանիկական մաքրում):
 Նախատեսվում է կառուցել Դիլիջանում և Ջերմուկում
կեղտաջրերի մաքրման կայաններ:
 Առկա է շուրջ 620 կմ երկարությամբ գլխավոր
կոլեկտորներ և 3200 կմ ջրահեռացման ցանցեր:
VII- Ջրամատակարարման կառավարման
ոլորտում ճանաչված լավագույն փորձի
կիրառում
Հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ.`
 Խմելու նպատակով օգտագործվող ջրային
ռեսուրսների վերականգնում, պահպանում և
արդյունավետ օգտագործում
 Հոսակորուստների մակարդակի նվազեցում
 Համալիր միջոցառումների իրականացում
կենտրոնացված ջրամատակարարում չունեցող
համայնքներում
 Ջրամատակարարման տևողության և շուրջօրյա
ջրամատակարարում ունեցող բնակավայրերի թվի
ավելացում
VIII- Ջրահեռացման կառավարման ոլորտում
ճանաչված լավագույն փորձի կիրառում
 Սևանա լճի բնապահպանական ծրագրի
շրջանակներում կառուցվել է կեղտաջրերի մաքրման
կայաններ Գավառ, Մարտունի և Վարդենիս
քաղաքներում և,
 Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ
քաղաքներում կառուցվել և վերանորոգվել են 52 կմ
երկարությամբ կոյուղագծեր:
IX-Չմաքրված կեղտաջրերի արտահոսքի
դեպքեր
 Քաղաքային և արտադրական կեղտաջրերի գրեթե բոլոր
արտանետումները իրականացվում են մաքրման կոլեկտիվ
կայաններից:
 Գյուղական համայնքները մեծ մասամբ միացված չեն
մաքրման համակարգերին և չունեն կոյուղու ցանց:
 Վթարային վիճակում են գտնվում շուրջ 40 տարի առաջ
կառուցված ցանցերի և կոլեկտորների ավելի քան 60%:
Ցանցի մեկ կիլոմետր երկարության վրա տարեկան բաժին
է ընկնում 2.5 վթար:
 Առաջացած հոսքաջրերի ընդհանուր ծավալի միայն 4550%-ն է ենթարկվում մասնակի մեխանիկական մաքրման:
X - Կեղտաջրերի կոլեկտիվ կայաններից առանց
մաքրման հեղեղաջրերի արտահոսքի դեպքեր
 Հեղեղատարերի հեռացման համակարգեր առկա են բոլոր




քաղաքներում և գրեթե բացակայում են գյուղական
համայնքներում :
Հեղեղների հոսքաջրերը առանց մաքրման թափվում են
բաց ջրավազան:
Երբեմն դրանցում աղտոտման մակարդակը մի քանի
անգամ գերազանցում է հոսքաջրերի արտահոսքի ԹՍԱ:
Հեղեղատար կոլեկտորների և ենթակառուցվածքների
վիճակի և կոմունալ-կենցաղային համակարգեր
թափանցող հեղեղային հոսքերի մոտավոր ծավալների
մասին տեղեկատվությունը բացակայում է:
Չի իրականացվում հեղեղատար համակարգերի և
հեղեղայի հոսքերի մոնիտորինգ և հսկողություն:
XI - Կեղտաջրերի մաքրման կայաններից
արտահոսած կեղտաջրերի որակը
 Ջրեր արտանետվող կեղտաջրերի մոտ 44%
համարվում են աղտոտված
 56% համարվել են մաքուր և հեռացվել են առանց
մաքրման
 Ստանդարտներին համապատասխան կեղտաջրերի
մաքրում չի իրականացվել:
XII - Ջրահեռացման կոլեկտիվ համակարգերից
կեղտաջրերի նստվածքի հեռացում կամ
կրկնակի օգտագործումը
 Ներկայումս չեն գործում ոչ մեթանտենկերը, ոչ
նստվածքների մեխանիկական ջրազրկման
արտադրամասերը, ոչ էլ տիղմի հրապարակները:
 Երևանի Աէրացիայի մաքրման կայանի նստվածքները
վերջին 20 տարվա ընթացքում չեն հեռացվել և
կուտակվել են կայանում:
XIII - Ոռոգման նպատակով օգտագործվող
կեղտաջրերի որակ
 Հայաստանի տարածքում չմաքրված կեղտաջրերը
ոռոգման նպատակով հիմնականում չեն
օգտագործվում:
 Սակայն շատ հաճախ ոռոգման նպատակով ջրառը
իրականացվում է այնպիսի ջրային ռեսուրսներից,
որտեղ ջրառի կետից հոսանքն ի վեր թափվում են
մաքրման կայաններից հեռացված կեղտաջրեր:
XIV - Խմելու ջրի աղբյուր հանդիսացող ջրերի
որակը
 Չեն ապահովվում ջրամատակարարման կառույցների
սանիտարական պահպանման գոտիները:
 Անբավարար է խմելու ջրի մաքրման և
վարակազերծման սարքավորումների տեխնոլոգիական
մակարդակը:
 Խմելու ջրի զգալի մասը դեռևս չի ենթարկվում
շարունակական վարակազերծման, իսկ բաց ջրամբարների
ջրի մաքրման կառույցները արդիականացման կարիք
ունեն:
 Ջրամատակարարման աղբյուրների II և III գոտիների
սահմանագծերը որոշված չեն:
XV- Լողանալու համար օգտագործվող ջրերի
որակը
 Բաց ջրավազանների ափամերձ տարածքներում
առկա են կենցաղային և վտանգավոր թափոններ:
 Բաց ջրավազանները աղտոտվում են
հանքարդյունաբերության պոչամբարների վթարային
արտահոսքերից:
 Անկատար է գործող օրենսդրական բազան,
բացակայում են մի շարք նորմատիվ ակտեր:
 Բացակայում է միջճյուղային համակարգումը՝ բաց
ջրավազանների պահպանության հարցերում:
XVI Ձկնաբուծության համար օգտագործվող
ջրի որակ
 Ներկայումս գոյություն ունեն շուրջ 250
ձկնաբուծական տնտեսություններ:
 Վերջին տարիներին ձկների արտադրության
ծավալներն ավելացել են շուրջ 40% և 2012թ հասել են
8850 տոննայի:
 Ձկնաբուծության և խեցգետնակերպերի բուծման
համար օգտագործվող ջրի որակի մոնիտորինգ
իրականացվում է միայն Սևանա լճի ավազանում:
XVIII - Հատկապես աղտոտված տարածքների
հայտնաբերում և դրության շտկում/մաքրում
 Լեռնահանքարդյունաբերության գործունեության
հետևանքով մակերևութային ջրերը աղտոտվում են:
 Սևանա լիճ թափվող գետերում ծանր մետաղների և
աղտոտող նյութերի մեծ խտություններ են առկա:
 Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը
գտնվում է սողանքային տարածքում:
 Գետային նստվածքներում ծանր մետաղների
վերաբերյալ հետազոտությունները բացակայում են:
XIX - Ջրային ռեսուրսների կառավարման,
զարգացման, պահպանման և օգտագործման
համակարգերի արդյունավետությունը
 Մարմարիկի, Մեղրիգետի, Դեբեդի, Աղստևի
գետավազանների համար մշակվել են
գետավազանային կառավարման պլաններ:
 Արփա Որոտան, Ախուրյան և Մեծամոր
գետավազանների կառավարման պլանների մշակումը
կավարտվի 2013-2015թթ.:
 Կա տվյալների և տեղեկատվության բացեր:
XIX - Ջրային ռեսուրսների կառավարման,
զարգացման, պահպանման և օգտագործման
համակարգերի արդյունավետությունը
 Գետավազանային կառավարման նոր պլանների
մշակման, հների լրամշակման և դրանց
իրականացման համար Ջրավազանային
կառավարման մարմինների ունակությունների
հմտությունների, ինչպես նաև մարդկային
տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների
բացակայություն:
 Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում
համապարփակ որոշումներ կայացնելու համար ջրի
որակի գնահատման համակարգի բացակայություն:
XX- Մատակարարվող խմելու ջրի և այլ ջրերի
որակի վերաբերյալ տեղեկատվության
հրապարակման հաճախականությունը
 Մատակարարվող խմելու ջրի և այլ ջրերի որակի
վերաբերյալ տեղեկատվությունը քիչ հասանելի է կամ
բացակայում է:
 Հրապարակվում են հիմնականում տարեկան, և/կամ
եռամսյակային և/կամ ամսեկան հաշվետվություններ
 560 համայնքների խմելու ջրի վերաբերյալ
տեղեկատվությունը հասանելի չէ:
 Մանկական հիմնարկներում խմելու ջրի վերաբերյալ
տեղեկատվությունը բացակայում է:
Շնորհակալություն